Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում հեղուկ գազ փոխադրող լցանավի խnցման մասին

16:59 • 09.10.26

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում հեղուկ գազ փոխադրող լցանավի խոցման մասին, քանի որ այն մտադրված է եղել անցնել Թեհրանի կողմից չճանաչված երթուղով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մի քանի ժամ առաջ խոցվել է հեղուկ գազ փոխադրող խոշորաքաշ լցանավ, որը պլանավորել էր անցնել Հորմուզի նեղուցի ապօրինի հարավային երթուղով»,- ասվում է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ։

Պահապանների կորպուսը նշել է, որ Nhat Viet ընկերության NV Sunshine անվանումը կրող նավի շարժիչային խցիկում խոշոր հրդեհ է բռնկվել։