Մշակույթ
-ից
-ը
10:30 • 18.12.12Մարտին Սկորսեզեն վավերագրական ֆիլմ կնկարահանի ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մասին«Ես շատ ուրախ եմ, որ լեգենդար ռեժիսոր Մարտին Սկորսեզեն և HBO հեռուստաալիքը համաձայնվել են նկարահանել այդ ֆիլմը։ Անհամբերությամբ սպասում եմ»,- ասել է Քլինթոնը։
23:06 • 17.12.12Ալեն Դելոնը ժամանել է Հայաստան (լուսանկարներ)Նա Հայաստանում է գտնվում «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերայի արթիվ: Վաղը Ալեն Դելոնը կհանդիպի Սերժ Սարգսյանին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
17:07 • 17.12.12Սիրիան՝ առաջին գծից. Time-ի ֆոտոշարքըՆա 37 տարեկան է, ուսանել է փիլիսոփայություն և լուսանկարչություն, աշխատել մի շարք թեժ գոտիներում, և առաջատար լրատվամիջոցների կարծիքով՝ լավագույններից մեկն է լուսաբանում Սիրիայի հակամարտությունը:
16:43 • 17.12.12Ավետ Բարսեղյանն ազատ մեկնաբանության է թողնում մասնակցի երգելու մասին՝ իր «ո» տառով սկսվող բաներ ասելու մասին խոսքերը (վիդեո)«Չէ, ես ո՞վ եմ իլե, որ քեզ ստոպ տամ»,- ասաց Ավետ Բարսեղյանը, որին հետևեց Արթուր Բաղդասարյանի հորդորը, թե՝ «հորդ Աստծուն, մեռնե՛մ, ասա՝ հա կամ չէ»:
16:43 • 17.12.12Կայունության արձան Եկատերինբուրգում՝ ոստիկանների վահաններից և ոսկե աթոռից (լուսանկարներ)Ռուսաստանցի արվեստագետը որոշել է պուտինյան Ռուսաստանում կայունության գաղափարն արտահայտել ոստիկանական վահանների և ոսկե աթոռի, կարմիր գորգի ու դիմակավոր մարդկանց միջոցով:
14:59 • 17.12.12Թուրքիան փորձել է խոչընդոտել «Սասնա ծռերը» ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ մշակութային ժառանգության ցանկում ներառելուն«Մենք կարողացանք վերջիններիս համար հստակեցնել այն, որ «Սասունցի Դավիթը» ստեղծվելիս նույնիսկ Հայաստանը ստեղծված չէր, ո՞ւր մնաց թե Օսմանյան կայսրությունը»,– ասաց ԱԳՆ պաշտոնյան։
14:28 • 17.12.12ԱՄՆ-ում Գրետա Գարբոյի սնդուկը վաճառվել է 37,5 հազար դոլարովԸնդհանուր առմամբ Juliens Auctions աճուրդի տան կազմակերպած աճուրդում ներկայացվել է մոտավորապես 800 նմուշ, որոնց թվում՝ դերասանուհու անձնական իրերը, փաստաթղթերը և լուսանկարները։
13:55 • 17.12.12Պեդրո Ալմոդովարը կատակերգություն է նկարահանել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ուղեկցորդների մասին (տեսանյութ)Ֆիլմը կպատմի իսպանացի ուղեկցորդների դժվար աշխատանքային առօրյայի մասին, ովքեր առանց խմիչքի և թմրանյութերի ի վիճակի չեն դուրս գալ «այդ վայրենիների» մոտ, այսինքն՝ ուղևորների։
12:08 • 17.12.12Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի ստեղծման 75-ամյակի առթիվ«Բավական է նշել, որ հայրենիքից դուրս երգչախումբն ունեցել է 813 համերգ՝ իր արվեստի ուժով կախարդելով բազմահազար ունկնդիրների»,- մասնավորապես ասված է ուղերձում:
11:20 • 17.12.12Չիտայում ավարտվել են հայկական մշակույթի օրերը«Մենք ունենք մեծ ընկերական ընտանիք։ Եվ դա շատ կարևոր է, քանի որ Զաբայկալյեն օրինակելի շրջան է, որտեղ կողք կողքի բնակվում են տարբեր ազգություններ»,- ասել է Զաբայկալյեի հայերի միության նախագահը։
22:40 • 16.12.12Լոնդոնում կկազմակերպվի Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ժամանակակից արվեստի ցուցահանդես«Խաչմերուկում» անունը կրող ցուցահանդեսում տեղ կգտնեն Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը ներկայացնող մոտ 50 աշխատանքներ:
15:35 • 16.12.12Մարդու հավատարիմ ընկերը՝ հեծանվի հին մասերից (լուսանկարներ)Իսրայելցի նորաձևության դիզայները իր ուժերը փորձում է նաև արվեստում. նրա աշխատանքային նյութերն են հին բանալիները, օգտագործված էլեկտրական լամպերը ու հեծանվի մասերը:
00:25 • 16.12.12Սիրուշոյի «Պռեգոմեշ» երգի տեսահոլովակը YouTube-ում 24 ժամվա ընթացքում դիտվել է մոտ 75 000 անգամ (տեսանյութ)Տեսահոլովակի պրեմիերան Սիրուշոն արեց Youtube-ի իր էջում՝ երեկ ժամը 00.05-ին, ինչի մասին նա Facebook-ի իր էջում նախապես հայտարարել էր։
21:24 • 15.12.12Շուտով կսկսվեն Transformers 4 ֆիլմի նկարահանումներըTransformers ֆիլմում գլխավոր դերերից մեկը կատարող Մարկ Ուոլբորգը կիսվել է նոր նախագծի մանրամասնություններով: Ըստ նրա խոսքերի՝ նոր ֆիլմի նկարահանումները կսկվեն հաջորդ տարվա մայիսին:
18:38 • 15.12.12«Արմենիա» հեռուստաընկերության «Հայաստանի ձայնը» նախագծում մեկնարկում է «մենամարտ» փուլըՊայքարը թեժ է լինելու... Առաջիկա 5 հաջորդական հաղորդումները, կփոխանցեն հեռուստադիտողին թե´ մարզիչների, թե´ մասնակիցների և թե´ հանդիսատեսի աննկարագրելի հուզմունքն ու ապրումները:
