Իրադարձային
-ից
-ը
14:41 • 10.09.14Երկկողմ և քառակողմ հանդիպումները ոչնչով իրար չեն խանգարում. Լևոն ԶուրաբյանԻնչքան ավելի շատ են խոսում քառյակի քայքայման մասին, այնքան ես հասկանում եմ, թե ինչքան են անհանգստացած իշխանությունները և ինչքան են երազում այդ քայքայման մասին...
14:13 • 10.09.14Թեհրանում կինը կալանավորվել է՝ վոլեյբոլի խաղ դիտելու համար մարզադաշտ մտնելու պատճառով. IndependentFacebook-ում արշավ է սկսվել նրան ազատ արձակելու կոչով, որը հավաքել է գրեթե 9.000 like, իսկ վոլեյբոլի այլ խաղերի անցկացման ժամանակ բողոքի ակցիաներ են տեղի ունենում:
13:55 • 10.09.14Ռուսաստանում փոխքաղաքապետը պարտքերի պատճառով զրկվել է iPhone-իցԻրավապահներն արձանագրել են, որ Ռուսաստանում օրենքի առաջ հավասար են բոլորը:
13:21 • 10.09.14«18plus.am»-ի հիմնադրին դատում են. Panorama.amԸստ մեղադրանքի, Արթուր Մնացականյանը 2012 թվականի հունիս ամսին համակարգչի միջոցով ստեղծել է «18plus.am» ինտերնետային կայքը և պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու ուղղակի ...
13:01 • 10.09.14Այգեստան գյուղում խեղդամահ են արել տանտիրուհունՄեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տան ննջասենյակում, խեղդելու միջոցով, սպանել է 1958 թ. ծնված Հերմինե Գրիգորյանին:
12:59 • 10.09.14Lufthansa-ն չեղյալ է համարել մոտ 140 չվերթ՝ օդաչուների գործադուլի պատճառովՈւղևորները փոփոխությունների մասին տեղեկացվել են sms-ների և էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով: Նրանց առաջարկվում է անվճար ընտրել այլ չվերթներ կամ հրաժարվել ամրագրումից՝ հետ ստանալով գումարը:
12:55 • 10.09.14Հրազդան-Հանքավան ճանապարհին «Մերսեդես»-ը բախվել է բենզալցակայանի պատին. վարորդը մահացել էԳիշերը, ժամը 01.30-ին, վարորդը Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնում մահացել է: Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
12:49 • 10.09.14ԱՄՆ-ի պետքարտուղար Քերին ժամանել է ԲաղդադԴրանից բացի, նախատեսվում է քննարկել, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է սատարել Իրաքի իշխանություններին այդ երկրի հյուսիսը զավթած «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում:
12:40 • 10.09.14Ադրբեջանը ԼՂ-ի հարցում 2 նպատակ ունի՝ բանակցությունները դուրս բերել ԵԱՀԿ-ից և հարցին հանգրվանային լուծում տալ.Կ Մանոյան«Մինսկի խումբը մի բան ապահովել է, այն է` որ միջնորդ պետությունները հասկացել են, որ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելով»,- ասաց նա։
12:09 • 10.09.14Հունաստանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը այդ երկրում առկա մթնոլորտի արդյունք է.Կ. ՄանոյանՀարցին, թե հնարավոր է Թուրքիան վատթարացնի Հունաստանի հետ հարաբերություններն այս օրինագծի պատճառով, ասաց, որ ոչ, քանի որ Հունաստանի հետ հարաբերությունների սերտացումը նաև Թուրքիայի շահերից է բխում:
11:59 • 10.09.14Անջեյ Կասպշիկը գերիների հարցը «հումանիտար հարց» է համարումՆա ասել է, որ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում քաղաքացիական անձանց ոչ դիտավորյալ անցումներ, որոնք ապրում ու աշխատում են հակամարտ զորքերի շփման գծում:
11:56 • 10.09.14Պորոշենկոն ստորագրել է պատժամիջոցների մասին օրենքըRia.ru-ն հաղորդում է նաև, որ Պորոշենկոն խոստացել է հաջորդ շաբաթ խորհրդարան մտցնել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կարգավիճակի մասին օրինագիծ:
11:28 • 10.09.14Էբոլա վիրուսը կարող է ջնջել Լիբերիան Երկրի երեսից. երկրի պաշտպանության նախարարՍամուկայն ընդգծել է, որ Լիբերիայի թույլ բժշկական ենթակառուցվածքը «լցված է» հիվանդներով, և պետությունը զգում է պրոֆեսիոնալ բժիշկների և հիվանդության դեմ պայքարի ֆինանսավորման պակաս:
11:14 • 10.09.14Բրիտանիայի վարչապետի նստավայրում բարձրացվել է Շոտլանդիայի դրոշը«Իզվեստիյա» թերթը գրում է, որ դրոշը բարձրացվել է՝ ի նշան Բրիտանիայի միասնականության, որի կոչերով հանդես է գալիս վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ փորձելով շոտլանդացիներին համոզել դեմ քվեարկել անկախությանը:
11:04 • 10.09.14Ստուգումներից հետո Ռուսաստանում McDonald's ցանցի դեմ 80 վարչական գործ է հարուցվելՆշվում է, որ ուսումնասիրված 228 սննդի նմուշներից 6,5%-ը չեն համապատասխանում անվտանգության չափանիշներին, իսկ 17%-ը խախտում են նորմատիվային փաստաթղթերի պահանջները:
