Իրադարձային
-ից
-ը
17:48 • 28.10.14Total-ի նախագահին հուղարկավորել են Նորմանդիայում63-ամյա Կրիստոֆ դե Մարժերին մահացել է հոկտեմբերի 21-ին ավիաաղետի հետևանքով. նրան տեղափոխող Falcon-50 օդանավը կործանվել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում՝ ձնահավաք մեքենայի բախվելիս։
17:40 • 28.10.14Դուբայում կկառուցվեն ամենաբարձր երկվորյակ-աշտարակներըDubai Twin Towers անվանումով երկնաքերը կդառնա անշարժ գույքի ոլորտում նոր մեգանախագծի մի մասը, որի մասին կհայտարարեն նոյեմբերի 1-ին։
17:38 • 28.10.14ԼՂՀ գլխավոր դատախազը հրաժարական է տվել, նրա լիազորությունները դադարեցվել ենՀոկտեմբերի 28-ին ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Նախագահ Բակո Սահակյանին, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի ...
17:19 • 28.10.14Ճապոնիայի արքայադուստր Մասակոն 11 տարվա մեջ առաջին անգամ կմասնակցի պալատական բանկետիՎերջին ընդունելությունը կայսերական պալատում, որին մասնակցել է արքայադուստրը, անցկացվել է 2003-ին՝ Մեքսիկայի նախկին նախագահ Վիսենտ Ֆոքսի և նրա կնոջ այցի կապակցությամբ։
17:17 • 28.10.14ԱՄՆ-ն բազմաթիվ նացիստների որպես լրտեսներ է օգտագործել ԽՍՀՄ-ի դեմ «սառը պատերազմի» շրջանումԱյս գործակալներն ամենատարբեր առաջադրանքներ են կատարել՝ ամենապարզունակից մինչև կյանքի համար ռիսկային գործողություններ:
17:05 • 28.10.14Կադիրովը թմրամոլ է բռնել և հրապարակայնորեն ամոթանք տվել ևս 13 թմրամոլի (լուսանկարներ)Թմրամոլների ծնողները շնորհակալություն են հայտնել Կադիրովին՝ «իրենց աչքերը բացելու համար»։ Իսկ տղաները խոստացել են ուղղվել և ազատվել վնասակար սովորությունից։
17:00 • 28.10.14Հայտնի երաժիշտներն առավել հաճախ են երիտասարդ տարիքում մահանում. գիտնականներԻնքնասպանությունների, բռնի կամ պատահական մահվան դեպքերը նրանց թվում նույնպես հանդիպում են ավելի շատ, քան սովորական մարդկանց շրջանում, նշված է ուսումնասիրության մեջ:
16:47 • 28.10.14Ֆրանսիայում մարդկանց վրա ծաղրածուներ են հարձակվումԱյդ երևույթն անգամ «հակածաղրածուների» շարժում է ստեղծել, որոնք փորձել են ինքնուրույն պարզել իրավիճակը: Ագրեսիվ ծաղրածուներ նկատվել են նաև ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:
15:48 • 28.10.14Նստացույցի դեպքում Ոստիկանությունը կգործի օրենքի շրջանակներում. փոխոստիկանապետՈստիկանությունը պատրաստ է օրենքի շրջանակներում կատարել իրեն վերապահված գործողությունները, եթե եռյակը, այդուհանդերձ, որոշի նստացույց անել, այս մասին այսօր …
15:39 • 28.10.14ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինան որոշել է դաշինքի անդամակցության հայտ չներկայացնելՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան որոշել է դաշինքի անդամակցության հայտ չներկայացնել, այդ իսկ պատճառով երկրի անդամակցության մասին հարցն օրակարգում չէ։
15:19 • 28.10.14«Աստված կախարդական փայտիկով հրաշագործ չէ». Հռոմի պապը կողմ է էվոլյուցիայի և «Մեծ պայթյունի» տեսություններինՏարբեր տեսությունները պապն իրար հետ «հաշտեցրել է»՝ ասելով, որ մարդկանց Աստված է արարել, բայց թողել է զարգանան իր տված օրենքներով:
15:05 • 28.10.14Մոսկվան մտադիր է ճանաչել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում ընտրությունների արդյունքներըՄոսկվան ակնկալում է, որ ընտրությունները կկայանան և հուսով է, որ «կլինի ազատ կամարտահայտում» և «դրսից ոչ մեկ չի փորձի այն տապալել», հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։
14:55 • 28.10.14Շլացնող ժպիտ, փայլող աչքեր և անսահման հմայք. «Սիրունիկն» այսօր նշում է ծննդյան տարեդարձը (լուսանկարներ)Շլացնող ժպիտ, փայլող աչքեր և անսահման հմայք։ Նա ոգեշնչում և հիացնում է իր խաղով։ Միայն նրա անունը բավական է էկրանների առաջ միլիոնավոր մարդկանց պահելու համար։
14:47 • 28.10.14Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոնՓառատոնի շրջանակներում Երևանում, Գյումրիում և Էջմիածնում կցուցադրվեն՝ «Երջանիկ թռիչք», «Միշտ մայրամուտներ 3-րդ փողոցում», «Ինձնից քեզ», «Երջանկության բլիթներ», «Գեղագրությամբ զբաղվող աղջիկներ»...
14:42 • 28.10.14Ռուս հաքերները կոտրում են ՆԱՏՕ-ի համակարգերը. ԱՄՆ մասնագետներAPT28 խումբը 2007-ից սկսած կիբերհարձակումներ է իրականացնում ՆԱՏՕ-ի հետ կապված ֆիզիկական անձանց և կառույցների, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի և Վրաստանի պետական պաշտոնյաների նկատմամբ։
