Իրադարձային
-ից
-ը
19:00 • 17.03.14ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ղրիմի կարգավիճակի հանրաքվեի վերաբերյալԼՂՀ ԱԳ նախարարությունը Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը դիտարկում է որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում:
17:53 • 17.03.14Լոս Անջելեսում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՆշվում է, որ քաղաքային իշխանություններն ավերածությունների ու տուժածների մասին որևէ տվյալ չունեն։
17:45 • 17.03.14Դերասանների մասնակցությամբ «Դ!ԵՄ ԵՄ»-ի իրազեկման ակցիա՝ ընդդեմ «կուտակայինի»Երկուշաբթի օրը՝ մարտի 17-ին, տարբեր թատրոնների դերասանների մասնակցությամբ տեղի է ունենալու գեղարվեստական միջոցառում՝ իրազեկման ակցիա ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների:
17:35 • 17.03.14ԵՄ-ն պայմանավորվել է Ռուսաստանի և Ուկրաինայի 21 պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների շուրջՊաշտոնյաներին կարգելվի մուտք գործել ԵՄ։ Համաձայն պատժամիջոցների՝ կսառեցվեն նաև նրանց ակտիվները։
17:22 • 17.03.14Ղրիմն Ուկրաինայի դրոշներն ու զինանշանները հավաքելու կենտրոն է ստեղծում«Ղրիմում վանդալիզմ տեղի չի ունենա, որը ցույց կտար ատելությունն ու գաղափարական թշնամանքը»,-ասել է խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը։
17:05 • 17.03.14Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Դևիդ ՌուբինսթայնըՌուբինսթայնը կադրային դիվանագետ է, ով աշխատել է տարածաշրջանի շատ երկրներում։ Քերիի խոսքով՝ այս ամիս նա կրկին կմեկնի շրջան։
16:31 • 17.03.14Հայտնաբերվել է Չելյաբինսկի երկնաքարի ամենամեծ բեկորըՉեբարկուլ լճում մասնագետները հայտնաբերել են «Չելյաբինսկ» երկնաքարի ամենախոշոր բեկորը, որի զանգվածը, նախնական գնահատականներով, մի քանի տոննա է։
16:22 • 17.03.14Ռուսների 90 տոկոսից ավելին կողմ է ՌԴ-ին Ղրիմի միանալուն. հարցումՀարցվածների 83 տոկոսը համարել է, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի Ղրիմում ռուսների և այլ ազգությունների ներկայացուցիչների շահերը, անգամ եթե դա փչացնի այլ երկրների հետ հարաբերությունները:
16:08 • 17.03.14Ադրբեջանցի՞, նման ազգ գոյություն չունի. Ժիրինովսկին վիրավորել է ադրբեջանցիներին և ուկրաինացիներին (տեսանյութ)Խոսելով Ուկրաինայի և Ղրիմի դեպքերի մասին՝ Ժիրինովսկին անհարգալից և նսեմացուցիչ արտահայտություններ է արել։ Ապա կտրուկ անդրադառնալով Ադրբեջանին՝ ասել է, որ նման ազգ, առհասարակ, գոյություն չունի։
15:49 • 17.03.14ՌԴ-ն կոչ է անում Ռադային շտապ պատրաստել Ուկրաինայի նոր սահմանադրությունըԱԳՆ-ն կարծում է, որ մոտ ժամանակներում պետք է ստեղծվի Ուկրաինային աջակցման խումբ՝ մի կազմով, որն ընդունելի կլինի բոլոր ուկրաինական քաղաքական ուժերի համար:
15:20 • 17.03.14ԳԱԱ աշխատակիցները դիմում հանձնեցին ՍԴ՝ ի նշան «կուտակային»-ի դեմ բողոքի (տեսանյութ)Գիտությունների ազգային ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ այսօր իրենց դիմում-բողոքն ընդդեմ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հանձնեցին Սահմանադրական դատարան:
15:12 • 17.03.14Հյուսիսկորեական ռեժիմի հանցանքները համեմատելի են նացիստների գործողությունների հետ. ՄԱԿՀետաքննության արդյունքների վրա հիմնված 370 էջանոց զեկույցը կազմվել է Հյուսիսային Կորեայից փախուստի դիմած հարյուրավոր մարդկանց պատմությունների ու վկայությունների միջոցով։
15:05 • 17.03.14Ռուբլին դարձել է Ղրիմի պաշտոնական դրամական միավորը«Ղրիմի Հանրապետության պաշտոնական դրամական միավորը ռուսական ռուբլին է, իսկ մինչև 2016թ.-ի հունվարի 1-ը գրիվենը ևս համարվելու է պաշտոնական արժույթ»,- հայտնել են Ղրիմի խորհրդարանի մամուլի կենտրոնից։
14:46 • 17.03.14Պուտինը կդիմի Դաշնային խորհրդին՝ Ղրիմը ՌԴ կազմում ներառելու հարցովՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին կդիմի Դաշնային խորհրդին՝ ՌԴ կազմում նոր սուբյեկտի՝ Ղրիմի ընդգրկման հարցով։
14:28 • 17.03.14Ուկրաինան կզորակոչի 40.000 պահեստայինների՝ ՌԴ-ից պաշտպանվելու համարՈւկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին ասել է, որ զորահավաքը կանցկացվի երկրի բոլոր շրջաններում՝ մինչև 45 օր ժամկետում։
