Ուկրաինայի մասին ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանը չի սկսել պшտերազմը, այլ նրանք են սկսել պшտերազմը Ռուսաստանի դեմ․ Պուտին

19:50 • 01.10.26

Ուկրաինայի մասին ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանը չի սկսել պատերազմը, այլ նրանք են սկսել կռվել Ռուսաստանի դեմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ երկիրը ստիպված է եղել զենքով պաշտպանվել՝ ի պատասխան ակնհայտ ագրեսիայի։

«Ռուսաֆոբիան և ռուսների նկատմամբ ճնշումները չեն կարող վերածվել պետական ​​գաղափարախոսության կամ Ռուսաստանի ռազմավարական պարտության նպատակի։ Ռուսաստանը միտումնավոր ներքաշվել է ուկրաինական հակամարտության մեջ»,-նշել է նա։