Մշակույթ
-ից
-ը
12:19 • 19.11.14Բոբ Մառլիի ընտանիքը մարիխուանայի բրենդ է ստեղծումԱյդ ապրանքանիշի անվան տակ վաճառվելու է մարիխուանա, ինչպես նաև ուղեկից այլ ապրանքներ և մարիխուանայի յուղի հիման վրա կոսմետիկա:
12:07 • 19.11.14ԱՄՆ-ում Ջեյմս Կեգնիի «Օսկարն» աճուրդի է հանվել1943-ին կինոարվեստի ամերիկյան ակադեմիան Կեգնիին ճանաչել է «Լավագույն դերակատար»՝ «Յանկի Դուդլ Դենդի» (Yankee Doodle Dandy,1942) մյուզիքլում աշխատանքի համար։
11:19 • 19.11.14Ուկրաինացի անօթևան Սլավիկը հայտնի է դարձել իր «նորաձև» հագուստով (լուսանկարներ)Առաջին անգամ յուրօրինակ անօթևանին փողոցում նկատել է լուսանկարիչ Յուրկո Դյաչիշինը, ով զրուցելով Սլավիկի հետ՝ տեղեկացել է, որ վերջինս ոչ միայն երբեք նույն հագուստը մի քանի անգամ չի կրում, այլև...
11:00 • 19.11.14Սթիվ Ջոբսի մասին կենսագրական ֆիլմում կնկարահանվի նրա դուստրըԻնչպես նշվում էր նախկինում, ֆիլմը կենտրոնացած կլինի Mac, NeXT և iPod սարքավորումների շնորհանդեսից առաջ 30 րոպեների վրա։ Ռեժիսորը հայտնել է նաև, որ գլխավոր դերերից մեկը կկատարի Սթիվ Ջոբսի դուստրը։
10:45 • 19.11.14Սփիլբերգի նոր ֆիլմի համար Վրոցլավում Բեռլինյան պատ է «կառուցվել»Ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը «Շինդլերի ցուցակը» ֆիլմի նկարահանումներից 20 տարի անց վերադարձել է Լեհաստան՝ իր նոր ֆիլմի աշխատանքների համար։
09:00 • 19.11.14Արվեստագետը զարմանալի գերիրական նկարներ է ստեղծում (լուսանկարներ)Ուրախ շունը, որ պատրաստ է վեր ցատկել և ձեզ համբուրել, թափված սուրճը և կոտրված ձվերը կարծես լուսանկարներ լինեն, բայց դրանք բոլորը նկարվել են ձեռքով:
23:25 • 18.11.14Ճանապարհորդներին բախտ է վիճակվել հավերժացնել Հյուսիսափայլի գեղեցկությունը կանադական երկնքում (լուսանկարներ, տեսանյութ)Ամերիկացի լուսանկարիչ Էնդի Բեսթը և իր ընկեր Չադ Քենդրիկը, պատահականորեն հայտնվելով այդ վայրում, բախտ են ունեցել վայելելու հյուսիսափայլի գեղեցկությունը, որը պատել էր գիշերային երկինքը:
19:44 • 18.11.14Անջելինա Ջոլին հռչակվել է «Տարվա կին» և նոր ֆոտոսեսիա ներկայացրել. լուսանկարներԻտալացի ֆոտովարպետ Մարիո Տեստինոն էլ հետաքրքրական շարք է պատրաստել «Տարվա կին» Անջելինա Ջոլիի հետ:
17:32 • 18.11.14Հայաստանը դարձել է Գինու և խաղողի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ. ՀՀ ԱԳՆՉնայած Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի և Արգենտինայում Ադրբեջանի դեսպանի կողմից կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը խոչընդոտելու ուղղությամբ ներդրված ջանքերին...
17:07 • 18.11.14Լոնդոնում վաճառքի է հանվել Գոգոլի «Մեռած հոգիներ» վեպի առաջին հրատարակությունը«Մենք այսօր սկսում ենք 3 աճուրդային թանկարժեք գրքերի և ձեռագրերի շարքը, ռուսական մասը տեսանելի տեղ է զբաղեցնում և կազմված է մի շարք շատ հետաքրքիր նմուշներից»,- նշել է աճուրդի տան աշխատակցուհին։
16:42 • 18.11.14Մեկնարկում է «WebԾիրան» համահայկական 4-րդ առցանց կինոփառատոնը«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Webtv.am մշակութային ինտերնետ-հեռուստատեսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր …
16:12 • 18.11.14Հնագետները յուրահատուկ նմուշներ են հայտնաբերել թուրք-սիրիական սահմանինՄի խումբ իտալացի և թուրք հնագետներ պեղումներ են անցկացնում Սիրիային շատ մոտ տարածքում, որը վերահսկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։
14:41 • 18.11.14Մահացել է Կեն Տակակուրան՝ ճապոնական «Քլինթ Իսթվուդը»Իր կարիերայի ընթացքում Տակակուրան ավելի քան 200 ֆիլմում է նկարահանվել։ Իր վաղ դերերից շատերը միայնակ հերոսներ և ազնիվ յակուձաներ են, ինչի համար նրան ԶԼՄ-ներն անվանում էին «ճապոնական Քլինթ Իսթվուդ»։
14:16 • 18.11.14Մեկնարկեց «Web ծիրան» 4-րդ առցանց կինոփառատոնըԿինոփառատոնին կարող են ներկայացվել մինչև 30 րոպե տևողությամբ ֆիլմեր՝ առանց ժանրային սահմանափակումների: Դրանք անհրաժեշտ է ներկայացնել DVD տարբերակով:
13:13 • 18.11.14Երուսաղեմում սինագոգի վրա հարձակման հետևանքով 4 մարդ է մահացելԱվելի վաղ հաղորդվել է, որ երկու պաղեստինցի ներս են մտել սինագոգ և հարձակվել աղոթողների վրա։ Հարձակման ժամանակ նրանք օգտագործել են դանակ, կացին և ատրճանակ։
