Իրադարձային
-ից
-ը
12:02 • 05.05.15Երևանի Իսակովի պողոտայում օձ է հայտնաբերվելԴեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
11:59 • 05.05.15Հավայիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը (լուսանկարներ, տեսանյութ)Ըստ մասնագետների՝ կիրակի օրվանից լավայի հոսքը չի դադարում: Այն այնքան ուժեղ է, որ անցած 40 տարվա ընթացքում առաջին անգամ հոսող լավան տեսանելի է մի քանի կմ հեռավորությունից:
11:33 • 05.05.15Տաջիկստանի նախագահն արժութային շուկայում խնդիրների պատճառով փոխել է Ազգային բանկի ողջ ղեկավարությանըԱզգային բանկի նոր ղեկավար է նշանակվել 2006-2012 թվականներին երկրի ֆինանսների նախարարի տեղակալ աշխատած և վերջին երկու տարիներին «Ամոնատբանկի» խորհրդի նախագահ Ջամշեդ Նուրմահմաձոդը:
11:19 • 05.05.15Միջազգային փրկարարական խմբերն իշխանությունների խնդրանքով հեռանում են ՆեպալիցԽնդրանքը, որ օտարերկրյա փրկարարները լքեն երկիրը, չունի քաղաքական ենթատեքստ, այն թելադրված է միայն նրանով, որ որոնողափրկարարական աշխատանքները գրեթե ավարտված են, և դրանից հետո նեպալցիները կարող են բավարարվել սեփական ուժերով:
10:55 • 05.05.15Բննախը սկսում է գայլերի մորթիների ընդունումըՆախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները:
10:51 • 05.05.15Ձերբակալվել են Նյու Յորք նահանգի սենատի նախագահն ու նրա որդին67-ամյա սենատորն ու նրա 32-ամյա որդին «գումար վաստակելու» մեխանիզմ են մշակել՝ օգտագործելով Սկելոս ավագի ծառայողական դիրքը:
10:46 • 05.05.15«Գազպրոմը» գազի գնի զեղչ կտրամադրի թուրքական մասնավոր ընկերություններին. КоммерсантъՄինչ այժմ ընկերությունները ստիպված են եղել 1.000 խորանարդ մետրի համար վճարել 374 դոլար, ինչը գերազանցում է Եվրոպայում շուկայական ընթացիկ մակարդակը: Այժմ առաջին...
10:22 • 05.05.15Մահացել է գործարար Դևիդ Գոլդբերգը՝ ընկնելով վազքուղուցԳոլդբերգը գլխավորում էր SurveyMonkey ընկերությունը, որը համացանցի օգտատերերի շրջանում ուսումնասիրություններ է անցկացնում: Սենդբերգի հետ նրանք համարվում էին Սիլիկոնյան հովտում ամենաազդեցիկ ամուսնական զույգերից մեկը:
10:03 • 05.05.15ԱՄՆ հատուկ ծառայությունները լրտեսել են եվրոպացիներին առնվազն մինչև 2013 թվականը. լրատվամիջոցներԱմերիկյան հատուկ ծառայությունները լրտեսական տեղեկություններ են հավաքել՝ հետևելով Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում թիրախներին ընդհուպ մինչև 2013 թվականը, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
09:55 • 05.05.15Գարեգին Բ-ն մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններինԱմենայն Հայոց Հայրապետին ուղեկցում են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը...
09:42 • 05.05.15Հիլարի Քլինթոնը շարունակում է մնալ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի ցանկալի թեկնածունՀամաձայն հետազոտության՝ վերջին 7 շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի չափահաս քաղաքացիների թիվը, որոնք բացասաբար են արձագանքում Քլինթոնի դատողություններին, 36 տոկոսից ավելացել է՝ դառնալով 42%:
09:12 • 05.05.15ԱՄՆ-ում 300 եռաչափ տպիչով աշխատող գործարանն ընդամենը 3 աշխատակից ունիՏպիչներն աշխատում են 24 ժամ՝ շաբաթը 7 օր, իսկ տպիչները վերահսկող աշխատակիցների համար գործում է 8-ժամյա հերթափոխ:
08:33 • 05.05.15Երգիչ Քրիս Բրաունը կասկածվում է Լաս Վեգասում տղամարդու ծեծի ենթարկելու համարԼաս Վեգասի ոստիկանության տվյալներով՝ ռեփերը կռվել է մեկ այլ տղամարդու հետ հյուրանոցներից մեկում:
08:29 • 05.05.15Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրկրաշարժի էպիկենտրոնից 300 կիլոմետր տրամագծով ցունամիի վտանգ է հայտարարվել:
00:41 • 05.05.15Բեռլինի խանութներում կրկին կոկաին են մատակարարել բանանի փոխարենAldi խանութների ցանցի աշխատակիցները տեղի ոստիկանությանը պատմել են, որ թմրանյութը հայտնաբերել են մրգի բեռնարկղերում, որոնք բերվել են Կոլումբիայից:
