Իրադարձային
-ից
-ը
13:49 • 12.06.14Դատարանի դիմաց հնչած կրակոցներից վիրավորված ոստիկանները հոսպիտալացվել են. ՀՀ ոստիկանությունՀայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
13:33 • 12.06.14Շանթի դատից առաջ կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել, 5 ոստիկան ստացել են վնասվածքներ. Ոստիկանություն (տեսանյութ)«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ այսօր գազային ատրճանակով կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը բերման է ենթարկվել, հինգ ոստիկան ստացել են վնասվածքներ:
12:58 • 12.06.14Շատ հրատապ է և կարևոր, որ լարված իրավիճակը սահմանին լիցքաթափվի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան«Այս հակամարտության համար և ցանկացած հակամարտության կարգավորման համար այլընտրանք չկա, բացի խաղաղ, բանակցային ճանապարհով ձեռք բերված կարգավորման տարբերակը»,-ասաց դեսպանը։
12:31 • 12.06.14Արտաշատ-Երևան ճանապարհին վրաերթի են ենթարկել 90-ամյա քաղաքացու, ով հիվանդանոցում մահացել է«Ֆոլքսվագեն-գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հունիսի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում Արտաշատ-Երևան ճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել 1924 թ. ծնված Գայսեր Վարդանյանին...
12:26 • 12.06.14ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Իրաքին՝ քաղաքներ գրավող իսլամիստների դեմ պայքարումԻրաքում զինյալները ծրագրում են հաջորդիվ հարձակվել Բաղդադի վրա: ԱՄՆ-ն պայքարում օգնելու մասին է ակնարկել:
12:23 • 12.06.14Կրակոցներ Շանթի գործով դատից առաջ. երիտասարդը վիրավորել է մի քանի ոստիկանի. News.am (տեսանյութ)«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար» Շանթ Հարությունյանի գործով այսօր մեկնարկելիք դատական նիստից առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել դատարանի բակում։ Մի երիտասարդ կանգնել է …
12:16 • 12.06.14Հս. Կորեայի առաջնորդը քննադատել է օդերևութաբանական ծառայությանը՝ եղանակի ոչ ստույգ կանխատեսումների համարԿԺԴՀ-ի առաջնորդն ընդգծել է, որ օդերևութաբանների աշխատանքը հատուկ նշանակություն ունի, քանի որ այն ուղղակիորեն ազդում է տնտեսության վրա։
12:12 • 12.06.14Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում կարկուտը ցանքատարածքներ է վնասելԸստ ԱԻՆ կայքի՝ կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու և գնահատելու համար: Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:
12:09 • 12.06.14Իսպանիայում կանաչ գույնի շան ձագեր են ծնվելՇան տերերը շոկի մեջ են, մասնագետները՝ ապշած. Իսպանիայում շունն ունեցել է ձագեր, որոնք լրիվ արտասովոր գույնի են:
11:59 • 12.06.14Վրաստանը խոստացել է հունիսի 14-ին բացել Վերին Լարսը. Գագիկ Բեգլարյան«Վրաստանի մեր համապատասխան գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք: Խոստանում էին, որ այսօր ճանապարհները կբացվի, բայց քանի որ այս երկու օրերի ընթացքում անձրևները շատ …»:
11:43 • 12.06.14ԱՄՆ-ում 6-ամյա աղջիկը դպրոց հերոին է տարել. ամբողջ դասարանը հետազոտման է ենթարկվելՆշվում է, որ բացվել է հերոինի առնվազն երկու փաթեթ, ևս մեկի վրա երեխաների ատամների հետքեր են եղել։ Ընդ որում՝ աշակերտներից մեկը սկսել է բողոքել փորացավից:
11:27 • 12.06.14Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր հիացմունքն է հայտնել ՊուտինինԿիմ Չեն Ընի կարծիքով՝ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բարեկամության և համագործակցության հարաբերությունները «շարունակում են ընդլայնվել և զարգանալ՝ ի շահ ժողովուրդների»։
11:19 • 12.06.14Բարևներ Փսակիից. ԱՄՆ-ն Ռուսաստանի օրը շնորհավորել է՝ բարև հղելով «սիրված» ամերիկացի պաշտոնյայի կողմիցԱՄՆ-ն որոշել է Ռուսաստանի գլխավոր պետական տոնը շնորհավորել Ռուսաստանում թերևս ամենավիճահարույց ամերիկացի գործչի անունից:
11:04 • 12.06.14Հարավաֆրիկյան Հանրապետությունում ցուցարարները բողոքում են զուգարանների բացակայության դեմՄոտ 300 տներ ջրահեռացման համակարգին հասանելիություն չունենալու պատճառով զուգարաններ չունեն և ստիպված դույլեր են օգտագործում։
10:59 • 12.06.14Բրազիլիայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը. փաստեր ու կանխատեսումԱյսօր մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի հոբելյանական առաջնությունը Բրազիլիայում: Մի քանի պատմական փաստ, վիճակագրություն և թեթև կանխատեսում:
