Եթե Ռուսաստանի վրա ուղղակի հարձակում տեղի ունենա, բոլոր առկա զենքերի կիրառումը անխուսափելիորեն և անմիջապես կդրվի օրակարգում. Պուտին
Եթե Ռուսաստանի վրա ուղղակի հարձակում տեղի ունենա, բոլոր առկա զենքերի կիրառումը անխուսափելիորեն և անմիջապես կդրվի օրակարգում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Արտգործնախարարության հայտարարությունը Կալինինգրադը, այդ թվում՝ միջուկային զենքով պաշտպանելու հնարավորության մասին, ոչ թե վախեցում է, այլ Ռուսաստանին վախեցնելու փորձի պատասխանն է»,-նշել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանից նախազգուշացում է ստացել, որ եթե ՆԱՏՕ-ն փորձի Կալինինգրադի մարզի օդային կամ ծովային շրջափակում սահմանել, Ռուսաստանը կօգտագործի իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը։














