Դեպի Իտալիա՝ Յունիբանկի հետ․ հայտնի է Mastercard World «Travel»-ի շահող քարտապանը (տեսանյութ)

14:21 • 20.10.26

Հայկուշ Մարկոսյանը 35-ամյակը կնշի Իտալիայում՝ Յունիբանկի Մաստեր քարդ թրավել քարտի շնորհիվ։ Սա վաղուց էր պլանավորել, բայց որ դեպի Իտալիա ուղևորությունը 2 անձի համար նվեր կլինի Յունիբանկի կողմից, երբեք չէր պատկերացնի։

«Աշխատանքի վայրում էի, զանգահարեցին, չհավատացի, նորից հետ զանգեցի, ասացի՝ խնդրում եմ, կհավաստիացնեք, որ շահել եմ ու հավաստիացրին։  Շատ ուրախացա, որովհետև ծննդյանս օրն էլ մոտենում էր, դա ինձ նվեր եղավ»-ասում է Յունիբանկի հաճախորդ Հայկուշ Մարկոսյանը։

«Հաշվի առնելով հետաքրքրությունը՝ մաղթում եմ և՛ շահող հաճախորդին, և՛ մյուս հաճախորդներին բազում շահումներ, իսկ ովքեր ուզում են դառնալ հաճախորդ, հիշեցնեմ՝ քարտապան դառնալու համար բանկ այցելելու անհրաժեշտություն չկա և կարող են առցանց պատվիրել, քարտը կառաքվի իրենց հասցեով»,-նշում է Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ,  մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Հայկուշի համար սա առաջին խոշոր շահումն է, ասում է` երբեք այլ շահումներ չի ունեցել, բայց քարտն ընտրելիս մտքի ծայրով էլ չի անցել, որ կարող է շահող դառնալ։ Ավելի վաղ Յունիբանկը հատարարել էր՝ «Ավելի շատ հնարավորություններ՝ Mastercard World Travel քարտով» ակցիան, որի գլխավոր մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն էր դեպի Իտալիա։ Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ էր ընդամենը Յունիբանկում ձևակերպել Mastercard World Travel քարտ և այդ քարտով կատարել առնվազն մեկ գործարք արտերկրում։ Ընդ որում, ակցիայի շրջանակներում, քարտն առաջին տարվա համար անվճար  է տրամադրվել։

Դառնալով Master card-ի քարտապան՝ դուք ստանում եք արտոնյալ փաթեթ, որն ընդգրկում է տարեկան 6 անվճար մուտք աշխարհի բազմաթիվ օդանավակայանների բիզնես-սրահներ՝ ինչպես ձեր, այնպես էլ ձեր հյուրերի համար։ Բացի այդ, փաթեթը ներառում է Fast Track Pass ծառայության 6 անվճար անցում, 1 ԳԲ անվճար ռոումինգ ինտերնետ, ինչպես նաև 24/7 կոնսիերժ աջակցություն։  

«Նախ ցանկանում եմ շնորհավորել բոլորին, շնորհակալություն հայտնել Յունիբանկին՝ նման հետաքրքիր ակցիայի համար։ Յունիբանկն ունի առավելություններ, որ տրամադրում է միայն տվյալ բանկը, օրինակ՝ տրամադրում է բազմարժույթ քարտեր»-ընդգծում է Mastercard-ի հաճախորդների հետ հարաբերությունների մասնագետ Արսենյա Էլչյանը:

Քարտի պահանջարկը գերազանցել է սպասելիքները՝ պատվերների ծավալը նախատեսվածից ավելի քան 30%-ով ավելին է եղել, իսկ նման նախաձեռնությունները ևս մեկ առիթ են հիշեցնելու, որ ժամանակակից բանկային գործիքները միայն վճարումների համար չեն․ դրանք նախևառաջ ճանապարհորդությունները լիարժեք ու հարմարավետ դարձնելու հնարավորություն են։