Իրադարձային
-ից
-ը
14:00 • 13.03.14Ռուս տղամարդուն սպանել են երկար մազերի պատճառովՕրեր անց, երբ հարբեցողները ցրվել են, տուժածը մահացել է։ Ներկայում իրավապահները ձերբակալել են 3 տղամարդու, որոնք մեղադրվում են սպանության համար։
13:22 • 13.03.14Դանիայում եկեղեցուց գողացել են Էմիլ Նոլդեի մոտ 2 մլն դոլար արժողությամբ կտավըԳողությունը կատարվել է երկուշաբթի կամ երեքշաբթի։ Ոստիկանությունը կարծում է, որ հանցագործները թաքնվել են վանքում գիշերը և լքել են այն հաջորդ առավոտյան։
13:07 • 13.03.14«Коммерсантъ Украина» թերթը փակվում էԹերթի տպագրությունը որոշել են դադարեցնել «մինչ այն պահը, երբ իրավիճակը կարգավորվի»: Գլխավոր տնօրենը չի բացառել, որ «նման պահ չի լինի»:
12:36 • 13.03.14Կիևի կենտրոնում բանկ գրավողները հանձնվել ենԿալաշնիկով ինքնաձիգներով զինված անձինք, որոնք գիշերը գրավել էին «Ուկրբիզնեսբանկի»՝ Կիևի կենտրոնում գտնվող մասնաճյուղը, հանձնվել են՝ իրավապահների հետ բանակցություններից հետո:
12:25 • 13.03.14Բակո Սահակյանը ցավակցել է Ռոլես Աղաջանյանի ընտանիքին«Հայրենիքն արժանվույնս է գնահատել Ռոլես Աղաջանյանի վաստակը` պարգևատրելով նրան պետական բարձր պարգևներով: Անդառնալի կորստի այս ծանր պահին ...»:
12:25 • 13.03.14Սկսվում է Ուկրաինայի ազգային գվարդիայի զորահավաքը«Այսօր խորհրդարանում քննարկման ենք դնելու շատ կարևոր հարց, որի վրա բոլորն են աշխատել: Օրենքը չափազանց արդիական է և անհրաժեշտ՝ ներկայիս իրավիճակի լույսի ներքո»,-ասել է նախարարը։
12:18 • 13.03.14Ուկրաինան մտադիր է դուրս գալ ԱՊՀ-ից. ԿիևԱՊՀ-ն և նրա մասնակիցները չեն արձագանքում Ուկրաինայի պահանջներին՝ Ղրիմի իրադարձություններով պայմանավորված արտգործնախարարների արտակարգ նիստ գումարելու վերաբերյալ։
12:01 • 13.03.14Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի են ենթարկել 1-ամյա երեխայի և 61-ամյա կնոջԸստ Ոստիկանության կայքի՝ տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
12:00 • 13.03.14Անջելինա Ջոլին հաստատել է, որ ևս մի վիրահատության կենթարկվիThe Entertainment Weekly պարբերականին տված հարցազրույցում դերասանուհին հաստատել է, որ պլանավորել է ձվարանների հեռացման վիրահատություն՝ քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու համար։
11:58 • 13.03.14Քերին ու Լավրովն Ուկրաինայի ճգնաժամը կքննարկեն ԼոնդոնումՋոն Քերին և Սերգեյ Լավրովը վաղը ևս մեկ անգամ կհանդիպեն Լոնդոնում՝ Կիևի հարցով: Իսկ մինչ այդ հնչել են հայտարարություններ:
11:49 • 13.03.14Յացենյուկի հայտարարությունները զայրացրել են ԱբխազիայինԱրսենի Յացենյուկի խոսքերը՝ Աբխազիայում զանգվածային գործազրկության և բանդիտիզմի առկայության մասին, պաշտոնական Սուխումին «սուտ և սադրիչ» է որակել։
11:39 • 13.03.14Աբովյանում 24-ամյա երիտասարդը ատրճանակի բռնակով հարվածել է 52-ամյա տղամարդու դեմքինՕրերս հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ հոնքի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1962 թ. ծնված …
11:36 • 13.03.1450 մլն դրամ` ՄՄ-ին անդամակցության անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանության համար«Այս պահի դրությամբ թարգմանության ներկայացված պատվերներն արդեն իսկ երկու անգամ գերազանցում են ՊՈԱԿ-ի տարեկան պլանը և այդ պատճառով անհրաժեշտ է ուղղել լրացուցիչ գումար»,- ասաց նա:
11:09 • 13.03.14Վայոց ձորում մերկասառույցի հետևանքով մեքենաներ են արգելափակվելՎայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել։
10:55 • 13.03.14Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշում է իր գահակալման տարեդարձը (լուսանկարներ)Ֆրանցիսկոսն առաջին պոնտիֆիկոսն է, ով ընտրվելուց հետո իր հավատացյալներին դիմեց ոչ թե ավանդական «Փա՛ռք Հիսուս Քրիստոսին» բառերով, այլ սկսեց իր ելույթը շատ պարզ՝ «Բարի երեկո»։
