Հոկտեմբերի 21-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվելու․ ՊԵԿ

22:34 • 20.10.26

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը 2026 թվականի հոկտեմբերի 20-ին աշխատել են խափանումներով։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Կոմիտեն հայտնում է, որ հոկտեմբերի 21-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր չեն հաշվարկվելու։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։