Իրադարձային
-ից
-ը
11:06 • 11.06.15Ձերբակալվել է ևս մեկ հարկային տեսչության աշխատակից` խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով. ՀՔԾԽոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Արմեն Պ.-ն:
10:56 • 11.06.15Բաքվում ԵՄ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցելՑուցարարները պաստառներ են պարզել «Ամո՛թ Եվրամիությանը», «Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանից», «Քաղաքացիական հասարակությունը «ո՛չ» է ասում երկակի ստանդարտներին», «Սպորտը մի՛ քաղաքականացրեք» կարգախոսներով:
10:52 • 11.06.15Հաքերները Լիտվայի բանակի կայքը կոտրելիս հայտնել են «Կալինինգրադի անեքսիայի» մասինԿայքում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Բալթյան երկրներում և Լեհաստանում անցկացվող «Սրի հարվածը» զորավարժությունների նպատակը «ՌԴ Կալինինգրադի շրջանի անեքսիային պատրաստվելն է»:
10:34 • 11.06.15Համաշխարհային բանկը նվազեցրել է երկրների տնտեսական աճի կանխատեսումը. զգալի անկում է սպասվում ՌԴ-ումԶարգազցող երկրների համար կանխատեսումը հունվարին կանխատեսված 4,8 տոկոսից նվազեցվել է մինչև 4,4 տոկոս:
10:30 • 11.06.15Կրեմլում բացատրել են Հռոմի պապի հետ հանդիպմանը Պուտինի ուշացման պատճառը«Նախագահը լիովին բավարարված է պոնտիֆիկոսի հետ հանդիպումից։ Նա նրան շատ խորը և խելացի մարդ է համարում, չափազանց թանկ է գնահատում նրա հետ զրուցելու հնարավորությունը»,- ասել է Պեսկովը։
10:19 • 11.06.15ԼՂՀ մարտական հենակետում ժամկետային զինծառայող է զոհվելՀունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ.ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը:
10:15 • 11.06.15Հուլիսի 1-ից Մոսկվա-Պետերբուրգ ավտոճանապարհի մի մասը վճարովի կդառնաՓաստաթղթի համաձայն՝ վճարովի կդառնա ավտոճանապարհի 15-58-կիլոմետրանոց հատվածը: 28-րդ կիլոմետրին ճանապարհը մոտենում է «Շերեմետևո- 1» օդանավակայանին:
09:57 • 11.06.15Ղազախստանն ավարտել է ԱՀԿ-ին անդամակցելու պայմանների շուրջ 20 տարի տևած բանակցություններըԿազմակերպությանը Ղազախստանի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերի փաթեթի նախագիծը հունիսի 22-ին կփոխանցվի աշխատանքային խմբի անդամներին՝ պաշտոնապես հաստատման համար:
09:50 • 11.06.15Ադրբեջանցի լրագրողի առողջական վիճակը մեկուսարանում վատացել էԱդրբեջանի Ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում պահվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի առողջության հետ կապված լուրջ խնդիրներ են ի հայտ եկել:
09:43 • 11.06.15Բայդենը հաստատել է ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի ու G7-ի իր գործընկերների մտադրությունըՓոխնախագահը նաև նշել է, իրենք և G7-ի գործընկերները պատրաստ են լրացուցիչ լուրջ պատժամիջոցներ մտցնել։
09:15 • 11.06.15Հունաստանում իր աշխատանքն է վերսկսել ճգնաժամի շրջանում փակված ERT պետական հեռուստաալիքըERT պետական հեռուստաալիքը փակվել էր 2013 թվականի հունիսի 11-ին՝ ճգնաժամի պատճառով, աշխատանքից հեռացվել էր 3,5 հազար մարդ:
08:48 • 11.06.15Կանադայում հաղորդավարին հեռացրել են աշխատանքից գործարքներ կազմակերպելու համարCBS-ի հայտարարության մեջ ասվում է, որ Սոլոմոնը խախտել է ընկերության էթիկական նորմերը և լրագրողի մասնագիտության չափանիշները: Ինքը՝ Սոլոմոնը, հերքում է մեղադրանքները:
08:38 • 11.06.15Օբաման երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները ևս 1 տարովԿոնգրեսի անդամներին ուղարկված ծանուցման մեջ Օբաման դա կապել է այն հանգամանքի հետ, որ Բելառուսում կառավարության որոշ անդամների և այլ անձանց քաղաքականությունը խափանում է ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները:
22:38 • 10.06.15Լեհաստանի Սեյմի խոսնակն ու երեք նախարար հրաժարական են ներկայացրելԼեհաստանի վարչապետ Եվա Կոպաչը հայտնել է նախարարներից երեքի հրաժարականի մասին:
21:49 • 10.06.15Պուտինը մոտ 1 ժամով ուշացել է Հռոմի պապի հետ հանդիպմանըԻտալիայում այցով գտնվող Պուտինը ուշացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից: ԶԼՄ-ները բացատրել են պատճառը:
