Իրադարձային
-ից
-ը
08:27 • 27.06.14Սպիտակ տունը Կոնգրեսից 1 մլրդ դոլար է խնդրել՝ հանուն Եվրոպայի անվտանգությանՆախագահ Բարաք Օբաման ընդգծել է, որ Եվրոպայի կենտրոնական ու արևելյան հատվածներում գտնվող իրենց դաշնակիցների անվտանգությունը Միացյալ Նահանգների անվտանգության գրավականն է։
23:34 • 26.06.14Գերմանիայի իշխանությունները ԱԱԳ-ի գաղտնալսման պատճառով հրաժարվել են ամերիկյան մատակարարի ծառայություններից«Verizon-ին տեղեկացրել են, որ կառավարությունը վերափոխումների ֆոնին աստիճանաբար կհրաժարվի պայմանագրով նշված ծառայություններից», - ընդգծել են Գերմանիայի ՆԳՆ-ից:
22:39 • 26.06.14Էստոնիայում հայտարարել են, որ ՌԴ Զինուժի ինքնաթիռը խախտել է երկրի սահմանըՊսկովից Կալինինգրադ ուղևորվող ինքնաթիռը հայտնվել է Էստոնիայի օդային տարածքում՝ Վայնդլոո կղզու մոտակայքում, թռել է մեկ ծովային մղոնից քիչ տարածություն և Էստոնիայի տարածքում գտնվել է 1 րոպեից էլ քիչ:
21:55 • 26.06.14Առաջին տիկին Ռիտա Սարգսյանին շնորհվել է Արմավենու շքանշանՀենաշարժական ապարատի հիվանդություններով երեխաների բուժումը հովանավորելու և բարեգործական գործունեության համար Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանին շնորհվեց Արմավենու շքանշան:
21:44 • 26.06.14ՔՕ-ն մինչև 5 տարի ազատազրկում է նախատեսում մշակութային հուշարձանի ոչնչացման համար. ՀԽ անդամը՝ Աֆրիկյանների տան մասինՆա, ով ձեռք կբարձրացնի հայկական պատմամշակութային արժեք ներկայացնող որևէ հուշարձանի վրա, հայ չէ, լինի ղեկավար թե շարքային քաղաքացի կամ մասնագետ: Tert.am-ի հետ զրույցում Աֆրիկյանների տան...
21:33 • 26.06.14Դոնեցկում գրոհում են Ազգային գվարդիային պատկանող զորամասըՀունիսի 26-ի երեկոյան զինված հանցագործները, ովքեր իրենց «Կալմիուս» խմբավորում են անվանում, շրջապատել են Ուկրաինայի Ազգային գվարդիայի 3004 զորամասը և զինծառայողներից պահանջում են անցնել իրենց կողմը:
21:22 • 26.06.14Հույս ունեմ, որ շուտով երկինքն ամբողջովին կբացվի մեզ համար. ԼՂՀ ՔԱՎ պետը` Ստեփանակերտի օդանավակայանի մասինԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարությանը կից Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը Tert.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ…
21:11 • 26.06.14Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավային ու արևելյան սահմանագծի մի շարք հատվածներԲակո Սահակյանն ընդգծել է, որ սահմանների անառիկության ապահովումը միշտ եղել է և կմնա մեր պետության ամենաառաջնային խնդիրներից մեկը, և այսուհետ էլ կարվի ամեն ինչ այս ուղղությամբ:
20:38 • 26.06.14Սիրիայում հումանիտար օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը հասել է 10.8 մլն-իՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսի տվյալներով՝ 241 հազար մարդ շարունակում է ապրել շրջափակված բնակելի թաղամասերում, ովքեր ի վիճակի չեն հեռանալ այնտեղից: Անհատվածներում 4.7 մլն մարդ է ապրում:
20:22 • 26.06.14Ընդունելության քննությունները հաղթահարած ուսանողների ցուցակները կհրապարակվեն հուլիսի 16-ինՄիասնական և կենտրոնացված քննությունների առաջին փուլն ավարտվել է, և մեկնարկել են բանավոր քննությունները։ Միասնական քննություններին այս տարի մասնակցել է 11 600 դիմորդ:
19:38 • 26.06.14ԵՏՄ կոլեգիան մինչև հուլիսի 1-ը պետք է ստորագրի Հայաստանի անդամակցության փաստաթղթերըՔաղաքական որոշումն արդեն կայացված է՝ Եվրասիական տնտեսական միության կոլեգիան մինչև հուլիսի 1-ը պետք է ստորագրի Հայաստանի անդամակցության փաստաթղթերը:
18:41 • 26.06.14Լավ է ուշ, քան երբեք. Հովիկ Աբրահամյանը՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին (տեսանյութ)«Լավ է ուշ, քան երբեք» ասացվածքով արձագանքեց Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին շտապող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ի պատասխան...
17:30 • 26.06.14Արդեն ուրբաթ Ռուսաստանին սպառնում են նոր պատժամիջոցներ. ՔերիԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանին «հաշված ժամեր» են մնացել, որպեսզի ապացուցի Ուկրաինայի արևելքում անջատողականների զինաթափման վերաբերյալ պլանին հանձնառությունը։
17:18 • 26.06.14Պորոշենկոն անջատողականներին մինչև ուրբաթ ժամանակ է տվել և «կարևոր որոշում» է պատրաստումՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստանում է հունիսի 27-ին «շատ կարևոր որոշում կայացնել», եթե երկրի արևելյան շրջանների անջատողականները չընդունեն իր ներկայացրած խաղաղ ծրագրի պայմանները:
16:49 • 26.06.14Մերկելը նոր հեռախոս է ձեռք բերել, որը պաշտպանված է գաղտնալսումներիցՆոր բջջային հեռախոս ունենալու անհրաժեշտությունը հայտնվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կանցլերին գաղտնալսելու մասին տվյալներ էր հրապարակել։
