Արարատի մարզում ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը

21:58 • 22.09.26

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։ Միջադեպի մասնակիցներից Գոռ Հ.-ի, Գոռ Խ.-ի, Սևան Խ.-ի և Ռաֆայել Հ.-ի նկատմամբ դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցը։