ԱՊԼ․ «Բրայթոնի» կիսապաշտպան Պասկալ Գրոսը ճանաչվել է սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

20:34 • 02.10.26

«Բրայթոնի» կիսապաշտպան Պասկալ Գրոսը ճանաչվել է Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

35-ամյա գերմանացին ամսվա երեք հանդիպումներումմ խփել է երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

Մրցանակին հավակնում էին նաև Մոհամեդ Բելումին («Հալ»), Ջեյդեն Բոգլը («Լիդս»), Ալեքսանդր Իսակը և Ժերեմի Ժակեն (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Խարալամպոս Կոստուլասը («Բրայթոն»), Քևին Շադեն («Բրենտֆորդ») և Անտուան ​​Սեմենյոն («Մանչեսթեր Սիթի»)։

Գրոսը «Բրայթոնում» է 2026 թվականի սկզբից։ Նախկինում նա ակումբում հանդես է եկել նաև 2018-ից 2024 թվականներին։

Աղբյուրը`ArmSport.am
ԱՊԼ․ «Բրայթոնի» կիսապաշտպան Պասկալ Գրոսը ճանաչվել է սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ