Մշակույթ
-ից
-ը
13:32 • 12.05.134-րդ դարի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին ընդգրկվել է աշխարհի «7 առավել վտանգված» հուշարձանների նախնական ցանկումՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայ ճարտարապետության մեջ «գմբեթավոր դահլիճ» տիպի առաջին օրինակներից է, որը ստացվել է հնագույն եռանավ բազիլիկի վերակառուցումից:
23:31 • 11.05.13«Եվրատեսիլի» կայքը «Դորիանսի» հիմնական փորձը որակել է որպես «համոզիչ ելույթ» (տեսանյութ, լուսանկարներ)Գոռ Սուջյանը ելույթից հետո հարցազրույց է տվել Eurovision.tv կայքին: Նա պատմել է, որ խմբի տղաները գոհ էին իրենց առաջին փորձից և երկրորդ փորձից առաջ իրենց ավելի վստահ և հարմարավետ էին զգում:
17:09 • 11.05.13Դանիայի մայրաքաղաքում կայացել է Dorians-ի կոպենհագենյան համերգը (տեսանյութ)Նշվում է, որ համերգի հենց սկզբից Dorians-ն իրեն այնքան լավ էր դրսևորել, որ համերգի առաջին հատվածի ավարտից հետո ներկաները տղաներին ետնաբեմ էին ճանապարհում «We want more» կոչերով:
15:13 • 11.05.13Ռոք երաժիշտները նպատակ ունեն Հայաստանում ձեռք բերել հնարավորինս մեծ լսարան, որը հիմա էլ փոքր չէՄայիսի 15-17-ը Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ամենամյա երիտասարդական ռոք մրցույթ-փառատոն:
23:09 • 10.05.13Լեոնարդո դի Կապրիոյին ցանկանում են տեսնել «Համլետի» դերում«Ինձ համար «Գեթսբին» ամերիկյան «Համլետն» է, այնպես որ դի Կապրիոյի նկարահանվելը «Համլետի» դերում տրամաբանական շարունակություն կլիներ»,-ասել է կինոռեժիսոր Բազ Լուրմանը:
22:22 • 10.05.13Փոլ Մաքքարտնիի համերգի ժամանակ բեմ են ներխուժել մորեխները (տեսանյութ)Բրազիլիայում համերգի ժամանակ բեմի վրա Փոլ Մաքքարտնին մորեխների կողմից ենթարկվել է հարձակման: The Beatles խմբի նախկին անդամը, ով հայտնի է կենդանիների նկատմամբ իր սիրով, հանգիստ շարունակել է համերգը:
13:07 • 10.05.13Գերմանիայում Վագների օպերան հանվել է խաղացանկից՝ գազախցիկների տեսարանների պատճառով. GuardianՆերկայացման գործողությունները 1840-ականներից տեղափոխվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջան, և հանդիսատեսին ցնցել են նացիստական չարագործությունների մասին պատմող տեսարանները։
10:25 • 10.05.13Լոնդոնում կբացվի 16-17-րդ դարերի կտավներում արտացոլված նորաձևությանը նվիրված ցուցահանդես (լուսանկարներ)Ցուցահանդեսի կազմակերպիչները ստեղծել են iPad-ի հատուկ հավելված, որի օգնությամբ կարելի է ոչ միայն վիրտուալ էքսկուրսիա կատարել, այլև «փորձել» այդ դարաշրջանի հագուստները։
09:50 • 10.05.13Վենետիկի կինոփառատոնի ժյուրին գլխավորել է Բեռնարդո ԲերտոլուչինԲերտոլուչին այդ տեղը զբաղեցնում է երկրորդ անգամ. առաջին անգամ նա կինոփառատոնի ժյուրիի նախագահն է եղել 1983-ին։ Հարկ է նշել, որ անձամբ Բերտոլուչին ունի երկու Վենետիկյան մրցանակ։
09:33 • 10.05.13Դոնեցկում «День Победы» երգի կատարման ռեկորդ է սահմանվելՀայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձի առթիվ Դոնեցկ քաղաքում (Ուկրաինա) ավելի քան 5.000 մարդ միասին երգել է Դավիդ Տուխմանովի «День Победы» երգը։
16:37 • 09.05.13Մեր ապագա զինվորները. տոնական օրը Եռաբլուրում (տեսանյութ, լուսանկարներ)«Եկել եմ Եռաբլուր, որ ծաղիկ դնեմ, պապիկիս ընկերներն են այստեղ: Որ մեծանամ, զինվոր եմ դառնալու, պապիկիս գործն եմ շարունակելու, Հայաստանը պաշտպանելու եմ»,- ասաց 6-ամյա Կորյունը:
16:00 • 09.05.13Մահացել է իտալացի հայտնի դիզայներ Օտավիո Միսոնին1953-ից սկսվում է Missoni նորաձևության տան պատմությունը։ Առաջին խանութը բացվել է Միլանում 1976-ին։
15:31 • 09.05.13Փիրս Բրոսնանը կրքոտ սիրեկանի դեր կմարմնավորիՓիրս Բրոսնանը ֆիլմում կխաղա պրոֆեսորի դեր, ով սկսում է վերանայել կյանքի վերաբերյալ իր սեփական հեդոնիստական հայացքները, երբ Ջեսիկա Ալբայի հերոսուհին հղիանում է իրենից։
14:30 • 09.05.13Խաիմ Սուտինի կտավը ռեկորդ է սահմանել Christie's աճուրդում1920-ական թվականների վերջին նկարված կտավը փարիզցի աշխատավորների մասին կտավների շարքից է։ Սուտինի նկարների համար նախկին աճուրդային ռեկորդը կազմել է 17.2 մլն դոլար. դա եղել է 2007-ին։
14:19 • 09.05.13Դոմինիկ Կուպերը կնկարահանվի Դրակուլայի մասին ֆիլմումVariety-ն չի պարզաբանում, թե ում դերը կմարմնավորի Կուպերը, սակայն, Coming Soon-ի տվյալներով, դերասանին առաջարկել են թուրք սուլթանի դերը:
