Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով

19:14 • 01.10.26

Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։

Նա նշել է, որ ռուսական դոկտրինալ փաստաթղթերը հստակ սահմանում են միջուկային զենքի կիրառման պայմանները՝ առաջին հերթին տարածքային ամբողջականության պաշտպանության դեպքում։

Նա հավելել է, որ եթե ՆԱՏՕ-ն չի պլանավորում գործողություններ Ռուսաստանի դեմ, դաշինքը անհանգստանալու պատճառ չունի։