Իրադարձային
-ից
-ը
10:55 • 31.03.17Բարզանին հայտարարել է, որ Իրաքի քրդերը մոտ ապագայում կարող են անկախության հանրաքվե անցկացնել. Rudaw«Թող ամբողջ աշխարհը տեղյակ լինի քուրդ ժողովրդի ցանկության և իր ապագան որոշելու վճռականության մասին», - ասել է Բարզանին:
10:33 • 31.03.17Իսրայելը ևս 2 միլիոն դոլարով կրճատել է ՄԱԿ-ում արվող վճարումներըԻսրայելի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ ՄԱԿ-ի ֆինանսավորման կրճատումն իրականացվել է ի պատասխան «Մարդու իրավունքների խորհրդի կողմից օրեր առաջ ընդունված թշնամական բանաձևերի»:
10:14 • 31.03.17Ավստրալական մի շարք քաղաքներ կիսով չափ ջրի տակ են անցել (լուսանկարներ)Իրավիճակն առավել ծանր է Լիսմոր և Մերվիլամբա քաղաքում, որոնց բնակիչների մի մասը դեռևս չի տարհանվել ու հեղեղումներից փրկվելու համար տանիքներն է բարձրացել: Նշվում է, որ քաղաքները կիսով...
09:44 • 31.03.17Հակառակորդը գիշերը շուրջ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆՄարտի 30-ին և լույս 31-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ...
09:24 • 31.03.17Կիմ Չոն Նամի մարմինը, ինչպես նաև սպանության կասկածյալներն ուղարկվել են Հս. ԿորեաՄալայզիայի իշխանությունները մարտի 30-ին համաձայնել են Կիմ Չոն Նամի դին ուղարկել Հյուսիսային Կորեա, ինչի դիմաց Փհենյանը խոստացել է ազատ արձակել այնտեղ պահվող 9 մալայզիացու:
08:47 • 31.03.17Հաքերներն Օլանդի ֆեյսբուքյան էջում «զիլ երեկույթի» հրավեր են տեղադրելՀրավերի հեղինակները բոլոր ցանկացողներին մայիսի 7-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրել են Օլանդի նստավայր՝ Ելիսեյան պալատ:
06:53 • 31.03.17ԱՄՆ մի շարք սենատորներ կոչ են անում ստուգել Բաքվում Թրամփի ընկերության գործունեությունըՍենատորներ Շերոդ Բրաունը, Դայեն Ֆայնսթայնն ու Բեն Կարդինն իրենց ստորագրած նամակով կոչ են անում նշված անձանց ստուգել Բաքվում Trump Organization-ի կողմից հյուրանոցի շինարարության մասին մարտին հրապարակված հոդվածի իսկությունը:
05:21 • 31.03.17Սիրիայի նախագահի պաշտոնանկությունն այլևս գերնպատակ չէ. ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ«Մեզ համար գերակայությունն այլևս այն չէ, որ կենտրոնանանք Ասադին պաշտոնանկ անելու վրա: Հիմա մեզ համար առաջնայինն է հասկանալ, թե ինչպես պետք է վարվել և ում հետ աշխատել Սիրիայի ժողովրդի դրությունը բարելավելու համար»,- ասել է Հեյլին:
03:45 • 31.03.17ԱՄՆ պետքարտուղարությունը Վենեսուելայի Գերագույն դատարանի որոշումն «իշխանության բռնազավթում» է անվանելԹոներն ընդգծել է, որ «ԱՄՆ-ն կոչ է անում Վենեսուելային հարգել ժողովրդավարական կառույցները՝ քաղաքական, տնտեսական և հումանիտար ճգնաժամից դուրս գալու ուղիներ փնտրելուն զուգընթաց»:
01:49 • 31.03.17Սեուլի դատարանը երկրի նախկին նախագահ Պակ Կին Հեին ձերբակալելու որոշում է կայացրելՊակ Կին Հեին պաշտոնից հեռացրել են մարտի 10-ին` երկրի Սահմանադրական դատարանի որոշմամբ: Նա 20 օր կալանավայրում է գտնվել, քանի դեռ հետաքննություն էր ընթանում` պետական գործերին և կարևորագույն որոշումների կայացման հարցում իր ընկերուհու միջամտության գործի շրջանակներում:
22:18 • 30.03.17Ավստրալիայի փողոցներում շնաձկներ են հայտնվել հզոր ցիկլոնի պատճառովԱվստրալիայի հյուսիսարևելյան շրջաններում մոլեգնող հզոր «Դեբբի» ցիկլոնի հետևանքով ափ են նետվել շնաձկները` իրարանցում առաջացնելոբ բնակիչների շրջանում:
20:34 • 30.03.17Մեր ծրագիրը կարելի է անվանել նաև բարեփոխումների ծրագիր. Կարեն Կարապետյան (տեսանյութ)«Ի՞նչ ծրագրով ենք մենք հանդես եկել: 2017թ.-ին կառավարությունն իր առջև դրել էր հետևյալ խնդիրը՝ կառավարման սուբյեկտների ախտորոշում, մաքրում այն ավելորդից, որը խանգարում է մեզ առաջ շարժվել, կառավարման համակարգի բարեփոխումների սկիզբ...
19:52 • 30.03.17Ազատության հրապարակում կայացավ ՀՅԴ քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքըԴաշնակցության նախընտրական շտաբի պատասխանատու, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի խոսքով սուտ է, նաև որ ընտրողը թացը չորից, կեղծը իրականից, սուտը ճշմարտությունից, փողը խելքից չի կարող տարբերել: «Մեզ համար կարևորը ...
19:40 • 30.03.17Բրիտանուհին դստեր մահվան մասին տեղեկացել է Facebook-իցԲրիտանուհի Դեբորա Բիրնը պատմել է, թե ինչպես է մեկ տարի առաջ իր դստեր մահվան մասին տեղեկացել Facebook-ից:
19:13 • 30.03.17Փարիզի օդանավակայանում մեքենաների կայանման ռոբոտ-համակարգ է գործարկվելՓարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում ուղևորներն այլևս ստիպված չեն լինի մեքենայի համար տեղ փնտրել կայանատեղիում. դրանով կզբաղվի ռոբոտ-աշխատակիցը:
