Իրադարձային
-ից
-ը
11:16 • 08.10.14Շորժայում շրջվել է ոսկու հումք տեղափոխող բեռնատար գնացք, հետևանքները վերացվում ենԸնկերության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ, ամենայան հավանականությամբ, այս օրվա ընթացքում կվերականգնվի երկաթուղու աշխատանքը այդ հատվածում:
10:46 • 08.10.14ԱՄՆ հաջորդ նախագահը Հիլարի Քլինթոնն է լինելու. ԲաֆետՆա կարծում է, որ Քլինթոնն իր առաջադրվելու մասին պաշտոնապես կհայտարարի որքան հնարավոր է ուշ, սակայն մի շարք վերլուծաբաններ գտնում են, որ նա արդեն իսկ վարում է իր նախընտրական քարոզարշավը։
10:40 • 08.10.14ԵԱՀԿ-ն շփման գծում մշտադիտարկում կիրականացնիՀայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Իրժի Աբերլեն:
10:30 • 08.10.14Forbes-ը հայտնել է 2014-ի ամենաթանկ սպորտային բրենդներըՎարկանիշային աղյուսակը 4 անվանակարգից է բաղկացած՝ մարզիկներ, ընկերություններ, իրադարձություններ և հավաքականներ։
10:30 • 08.10.14«Իսլամական պետությունը» 11 կետանոց ուղեցույց է սահմանել լրագրողների համարԸստ այդմ՝ ուղեցույցը պարունակում է 11 կետ, որոնք նախատեսում են, որ լրագրողները պետք է հավատարմության երդում տան խալիֆին՝ Աբու Բաքր ալ-Բաղդադիին՝ իսլամիստների առաջնորդին:
10:25 • 08.10.14Կալանավորված ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը Եվրախորհրդարանի Սախարովի անվան մրցանակի է հավակնումԱնցկացված քվեարկությունից հետո ցանկում է մնացել 3 թեկնածու՝ Ուկրաինայից Եվրամայդան շարժումը, Կոնգոյից բժիշկ Դենիզ Մուկվեգեն և Բաքվից Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի ղեկավար Լեյլա Յունուսը:
10:23 • 08.10.14Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացըԷդվարդ Նալբանդյանն ու Լորան Ֆաբիուսը անդրադարձել են հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։
10:17 • 08.10.14Փարաջանովի «Նռան գույնի» թվայնացված տարբերակը կներկայացվի Լոնդոնի կինոփառատոնումՍկզբում նշվում է, թե Փարաջանովը «ռուս ռեժիսոր» է, սակայն հաջորդիվ նշվում է, որ ծնվել է հայկական ընտանիքում և աշխատել նաև Հայաստանում:
10:06 • 08.10.14Չինաստանի Յունան նահանգում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կա զոհՊաշտոնյաները հայտարարել են, որ զոհերի թիվը հնարավոր է ավելանա, և պետությունը ծածկոցներ, վրաններ և առաջին անհրաժեշտության պարագաներ է հասցնում աղետի գոտի։
09:56 • 08.10.14Դադարեցրե՛ք պատերազմը. Դոնեցկի նահանգապետը նամակ է գրել Պուտինին«Այս ժամանակահատվածում ձեր երկրի տարածքն ավելացել է, իսկ իմ երկրինը` փոքրացել: Դա տեղի է ունեցել եղբայրասպան պատերազմի պատճառով»,- գրել է նա։
09:34 • 08.10.14Աշխատանքի միջազգային կազմակերպությունը պարզաբանել է 4-օրյա աշխատանքային շաբաթ սահմանելու իր արտահայտությունըԿազմակերպությունն այնուհետ պարզաբանել է, որ այդ բլոգն ընդամենը փորձագետների կողմից տարբեր առաջարկների քննարկման հարթակ է:
09:29 • 08.10.14Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետությունում ազգային բանկ է ստեղծվելՆիստին «հանրապետության կենսագործունեության համար անհրաժեշտ» մի շարք այլ որոշումներ են կայացվել:
09:21 • 08.10.14Կանադայի խորհրդարանը հավանություն է տվել իսլամիստներին հարվածներ հասցնելու առաջարկինԱնցած շաբաթ վարչապետի պահպանողական կուսակցությունը համապատասխան առաջարկ էր ներկայացրել: Դրա օգտին քվեարկել է 157, դեմ՝ 134 պատգամավոր:
08:20 • 08.10.14Թուրքիայի իշխանությունները երկրում պարետային ժամ են հայտարարելԹուրքիայի հարավ-արևելքում քուրդ բնակչության բողոքի ակցիայի ընթացքում մահացել է 15 և վնասվածքներ են ստացել տասնյակ մարդիկ, որոշ շրջաններում մտցվել է պարետային ժամ:
00:21 • 08.10.14Ռուսալեզու հաքերները ԱՄՆ-ում և Եվրոպայում կես միլիոն համակարգիչ են «կոտրել»Ռուսալեզու հաքերները, վարակելով հարյուր-հազարավոր համակարգիչներ, կոտրել են Եվրոպայի և ԱՄՆ քաղաքացիների բանկային հաշիվները:
