Իրադարձային
-ից
-ը
12:00 • 22.02.14Նյու Յորքի ոստիկանությանը թույլ են տվել լրտեսել մուսուլմաններինՀայցվորները համոզված են, որ իրավապահների գործողությունները խախտում են ԱՄՆ սահմանադրությունը, քանի որ լրտեսման ենթակա անձինք ընտրվում են բացառապես նրանց կրոնի հիման վրա:
11:55 • 22.02.14Յանուկովիչի ինքնաթիռը վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններում. ԶԼՄ-ներԱվելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ուրբաթ՝ փետրվարի 21-ին, Կիևից մեկնել է Խարկով:
11:55 • 22.02.14Բերման են ենթարկել 14 տարի հետախուզվող դասալիքինՄոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արմեն Խ.-ին, որը 2000 թ. դեկտեմբերի 22-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:
11:46 • 22.02.14Բրիտանացուն ձերբակալել են 167.000 դոլարանոց վարդագույն ադամանդը կուլ տալու համարՈստիկաններին դեռևս չի հաջողվել ետ ստանալ թանկարժեք քարը, սակայն նրանք արդեն պարզել են, որ բրիտանացին այն գողացել է Կարինս քաղաքից ու փախուստի դիմել հեծանվով։
11:11 • 22.02.14Կիևում զոհված Գեորգի Հարությունյանի 3-ամյա դուստրը երկկողմանի ծնողազուրկ է դարձել. «Երկրամաս»Գեորգի Հարությունյանը ծնվել է 1960 թվականի հուլիսի 4-ին, Բաթումիում։ Ուկրաինայում բնակության թույլտվություն է ստացել։ Երկու տարի առաջ ուկրաինական Ռովնո քաղաքում մահացել է նրա կինը։
10:55 • 22.02.14Եգիպտոսում առաջին անգամ քաղաքական կուսակցությունը կին է գլխավորել«Քաղաքական բյուրոյի անդամ Շուքր Ալլան ակնառու կուսակցական գործիչ է: Նրա օգտին է քվեարկել կուսակցության ղեկավարության 107 անդամ, դեմ՝ 57-ը», - ասված է Facebook-ում կուսակցության էջում:
09:59 • 22.02.14ԱՄՆ պաշտոնյան հայտնել է, որ Յանուկովիչը մեկնել է Խարկով. քաղաքի օդանավակայանից հերքում ենՊետդեպի ներկայացուցիչն Agence France-Presse գործակալության հետ զրույցում ասել է, որ Յանուկովիչի այցի մեջ որևէ տարօրինակ բան չկա։
09:50 • 22.02.14Եկե՛ք սեղանին դնենք ողջ ճշմարտությունը. Վենեսուելայի նախագահն Օբամային առաջարկել է երկխոսություն սկսել«Եկե՛ք երկխոսություն սկսենք և սեղանին դնենք ողջ ճշմարտությունը»,- ասել է Մադուրոն։
09:43 • 22.02.14Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց ենՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
09:30 • 22.02.14Կիևի ցուցարարները գրավել են Գերագույն ռադան ու նախագահականը (ուղիղ)Փետրվարի 21-ի երեկոյան ցուցարարները, հավաքվելով Անկախության հրապարակում, պահանջել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը։ Համաձայն վերջնագրի՝ նա պետք է պաշտոնից հեռանա մինչև առավոտյան ժամը 10.00-ն։
09:23 • 22.02.14Օբաման զանգահարել է Պուտինին ՝ Ուկրաինայի թեմայով խոսելու համարՌուսաստանի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է իրավիճակի կայունացման նպատակով անհապաղ միջոցառումների կիրառման անհրաժեշտությունը։
01:12 • 22.02.14Բարաք Օբաման հանդիպել է Դալայ Լամա XIV-ի հետԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, չնայած Չինաստանի բողոքներին, հանդիպել է Տիբեթի բուդդայականության հոգևոր առաջնորդ Դալայ Լամա XIV-ի հետ:
23:44 • 21.02.14ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Ուկրաինային համազգային հանրաքվե անցկացնել՝ սահմանադրական բարեփոխումների համարՌԴ ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Ուկրաինայի սահմանադրական բարեփոխումների ծրագիրը պետք է ներկայացվի համազգային հանրաքվեի:
23:10 • 21.02.14Մայդանում վերջնագիր են ներկայացրել՝ Յանուկովիչի հրաժարականը՝ մինչ առավոտԱնկախության մայդանում հավաքված մարդիկ սուլել են ընդդիմության առաջնորդներին, ովքեր եկել են հայտնելու Ուկրաինայի իշխանությունների հետ ճգնաժամի կարգավորմանն ուղղված համաձայնագիր ստորագրելու մասին:
22:43 • 21.02.14Մուրմանսկի օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է հնչել. տարհանում է իրականացվումՕդանավի վայրէջքից հետո տեղի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ուղևորին, ով հարբած է եղել:
