Իսրայելը ևս 2 միլիոն դոլարով կրճատել է ՄԱԿ-ում արվող վճարումները

10:33 • 31.03.17

Իսրայելը ևս 2 միլիոն դոլարով կրճատել է ՄԱԿ-ում արվող վճարումները: Այդ հրամանը երկրի արտգործնախարարությանը տվել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, հայտնում է Reuters գործակալությունը:

Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ ՄԱԿ-ի ֆինանսավորման կրճատումն իրականացվել է ի պատասխան «Մարդու իրավունքների խորհրդի կողմից օրեր առաջ ընդունված թշնամական բանաձևերի»:


Այդկերպ ՄԱԿ-ում Իսրայելի վճարը կկազմի 3,7 միլիոն՝ ավելի վաղ նախատեսված 11,7 միլիոն դոլարի փոխարեն:


Ավելի վաղ Իսրայելն արդեն կրճատել էր միջազգային կազմակերպությանը վճարվող ամենամյա վճարումը 6 միլիոն դոլարով՝ ի պատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևի, որը պահանջում էր դադարեցնել Պաղեստինի ինքնավար տարածքում Իսրայելի բնակեցման ծրագիրը: