Միջազգային հակամшրտությունների շարունակությունը, ցավոք, շատ հավանական է. Պուտին

20:09 • 01.10.26

Միջազգային հակամարտությունների շարունակությունը, ցավոք, շատ հավանական է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահը «Վալդայ» ակումբի նիստում հայտարարել է, որ նման սցենարը հնարավոր է առաջիկա տարիներին, և այսօրվա սխալները կարող են թանկ նստել։ Նա մեջբերել է Լենինի՝ «Չի կարելի ծառերի հետևում անտառ չտեսնել» խոսքը։

«Բոլորը վաղ թե ուշ պետք է պայմանավորվեն նոր աշխարհակարգի սկզբունքների մասին։ Բազմաբևեռ աշխարհի իրողությունների ճանաչումն անխուսափելի է։ Աշխարհում արդեն տեղի ունեցած և գալիք փոփոխությունների մասշտաբը հսկայական է։

Արևմտյան երկրները անհամաչափ մեծ ազդեցություն ունեն ՄԱԿ-ում, ինչը հանգեցնում է անհավասարակշռության: Ռուսաստանն աջակցում է ՄԱԿ-ի կառուցվածքի արդար բարեփոխմանը, որպեսզի կազմակերպությունն արտացոլի աշխարհի ողջ բազմազանությունը։

Արևմտյան հեգեմոնիայից հեռանալուն զուգընթաց աշխարհը կփոխվի դեպի լավը, սակայն այդ ճանապարհին մեզ ռիսկեր են սպասում։ Մի շարք միջազգային կազմակերպություններ հրահրում են ռիսկեր ՝ ի շահ մի խումբ երկրների ։

Ուզում եմ նախազգուշացնել, որ կարող է բոլորի համար անսպասելիորեն վրա հասնել այն պահը, երբ արդեն ոչինչ փոխել հնարավոր չի լինի»,-նշել է նա։