Մշակույթ
-ից
-ը
18:52 • 25.03.13Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի աշխատակիցները մեղադրվում են այցելուներին հիմարեցնելու համարՔչերն են նկատում մանր տառերով գրված գրառումը՝ «առաջարկվող գին»։ Դա նշանակում է, որ մուտքի համար կարելի է վճարել ցանկացած գումար, սակայն շատ հաճախորդներ դրան ուշադրություն չեն դարձնում։
16:49 • 25.03.13Բացառապես սննդից և ճերմակ ափսեի վրա. տաղանդավոր նկարչուհին «ախորժելի» նկարներ է ստեղծում (լուսանկարներ)Մալայզիացի նկարչուհին աշխարհում հայտնի է նկարչության հանդեպ իր մեծ սիրով։Սակայն ուշագրավ է այն հանգամանքը,որ նա նախընտրում է ստեղծագործել ամենատարօրինակ նյութերով։ Ասվածի ապացույցն է այս ֆոտոշարքը։
12:43 • 25.03.13Ներկայացվել է Կաննի 66-րդ կինոփառատոնի պաստառը (տեսանյութ)Եթե նախորդ տարի պաստառին պատկերված էր Մերիլին Մոնրոն, ապա այս անգամ այդ պատվին արժանացել է լեգենդար Փոլ Նյուման-Ջոան Վուդվորթ կինոզույգը։
12:27 • 25.03.13Գաֆեսճէան արվեստի կենտրոնում կբացվի «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսը (լուսանկարներ)«Արծիվ» սրահի մուտքը բաց կլինի հանրության համար մարտի 27-ին ժամը 10:00-ից 17:00: Ցուցահանդեսը կտևի մինչև 2013 թ. մայիսի 26-ը: Մուտքն անվճար է:
12:10 • 25.03.13Գրքերի էջերի միահյուսում. յուրօրինակ գործեր՝ Math Monahan-ից (լուսանկարներ)«Between» անվանումով գործերի հավաքածուն հեղինակը ներկայացրել է Միչիգանի համալսարանի գրադարանում։ Այն բաղկացած է գրքերից պատրաստված երկու կոմպոզիցիաներից։
10:14 • 25.03.13Նապոլեոնի և Ժոզեֆինայի նշանադրության մատանին վաճառվել է 949.000 դոլարովՈւշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ աճուրդի կազմակերպիչներն ադամանդով ու կապույտ շափյուղայով զարդարված մատանին գնահատել են մոտ 20 հազար դոլար, սակայն այն վաճառվել է 47 անգամ ավելի թանկ։
10:07 • 25.03.13Կենդանի արվեստ. օսկարակիր Թիլդա Սուինթոնն օրական 7 ժամ կքնի Նյու Յորքի թանգարանում (տեսանյութ)Բրիտանացի աշխարհահռչակ կինոդերասանուհի Թիլդա Սուինթոնը մինչև մարտի վերջ «կզարդարի» Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը....
00:49 • 25.03.13Բրիտանացի թատերագիրը Բրեյվիկի ահաբեկչության մասին մյուզիքլ է գրելԳրիգը և մյուզիքլի ռեժիսոր Ռամին Գրեյը ներկայացումը ստեղծելու համար մեկնել են Նորվեգիա, որտեղ հանդիպել են ահաբեկչության զոհերի հարազատների և այլ տեղացիների հետ։
15:02 • 24.03.13Ծաղկազարդ. տոն, առևտուր, սուրբ պատարագ (լուսանկարներ, տեսանյութ)Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Տոնի առթիվ այսօր բոլոր առաքելական եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ և...
12:47 • 24.03.13Բաղդադը դարձել է արաբական աշխարհի մշակութային մայրաքաղաքԱյս կարգավիճակում Իրաքի գլխավոր քաղաքում բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն՝ հայտնի կատարողների համերգներ, ցուցահանդեսներ, պարային խմբերի ելույթներ, հանդիպումներ մշակույթի գործիչների հետ։
16:46 • 23.03.13Դերասան Ջեյմս Մաքևոյը կիսատ է թողել դերը՝ գիտակցությունը կորցրած հանդիսատեսին օգնելու համար«Մաքևոյը կիսատ թողեց «Մակբեթի» կուլմինացիոն տեսարանը՝ գիտակցությունը կորցրած հանդիսատեսին օգնելու համար։ Այնուհետ նա ինչ-որ հումոր արեց և շարունակեց նույն էներգիայով խաղալ։ Գերազանց է»:
15:25 • 23.03.13Կայցելեմ Թուրքիա, եթե բացվի Հայաստանի հետ սահմանը. Շառլ Ազնավուր«Եթե թուրքերը համաձայնեն բացել սահմանները, այդ դեպքում ես կգնամ, նույնիսկ եթե Ցեղասպանության ճանաչման հարցը լուծված չլինի։ Սահմանի բացումը կթեթևացներ շատերի հոգին»,– ասել է նա։
13:06 • 23.03.13Էմի Ուայնհաուսի երկրպագուները պատրաստվում են կանգնեցնել նրա բրոնզաձույլ արձանը (լուսանկարներ)Ինչպես նշում է Daily Mail-ը, արձանը կկանգնեցվի Լոնդոնի այն վայրում, որտեղ Ուայնհաուսն այցելել է 2011թ. ամռանը՝ իր ողբերգական մահից ժամեր առաջ։
01:13 • 23.03.13Ամերիկուհին 17000 պահպանակից պատրաստել է նախկին Հռոմի պապի դիմանկարը (լուսանկարներ)Ամերիկացի արվեստագետ Նիքի Ջոնսոնը պատրաստել է նախկին Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի դիմանկարը՝ ամբողջովին պահպանակներից և բացատրել իր ուղերձը:
17:47 • 22.03.13Դեպարդյոն Փարիզի իր դղյակը նվիրել է ռուս կինեմատոգրաֆիստներինԳերասիմովի խոսքով՝ Դեպարդյոն չի պատրաստվում բնակվել իր առանձնատանը, դրա համար էլ այն որոշել է տրամադրել կինեմատոգրաֆիստների հանրությանն ու դրա ճակատին ռուսական դրոշակ կախել։
