Իրադարձային
-ից
-ը
20:35 • 31.01.14ԵՄ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը լքում է պաշտոնըԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը նշել է, որ Լեֆորն աշխատել է բավականին համբերատար և ձգտել է օգնել հակամարտող կողմերին՝ հասնել խնդիրների լուծմանը
20:29 • 31.01.14Նախագահ Սարգսյանը Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի վարչապետի հետԿողմերն անդրադարձել են հայ-չեխական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին, երկու երկրներում գործարար և ներդրումային միջավայրի առավելություններին և խնդիրներին:
19:55 • 31.01.14Ճապոնիայում ոստիկանը աշխատանքից հեռացվել է ենթականերին շատ կերակրելու պատճառովՈստիկանների պարտադիր ճաշացանկում եղել է 15 համբուրգեր, 15 փքաբլիթ, 3-4 լիտր կաթնային սուրճ և այլն: Ոստիկաններն իրենք են վճարել սննդի համար:
18:10 • 31.01.14«ВКонтакте»-ն կարգելափակի «Եվրամայդանի» մասին «ֆեյք» խմբերըԸստ նրա՝ կարգելափակվեն միայն այն էջերը և գրությունները, որոնք «խախտում են սոցցանցի կանոնները», ինչպես, օրինակ, բռնության կոչերը:
18:00 • 31.01.14Շվեդիայի Ումեո քաղաքում մեկնարկում է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի տարինՏարվա շրջանակում նախատեսված է ավելի քան 300 համերգ, ցուցահանդես և գեղարվեստական նախագիծ։ Եվրոպայի 2-րդ մշակութային մայրաքաղաք է համարվում Լատվիայի մայրաքաղաք Ռիգան։
17:46 • 31.01.14«Ժնև-2»-ի մասնակիցները չեն կարողացել համաձայնեցնել ամփոփիչ հայտարարությունըԲրահիմին նաև հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները կարող են բոյկոտել ժնևյան բանակցությունների երկրորդ փուլը:
17:39 • 31.01.14Պակիստանի ակտիվիստուհի Մալալա Յուսուֆզային կրկին առաջադրել են Նոբելյան մրցանակիՄալալա Յուսուֆզայը երկրորդ անգամ է առաջադրվում Նոբելյան մրցանակի. 16 տարեկան հասակում նա կարող է դառնալ հեղինակավոր մրցանակի ամենաերիտասարդ մրցանակակիր:
17:30 • 31.01.14Ոտքերից զրկված տղամարդն ԱՄՆ-ում մեքենա է առևանգելՆա վաճառողին խնդրել է ցույց տալ 2009թ. արտադրության «Պոնտիակը», որի ղեկին նստելով՝ Բետիսը հանել է ծալվող անթացուպերն ու փախուստի դիմել։
17:15 • 31.01.14Ուկրաինայի նախագահը ստորագրել է ցուցարարների համաներման մասին օրենքըՀամաձայն փաստաթղթի՝ ցուցարարները պետք է ազատեն Կիևում և շրջաններում գրաված պետական հաստատությունները 15 օրվա ընթացքում։
17:11 • 31.01.14Ամերիկացի զինվորականներն առանց վարորդների ավտոշարասյուն են փորձարկելԱվտոշարասյան փորձարկման ընթացքում անհրաժեշտ է եղել մի քանի խոչընդոտներ հաղթահարել, ներառյալ՝ խաչմերուկներ, հանդիպակաց մեքենաներ, կայանած մեքենաներ և հետիոտներ։
17:00 • 31.01.14Օբաման հայտարարել է, որ չի կասկածում Սոչիում անվտանգության ապահովմանըՕբաման հավելել է նաև, որ ամբողջությամբ չի բացառի ռիսկերը՝ հիշեցնելով ԱՄՆ-ում Բոստոնի մարաթոնը։
16:57 • 31.01.14Կանադայում կինը շարժասանդուղքով իջնելիս սեփական շարֆով խեղդամահ է եղելՀաղորդվում է, որ երբ 48-ամյա կինը փորձել է աստիճանների արանքից դուրս քաշել իր շարֆը, նրա մազերը ևս մտել են դրա արանքը. արդյունքում կինը շնչահեղձ է եղել։
16:46 • 31.01.14Հազարավոր իսրայելցիներ աղոթել են Լացի պատի մոտ՝ «Ջոն Քերիից ազատվելու համար»Ոստիկանության տվյալներով՝ պատի մոտ հավաքվել է ավելի քան 2.000 մարդ, որոնց թվում եղել են ռաբբիներ, աջակողմյան ակտիվիստներ և քաղաքական գործիչներ։
16:33 • 31.01.14ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է ադրբեջանցի ընտանիքի՝ Հայաստանից ապաստան հայցելու լուրըՀաստատում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը քաղաքական ապաստան է հայցել Հայաստանում։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի համապատասխան գերատեսչությունների կողմից։
15:55 • 31.01.14Կիևում սառնամանիքների պատճառով ցուցարարների թիվը նվազել էՀիմնականում փողոցներում մնացել են նրանք, ովքեր զբաղված են ինչ-որ գործերով՝ բարիկադներ պատրաստելով կամ ցուցարարներին թեյ և բուտերբրոդներ բաժանելով։
