Իրադարձային
-ից
-ը
10:54 • 07.10.14Լարս-Ստեփանծմինդա ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենա է այրվելՀՀ ԱԻՆ այսօր՝ ժամը 08.14-ին, Վրաստանի հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժ.06.50-ի սահմաններում Լարս-Ստեփանծմինդա ավտոճանապարհի 4-րդ ...
10:37 • 07.10.14Lufthansa-ի օդաչուները հոկտեմբերի 8-ին հերթական երկօրյա գործադուլը կսկսեն«Կոկպիտը» հանդես է գալիս ավիաընկերության ղեկավարության պլանների դեմ, որը ցանկանում է վաղաժամ թոշակի անցնելու տարիքային շեմը 59-ից դարձնել 61:
10:28 • 07.10.14Կանադան 300.000 պաշտպանիչ դիմակ կուղարկի Աֆրիկա՝ Էբոլայի դեմ պայքարի համարՊաշտպանիչ դիմակների առաջին խմբաքանակը՝ 128.000 հատ, արդեն հոկտեմբերի 6-ին ուղարկվել է Սիերա Լեոնե։ Բեռի մնացած մասն ուղարկվելու է առաջիկա շաբաթների ընթացքում։
10:17 • 07.10.14«Իսլամական պետությունը» Թուրքիայի սահմանին քաղաք է գրավել«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը գրավել է Թուրքիային սահմանամերձ սիրիական Քոբանի (Այն ալ Արաբ) բնակավայրը: Քաղաքի կենտրոնի բարձրահարկ շենքերից մեկի վրա բարձրացվել է ԻՊ-ի դրոշը:
10:07 • 07.10.14Հոլանդիայի ոստիկանությունը համոզել է քուրդ ցուցարարներին լքել խորհրդարանի շենքըՈստիկանության հետ երկարատև բանակցություններից հետո քուրդ ակտիվիստները հեռացել են Հաագայում Նիդեռլանդների ազգային խորհրդարանի շենքից, սակայն մնացել են հրապարակում, որտեղ աղմկում են:
09:58 • 07.10.14ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դեմ պայքարի համար ծախսել է ավելի քան 1 մլրդ դոլար. ՊենտագոնԸնդհանուր հաշվարկներով՝ Սիրիայում և Իրաքում Պենտագոնն ամեն օր ծախսում է մինչև 10 միլիոն դոլար՝ սկսած հունիս ամսվանից: Թիվն ավելացել է աստիճանաբար՝ հարվածների ինտենսիվության աճի հետ մեկտեղ:
09:40 • 07.10.14Տորոնտոյի 2 թաղամասում կրակահերթեր են տեղի ունեցել, կան զոհերԵրկրորդ արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել 45 րոպե անց՝ առաջին դեպքի վայրից 19կմ հեռավորությամբ։ Անհայտ անձը կրակել է մոտ 6-8 անգամ և փախուստի դիմել։
09:25 • 07.10.14Պուտին - 62. ինչպես է Ռուսաստանի նախագահը նշել իր ծննդյան օրերը (լուսանկարներ)Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ 16 տարվա մեջ առաջին անգամ Պուտինն իր ծննդյան օրը հանգստյան օր է վերցրել. նա այս օրն անց է կացնելու Սիբիրում՝ տայգայում։
09:11 • 07.10.14Գերմանիայի Միջեկեղեցական խորհուրդը եկեղեցիներին կոչ է արել 2015-ի ապրիլի 24-ին ոգեկոչել Ցեղասպանության զոհերի հիշատակը«Բոլոր եկեղեցիներում աղոթքի հրավերը պետք է լսելի դարձնել եկեղեցու զանգերի ղողանջով և որպես միասնական ժամ առաջարկվել է 2015թ. ապրիլի 24-ի ժամը 17։00-ը»,- ասված է հայտարարությունում։
08:44 • 07.10.14Նիդեռլանդներում քուրդ ակտիվիստները ներխուժել են խորհրդարան՝ պահանջելով ավելի ակտիվ պայքարել «Իսլամական պետության» դեմԱյս պահին ցուցարարները գտնվում են կենտրոնական սրահում, նրանց նկատմամբ ուժային գործողություններ չեն կիրառվում, խորհրդարանի շենքը շրջափակված է:
08:32 • 07.10.14ԱՄՆ գերագույն դատարանը ևս հինգ նահանգում թույլ է տվել նույնասեռական ամուսնություններ գրանցելԱՄՆ գերագույն դատարանը մերժել է Վիրջինիա, Վիսկոնսին, Ինդիանա, Օկլահոմա և Յուտա նահանգների իշխանություններին երկարաձգել միասեռական ամուսնությունների վրա գոյություն ունեցող արգելքը:
01:02 • 07.10.14Եզակի հայկական թերթի օրինակ է հայտնաբերվել Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանումԹերթի անվանում է «Զանգ», որը թողարկել է սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը: Այն հիմնադրվել է 1887-ին Շվեյցարիայում` հուսալով ստեղծել Օսմանյան կայսրությունից անկախ Հայաստան:
00:47 • 07.10.14Նորվեգիայի մի քաղաքացու և իսպանացի մի բուժքրոջ մոտ հաստատվել է Էբոլա վարակը«Բժիշկներ՝ առանց սահմանի» բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ Սիերա Լեոնեում աշխատանքի ընթացքում վարակվել է կազմակերպության՝ ծնունդով նորվեգացի աշխատակիցներից մեկը, իսկ Մադրիդում...
23:21 • 06.10.14Սիրիայում ահաբեկչության հետևանքով 30 մարդ է զոհվելՊայթյունների նպատակն է եղել գրավել անցակետերը քաղաքի արևմտյան մուտքի մոտ, որոնք ղեկավարում են քուրդ զինվորները: Պայթյունները տեղի են ունեցել մի քանի րոպեի տարբերությամբ:
22:59 • 06.10.14Երկու ուղևորատար ինքնաթիռ է բախվել Քենեդու անվան օդանավակայանի թռիչքուղումԵրկու ուղևորատար ինքնաթիռ` ավելի քան 200 ուղևորով, բախվել են Նյու Յորք Սիթիի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի թռիչքուղու վրա:
