Իրադարձային
-ից
-ը
08:43 • 21.07.14Հալեպում հայեր են վիրավորվելԱրձակված հրասանդի արկի պայթյունի հետևանքով Սուլեյմանիե թաղամասում վիրավորվել են Ավետիս և Էլիզ Քյուրքճյանները, իսկ պատահական փամփուշտից վիրավորվել է Լարա Սնունին:
08:40 • 21.07.14Պուտինը խոստացել է անել ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղ բանակցությունների անցկացման համար (տեսանյութ)Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ Մոսկվան կանի առավելագույնը, որպեսզի հակամարտությունն Ուկրաինայում ռազմական փուլից անցնի խաղաղ բանակցությունների։
08:32 • 21.07.14ՄԱԿ-ի ԱԽ-ն Գազայում հրադադարի կոչ է արելՄիավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը ավարտել է նիստը և հանդես եկել հայտարարությամբ:
00:25 • 21.07.1486 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ջեյմս ԳարներըԱմերիկացի հայտնի դերասան Ջեյմս Գարները, ում աստղային կարիերան սկսվեց 1950-ականներին հեռուսատեսային վեստեռնում հրաձիգ Բրետ Մեվերիկի դերակատարամամբ, մահացել է 86 տարեկան հասակում:
21:33 • 20.07.14Սիրիայի բանակն ու ջիհադականները պայքարում են գազի դաշտի համարՍիրիայի կառավարական զորքերը արդեն երեք օր է դաժան մարտեր են վարում երկրի կենտրոնական Հոմս նահանգի գազի դաշտի համար՝ փորձելով դուրս մղել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ջիհադականներին:
21:14 • 20.07.14Գազայի հատվածում ավիահարվածներին զոհ է գնացել 87 պաղեստինցիԳազայի հատվածում հուլիսի 20-ին հասցված ավիահարվածների հետևանքով 87 մարդ է զոհվել: Այսպիսով, ռազմական գործողության սկզբից ի վեր զոհված պաղեստինցիների ընդհանուր թիվը գերազանցել է 400-ը:
19:38 • 20.07.14Boeing 777 օդանավի կործանման վայրում 223 դի է հայտնաբերվելՈւկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտնել է, որ Ուկրաինայի Դոնեցկ շրջանում Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777 օդանավի կործանման վայրում 223 մարդու դի է հայտնաբերվել:
19:16 • 20.07.14Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ«Բոլոր երեք առաջնորդները պայմանավորվածության են եկել, որ առաջնահերթ խնդիրը ավիավթարի տեղանքի հասանելիության ապահովումն է»,- նշել է վարչապետի ներկայացուցիչը՝ հավելելով, որ մասնագետները ...»:
18:47 • 20.07.14Հռոմի պապը կոչ է արել աղոթել Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում խաղաղության հաստատման համարՀռոմի Ֆրանցիսկոս պապը նաև անհանգստություն է հայտնել Իրաքում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում քրիստոնյաների հետապնդումների առնչությամբ:
18:11 • 20.07.14Boeing-ի ընկնելու վայրում չկա ինքնաթիռի մի մասը. ԵԱՀԿ ներկայացուցիչՀուլիսի 18-ին ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգի առաքելությունը ժամանել է վթարի վայր՝ մոնիթորինգ անցկացնելու նպատակով, սակայն նրանց թույլ է տրվել աշխատել սահմանափակ տարածքում:
16:29 • 20.07.14Ռուսամետ ապստամբը հայտարարել է, որ Boeing 777-ի սև արկղերը Դոնեցկում ենԻնքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը:
15:39 • 20.07.14Բրիտանիան մտադիր է համոզել ԵՄ-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել«Եթե Ռուսաստանը մինչ այդ արմատապես չփոխի իր դիրքորոշումը, մենք կոչ կանենք մեր եվրոպացի գործընկերներին հավեյլալ միջոցներ ձեռնարկել»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը:
15:22 • 20.07.14Ծխախոտից մահացածի այրին ծխախոտ արտադրող հսկայից $23 միլիարդ փոխհատուցում կստանա36 տարեկան հասակում թոքերի քաղցկեղից մահացած Մայքլ Ջոնսոնի այրին՝ Սինտիա Ռոբինսոնը հայց է ներկայացրել ծխախոտ արտադրող ընկերության դեմ 2008 թվականին: Պենսակոլա քաղաքի ...
14:41 • 20.07.14Ուկրաինայի ապստամբների մոտ գերության մեջ է գտնվում 396 մարդ. Անդրեյ ԼիսենկոԴոնբասում կոնֆլիկտի ողջ ընթացքում անջատողականները պատանդ են վերցրել 842 մարդ, որոնցից 446-ն այսօրվա դրությամբ ազատ են արձակվել:
13:54 • 20.07.14ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկում է Boeing 777-ի կործանման հետ կապված բանաձևի նախագիծըՄԱԿ-ում քննարկվող փաստաթուղթը պետք է նախատեսի օդանավի կործանման վայր հասանելության ապահովում և անկախ միջազգային հետաքննության կազմակերպում:
