Իրադարձային
-ից
-ը
13:22 • 06.06.14Ուկրաինան մասամբ փակում է Ռուսաստանի հետ սահմանըՀայտնի է, որ Լուգանսկում կփակվի 7, իսկ Դոնեցկում՝ 1 հսկիչ անցագրային կետ։ Հաղորդագրությունում նշվում է, որ կառավարությունը հրահանգել է արտգործնախարարությանն այս մասին տեղեկացնել ռուսական կողմին։
13:18 • 06.06.14Ուկրաինայում դեռևս չի հաջողվել հաղթահարել կոռուպցիան. Յացենյուկ«Ներքևում ինչպես վերցրել են գումար, այնպես էլ շարունակում են վերցնել։ Կաշառքը ինչպես բերել են, այնպես էլ շարունակում են բերել»,- ասել է Յացենյուկը։
13:12 • 06.06.1460 գործատուներ ՀՊՏՀ շրջանավարտներին ներկայացրին իրենց թափուր աշխատատեղերըԵրևանի պետական տնտեսագիտական համալսարանի կարիերայի և մարքետինգի կենտրոնն այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կազմակերպել է տոնավաճառ...
13:10 • 06.06.14«Մոսկվա-Սիթի» համալիրի շինհրապարակում ձերբակալվել է մոտ 400 անօրինական ներգաղթյալՀատուկ գործողության ընթացքում ձերբակալված 400 անօրինական ներգաղթյալներն Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի և Մոլդովայի քաղաքացիներ են:
13:00 • 06.06.14Նորմանդիայում դաշնակիցների զորքերի իջեցումը. միևնույն վայրերը 1944թ. հունիսին և 70 տարի անց (լուսանկարներ)70 տարվա ընթացքում փոփոխվել է լանդշաֆտը, սակայն պահպանվել է Նորմանդական օպերացիայի հիշողությունը և արժեքը։ Reuters գործակալության լուսանկարիչը միավորել է 1944-ին և ներկայում արված լուսանկարները։
12:54 • 06.06.14Օբաման ԱՄՆ-ի նախագահներից վատագույնն է. Դոնալդ Թրամփ«Օբաման ամենավատ նախագահն է, և դեռևս հիմարություններ թույլ կտա՝ իր տղամարդկությունն ապացուցելու համար»,- գրել է Թրամփը Twitter-ում։
12:35 • 06.06.14Ռուսաստանում քրեական պատասխանատվություն կնախատեսվի երկրորդ քաղաքացիությունը թաքցնելու համարԱյդ տվյալները թաքցնելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն մինչև 200 հազար ռուբլու չափով տուգանքի կամ մինչև 400 ժամ հարկադիր աշխատանքի տեսքով:
12:06 • 06.06.14Հիլարի Քլինթոնը թույլ կին է. Պուտին«Լավ է չվիճել կանանց հետ... Երբ մարդիկ չափազանց շատ են իրենցը պնդում, դա ոչ թե իրենց ուժեղ լինելուց է, այլ թույլ լինելուց: Բայց գուցե թուլությունն ամենավատ հատկանիշը չէ կնոջ համար», - ասել է Պուտինը:
12:00 • 06.06.14Շոտլանդիան ճանաչվել է Եվրոպայի ամենակրթված երկիրըԴա թույլ է տվել Շոտլանդիային առաջ անցնել Իռլանդիայից, Լյուքսեմբուրգից և Ֆինլանդիայից (միակ երկրները, որտեղ տվյալ ցուցանիշը գերազանցել է 40 տոկոսը)։
11:57 • 06.06.14Հս. Կորեայում ձերբակալել են ԱՄՆ քաղաքացու՝ Աստվածաշունչը հյուրանոցի համարում մոռանալու համար. ԶԼՄ-ներԱմերիկացին Հս. Կորեա է ժամանել ապրիլի 29-ին և ձերբակալվել է երկիրը լքելու պահին։ Հաղորդվում է, որ նրան այժմ հարցաքննում են։ Այլ մանրամասներ հյուսիսկորեական գործակալությունը չի հայտնում։
11:45 • 06.06.14Պահարանը, որում 11 տարի պահվել են Մուսոլինիի աճյունի մնացորդները, հանվել է աճուրդի (լուսանկարներ)Աղբյուրը նկատում է, որ նմուշն ինքն իրենով արժեքավոր չէ, սակայն այն հանգամանքը, որ 1946-1957թթ. դրանում են պահվել դաժան բռնապետի մնացորդները, պահարանը դարձնում է նշանակալի։
11:34 • 06.06.14Հռոմի պապն աշխատանքից ազատել է Վատիկանի ֆինանսական տեղեկատվության վարչության խորհրդի բոլոր անդամներինՀինգ իտալացի մասնագետների փոխարեն նա աշխատանքի է ընդունել չորս միջազգային մասնագետների, որոնցից մեկը նախկինում աշխատել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի համար:
11:26 • 06.06.14Սիեթլի համալսարանում կրակոցների հետևանքով վիրավորվել է 3 մարդ. կա զոհ (լուսանկարներ)Հարբորվյուի բժշկական կենտրոն է տեղափոխվել չորս վիրավոր: Մեկը մահացել է հիվանդանոցում, ևս մեկի՝ 24-ամյա աղջկա վիճակը գնահատվում է ծանր, մյուս վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
11:25 • 06.06.14Սեյրան Օհանյանը Անջեյ Կասպրչիկին հորդորել է գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:
11:19 • 06.06.14Հիվանդ հայ երեխային հաջողվել է Սլավյանսկից Ռուսաստան տեղափոխելՉնայած դժվարություններին՝ նա այժմ արդեն Ռուսաստանում է։ Երեկ Սլավյանսկի բժիշկներն իրենց ունեցած լավագույն շտապօգնության մեքենան են հատկացրել, սակայն սարքը պարբերաբար անջատվել է։
