Իրադարձային
-ից
-ը
12:14 • 09.06.17Մահացել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարըԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ նախարարին տեղափոխել էին Ստամբուլ՝ բուժման, որտեղ էլ նա մահացել է։
11:51 • 09.06.17Արտաշատում 6-ամյա աղջկա են վրաերթի ենթարկել. երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Ներսիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա: Վրաերթի ենթարկված երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
11:38 • 09.06.17Երևանի Խուդյակով փողոցում 9-ամյա տղայի են վրաերթի ենթարկելՀունիսի 7-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խուդյակով փողոցի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի: Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
11:27 • 09.06.17Սաուդյան Արաբիան ներողություն է խնդրել հայտարարված լռության րոպեին ազգային հավաքականի ֆուտբոլիստների չմասնակցելու համար (տեսանյութ)Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստներն արհամարհել են Լոնդոնի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեն:
11:22 • 09.06.17ԱԺ-ն շարունակում է արտահերթ նստաշրջանը. նախագծերը ներկայացվում են երկրորդ ընթերցմամբ (ուղիղ)ՀՀ Ազգային ժողովն այսօր շարունակում է արտահերթ նստաշրջանը: Այսօր երկրորդ ընթերցմամբ կներկայացվեն երեկ քննարկված նախագծերը, որից հետո կլինի քվեարկություն: ՀՀ ԱԺ փոխխոսնակ, հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում է իր և ...
11:17 • 09.06.17Գյումրիում 2-3 անձանց միջև ծեծկռտուքի տեսագրություն կա, բայց կրակոցի վերաբերյալ որևէ տվյալ չունենք. Շիրակի մարզի դատախազՀունիսի 8-ին երեկոյան Գյումրու կենտրոնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: Կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:
11:12 • 09.06.17Իրաքի քրդերի 80 տոկոսը կողմ կքվեարկի անկախությանը. քուրդ քաղաքական գործիչ«Անկախությունը նաև քրդերի իրավունքն է՝ ինչպես ամեն ժողովրդի: Անկախության վերաբերյալ հանրաքվեն Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի նախագիծն էր...
10:31 • 09.06.17Վիճաբանություն և կրակոցներ՝ Գյումրու Թատերական հրապարակումԳյումրու Թատերական հրապարակում երեկ՝ հունիսի 8-ի երեկոյան, տեղի է ունեցել վիճաբանություն: Tert.am –ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանությունից: Ոստիկանությանը դեռևս չի հաջողվել հայտնաբերել վիճաբանության կողմերին: Կատարվում է քննություն:
10:25 • 09.06.17Ճապոնիայի խորհրդարանը 200 տարվա մեջ առաջին անգամ կայսեր՝ գահից հրաժարվելը թույլատրող օրենք է ընդունելՏեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ակիհիտո կայսրն իր պարտականությունները վայր կդնի 2018թ. դեկտեմբերին:
10:13 • 09.06.1729-ամյա երիտասարդը 27 համարի ավտոբուսում դրամապանակ է գողացել. ոստիկանությունՊարզվել է, որ նա թիվ 27 համարի ավտոբուսում 1974 թ. ծնված Լիլիթ Շ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 10.000 դրամ և 1.000 ռուբլի:
10:03 • 09.06.17ՏՄՊՊՀ-ն մերժել է ՀՀ Նոտարական պալատի բողոքն ընդդեմ թարգմանչական ծառայություններ իրականացնող ընկերությանՏնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին է դիմել ՀՀ Նոտարական պալատը՝ տեղեկացնելով, որ «ԷՍ ԷՄ ՋԻ» ընկերությունը Երևանում գործող մի քանի նոտարական գրասենյակներին կից…
09:51 • 09.06.17Քաթարն անհիմն է անվանել արաբական երկրների կազմած «ահաբեկչական ցանկը»Ցանկում են, մասնավորապես, հայտնվել Քաթարի հայտնի բարեգործական հիմնադրամները և Բահրեյնում գործող շիա խմբավորումները:
09:17 • 09.06.17Թերեզա Մեյը վերընտրվել է Մեծ Բրիտանիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքումՊահպանողականները ստացել են 304 մանդատ, սակայն, հավանաբար, կկորցնեն բացարձակ մեծամասնությունը: Իրադարձությունների նման զարգացման ֆոնին Մեյի հրաժարականի վերաբերյալ խոսակցություններ են սկսել շրջանառվել:
06:53 • 09.06.17Թրամփի փաստաբանը ժխտել է Ջեյմս Կոմիի՝ Կոնգրեսում արված հայտարարությունները«Նախագահը երբեք չի առաջարկել կամ անգամ ակնարկել դադարեցնել հետաքննությունը»,- նշված է Կասովիչի տարածած հայտարարության մեջ։
06:11 • 09.06.17Նիկիտա Խրյուշչովի թոռանը Մոսկվայում հարվածել է գնացքը. (լուսանկարներ)միջադեպը տեղի է ունեցել Սոլնեչնայա կոչվող կայարանում: 77-ամյա Յուլիա Խրյուշչովան մահացել է Վնուկովոյից Մոսկվա ուղևորվող գնացքի հարվածից ստացած մահացու վնասվածքներից:
