Իրադարձային
-ից
-ը
12:52 • 15.03.14Մալայզիան դադարեցնում է անհետացած Boeing-ի որոնումները Հարավչինական ծովումԻնքնաթիռի գտնվելու վայրը կարող է լինել երկու միջանցքներից մեկում՝ Ղազախստանի և Թուրքմենստանի սահմանից մինչև Թաիլանդի հյուսիս, նաև՝ Ինդոնեզիայի հարավից մինչև Հնդկական օվկիանոսի հարավ։
12:50 • 15.03.14Մարտի 22-ին` ժամը 14:00-ին. «Դ!ԵՄ ԵՄ»-ը հեծանիվներով հաջորդ հանրահավաքն իրազեկող երթ անցկացրեց (լուսանկարներ, տեսանյութ,)Թռուցիկների վրա նշված է հանրահավաքի նպատակը. «Ներկայացնել մինչ օրս տեղի ունեցած իրադարձություններն ու տալ համաչափ գնահատականներ, ցույց տալ մեր վճռականությունը»։
12:28 • 15.03.14Ադրբեջանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱդրբեջանի ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնից հաղորդել են, որ առաջին ցնցումը գրանցվել է 04։58-ին՝ Կասպից ծովում, Գուբայից 42 կմ հյուսիս-արևելք։
12:18 • 15.03.14Ղրիմում աշխատանքն է սկսել միջազգային դիտորդների առաքելությունըՆրա խոսքով՝ առաքելության կազմում «մարդիկ են, որոնք հարուստ փորձ ունեն եվրոպական և ԱՊՀ երկրներում ընտրություններին հետևելու առումով»։
12:06 • 15.03.14Սլովակիայում նախագահ են ընտրումԱյս ընտրությունների հիմնական ֆավորիտն է գործող վարչապետ Ռոբերտ Ֆիկոն, ում դեմ իր թեկնածություն է առաջադրել գործարար, բարեգործ Անդրեյ Կիսկան։
11:59 • 15.03.14Բրիտանացի հաջողակը EuroMillions վիճակախաղով 179. 400.000 դոլար է շահելՊարբերականը նշում է, որ նորաթուխ միլիոնատերն իր շահած գումարով կարող է հունական որևէ կղզի, Lamborghini Veneno սուպերքար և 21 ննջասենյակ ունեցող շքեղ առանձնատուն գնել Լոնդոնում։
11:54 • 15.03.14ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս չեզոքացնել Ուկրաինայում գործող ծայրահեղականներին«Խարկովում զինյալ նեոֆաշիստների ձերբակալությունը պետք է ծայրահեղականներին չեզոքացնելու զանգվածային գործողությունների սկիզբը լինի»,- գրել է Դոլգովը Twitter-ի իր միկրոբլոգում։
11:37 • 15.03.14Այսօր գրենլանդյան փոկերի ձագերի պաշտպանության միջազգային օրն է (լուսանկարներ)Հենց այդ գեղեցիկ մորթու պատճառով էլ ամեն տարի տասնյակ հազարավոր ձագեր են սպանվում։ 20-րդ դարի վերջին այս փոկերի ձագերի կոմերցիոն նպատակով որսը վերացման վտանգի տակ է դրել այս կենդանատեսակը։
11:20 • 15.03.14Թուրքիայում բախումները շարունակվում են (լուսանկարներ)Հատկապես Ստամբուլի որոշ թաղամասեր գիշերը ռազմի դաշտ են հիշեցրել։ Հաղորդվում է, որ կան տասնյակ ձերբակալվածներ, և նրանց թվում քիչ չեն անչափահասները։
11:16 • 15.03.14Ածելի կուլ տված լինելու մասին հայտարարած դատապարտյալի օրգանիզմում ոչ մի օտար մարմին չի հայտնաբերվել. ԱՆ«Բժիշկների ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ Արթուր Սմբատյանի օրգանիզմում ոչ մի օտար մարմին չի հայտնաբերվել»,- ասաց Գոռ Ղլեչյանը։
11:12 • 15.03.14Կադիրովը ցանկանում է ԵՄ «սև ցուցակի» առաջին հորիզոնականում հայտնվել. նա բացատրել է՝ ինչու«Ես նույնիսկ ուրախ եմ ցուցակում հայտնվելու համար, քանի որ դեմ եմ բոլոր նրանց, որոնք խախտում են միլիոնավոր մարդկանց իրավունքները, այդ թվում՝ մուսուլմանների»,-ասել է Կադիրովը։
10:44 • 15.03.14Բայդենն Ուկրաինայի հարցը կքննարկի Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի առաջնորդների հետանդիպումների ընթացքում փոխնախագահը կքննարկի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն օժանդակելու հարցերը, նաև կհաստատի հավաքական պաշտպանության պարտավորությունները։
10:23 • 15.03.14Ամերիկացուն ձերբակալել են՝ սոցցանցում պատահական անցորդների սպանելու մասին հաղորդագրություն հրապարակելու համարԻնչպես հայտնում է գործակալությունը, Դաքարի Մականնուֆ անունով 20-ամյա ամերիկացին սոցցանցում տեղադրել էր զենքի լուսանկարներ։ Լուսանկարներն ուղեկցվել էին՝ «100 ռեթվիթ, և ես կսպանեմ անցորդի»։
10:01 • 15.03.14Չեխիայում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվելՆշվում է, որ ավտոբուսում եղել է 26 հոկեյիստ երեխա և 6 մեծահասակ։ Միջադեպի հետևանքով տուժել է մոտ 10 տարեկան 8 երեխա, որոնք հոսպիտալացվել են։
09:58 • 15.03.14Թող համախմբվեն, մեզ համար ավելի հեշտ է աշխատել ուժեղների, քան՝ թույլերի հետ. Հովհաննես Սահակյանը ոչ իշխանական 4 ուժերի մասին«Այդ դեպքում մեզ համար շատ ավելի հեշտ կլինի հակադարձել նրանց, այլ ոչ թե ինչպես հիմա՝ գնան, պատերի տակ սկսեն խոսել, բամբասել, մենք էլ արժանապատվությունից ելնելով չկարողանանք հակադարձել»,- ասաց նա։
