Մշակույթ
-ից
-ը
09:33 • 24.05.14Կոնչիտա Վուրստը «կթեժացնի» Ստամբուլում Լեդի Գագայի համերգը. ԶԼՄ-ներՎուրստը, ինչպես հայտնի է դարձել, ելույթ կունենա Ստամբուլում սեպտեմբերի 16-ին։ Սակայն սպասվում է, որ Գագան կհրավիրի նրան իր շրջագայության շրջանակներում այլ համերգների ևս։
01:25 • 24.05.14«Քրեական հերյուրանքի» աստղերը կհավաքվեն Կաննում` նշելու ֆիլմի 20-ամյա հոբելյանը20 տարի առաջ Կաննի կինոփառատոնում կայացել է Քվենտին Տարանտինոյի «Քրեական հերյուրանք» ֆիլմի պրեմիերան, որը հեղափոխեց հանդիսատեսի պատկերացումները քրեական ժանրի մասին և նոր սկիզբ դրեց Հոլիվուդում:
23:43 • 23.05.14«Լուսավորիչ». Ատոմ Էգոյանի նոր ֆիլմը՝ Հայաստանում կոռուպցիայի մասին. azatutyun.amԿանադահայ հանրահայտ ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր աշխատանքը, որը Հայաստանում կոռուպցիայի մասին է, առաջին անգամ ցուցադրվելու է մայիսի 31-ին Տորոնտոյում:
16:52 • 23.05.14Լայպցիգում Բախի արխիվը կընդլայնի համացանցում տվյալների բազանԹվային բազայի համար հիմք կհանդիսանա գերմաներենով, անգլերենով և ֆրանսերենով կենսագրական տվյալների հավաքածուն, որը ներառում է տեղեկություններ 65.000 հրապարակումների մասին։
11:54 • 23.05.14Ֆրանսիական Նանսի քաղաքը 18-ամյա երիտասարդի՝ անօդաչու սարքով նկարահանված ֆիլմում (լուսանկարներ, տեսանյութ)Նա պատրաստվում է նկարահանումներ իրականացնել Իսպանիայում և Պորտուգալիայում, որտեղ անօդաչու սարքերի վերաբերյալ օրենքներն այդքան էլ խիստ չեն։
11:08 • 23.05.14Ջոան Ռոուլինգը կրկին զբաղվում է «Հարի Փոթերով»Բանակցություններ են ընթանում օսկարակիր ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի հետ, ով նկարահանել է «Հարի Փոթերն ու Ազկաբանի բանտարկյալը» ֆիլմը։ Ըստ նախնական ծրագրերի՝ նոր ֆիլմն էկրան կբարձրանա 2016թ. հոկտեմբերին։
09:30 • 23.05.14Իսպանիայում հայտնաբերվել է Սալվադոր Դալիի առաջին սյուրռեալիստական կտավըԹեև «Սալվադոր Դալիի ներարգանդային ծնունդը» անվանումով կտավն ուներ հենց հեղինակի ստորագրությունը, այն վերագրում էին անհայտ հեղինակի՝ ամսաթվի պատճառով՝ 1896թ. (Դալիի ծնունդից 8 տարի առաջ):
09:19 • 23.05.14ԱՄՆ-ում ֆիլմ կնկարահանեն երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մասինԸստ լուրերի՝ դա կլինի ֆիլմ երգչուհու և երգիչ Բոբի Բրաունի սիրո պատմության մասին։ «Ուիթնի Հյուսթոն» անվանումով ֆիլմի պրեմիերան կկայանա 2015-ին։
08:56 • 23.05.14Christie's-ը 7.5-10 մլն դոլարով վաճառքի է հանել Ստրադիվարիի ջութակըՎաճառքի հանված գործիքը պատրաստվել է 1731-ին և հայտնի է The Kreutzer անունով։ Իր անվանումը նա ստացել է ի պատիվ ֆրանսիացի հայտնի ջութակահար, երգահան և դիրիժոր Ռոդոլֆ Կրեյցերի (1766-1831թթ.)։
00:52 • 23.05.14Կաննում առաջին մրցանակները կարճամետրաժ ֆիլմերն են ստացելԿաննի 67-րդ կինոփառատոնի կինոֆոնդի առաջին մրցանակին արժանացել է ամերիկուհի Աննա Սիլվերշտայնի կարճամետրաժ «Skunk» ֆիլմը:
00:12 • 23.05.14Փոլ Մաքքարթնին հոսպիտալացվել է ՃապոնիայումՓոլ Մաքքարթնին հոսպիտալացվել է Ճապոնիայում` կապված վարակային վիճակի սրացման հետ: Ռոք երաժշտի պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն հաստատել այս տեղեկությունը:
00:08 • 23.05.14Հին ժապավենային ֆոտոխցիկով արված սյուրռեալիստական լուսանկարներԼվովից տաղանդավոր լուսանկարիչ Օլեգ Օպրիսկը հողի, ջրի, կրակի և օդի աստվածուհիների հիանալի սյուրռեալիստական կերպարներ է ստեղծում:
21:11 • 22.05.14Փոլ Մաքքարթնին ևս մեկ համերգ է հետաձգել հիվանդության պատճառովԲրիտանացի ռոք երաժիշտ Փոլ Մաքքարթնին հիվանդության պատճառով հետաձգել է մայիսի 28-ին Սեուլում նախատեսված համերգը: Նա անձամբ ներողություն է խնդրել երկրպագուներից և խոստացել է համերգով վերադառնալ Սեուլ:
17:46 • 22.05.14Երբ տեսնում եմ Հռոմի պապին, ծնկի եմ գալիս և արտասվում. Սոֆի Լորեն«Դա ինձ համար կլիներ ծննդյանս օրվա ամենահրաշալի նվերը։ Եթե նա զանգահարեր, ես, հավանաբար, կկորցնեի գիտակցությունս»,- ասել է Լորենը։
17:36 • 22.05.14«Աստղային պատերազմներ» ֆիլմի երկրպագուներին 7-րդ մասում նկարահանվելու հնարավորություն կտրվի (տեսանյութ)Հաղթող կարող է դառնալ յուրաքանչյուրը, ով բարեգործական ներդրում կանի հատուկ կայքում 2014թ. հուլիսի 18-ին։ Հավաքված միջոցները կուղղվեն զարգացող երկրներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության զարգացմանը։
