Իրադարձային
-ից
-ը
15:46 • 31.01.14Այսօր ռուսական օղու ծննդյան և ոսկերիչների միջազգային օրն էԱյս օրը Սանկտ Պետերբուրգում Դմիտրի Մենդելեևը պաշտպանել է իր «Սպիրտը ջրի հետ խառնելու մասին» դոկտորական աշխատանքը, որի վրա աշխատել է 1863-64թթ.։
15:34 • 31.01.14Մայքլ Բլումբերգն աշխատանք է գտել ՄԱԿ-ումՆախկին քաղաքապետը գլոբալ տաքացման տեսության կողմնակից է, որի դեմ պայքարին նա բավական ժամանակ է տրամադրել:
15:18 • 31.01.14Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է IFC-ի միջազգային խորհրդումԱյն մասին, որ Ռուբեն Վարդանյանն ընտրվել է IFC-ի միջազգային խորհրդի անդամ, РБК daily-ին պատմել էն «Սբերբանկի» երկու աղբյուրներ։ Ինքը՝ Վարդանյանը, ևս հաստատել է այս տեղեկությունը։
15:09 • 31.01.14Ավելի քան 14.000 օտարերկրացի ամեն տարի ԱՄՆ-ում ստրկության մեջ է հայտնվում. ԶԼՄ-ներ«Դա շատ լավ կազմակերպված հանցավորություն է, որն ավելի ու ավելի տարածված է դառնում»,-ասում է դաշինքի տնօրեն Մելիզա Սպերբերը։
14:59 • 31.01.14Ավարտվում է Սիրիայի հարցով բանակցությունների առաջին փուլը. ԶԼՄ-ներն առաջընթաց չեն արձանագրումԱռայժմ, Բրահիմիի խոսքով, կողմերը համաձայնել են միայն, որ ահաբեկչությունը շատ լուրջ խնդիր է Սիրիայում: Սակայն նրանք չեն կարողացել երևույթի դեմ պայքարի ուղիներ մատնանշել:
14:37 • 31.01.14Օլիմպիադայի ավարտից հետո մենք Յանուկովիչին փամփուշտ կտանք. Ժիրինովսկի«Ռուս թագավորները հրացաններ և փամփուշտներ էին ուղարկում, երբ նրանց շատ էին խնդրում… Խնդրեք՝ փամփուշտներ կտանք, զինվորներ չենք տա»,- հստակեցրել է Ժիրինովսկին:
14:14 • 31.01.14Փետրվարի 2-ին Շանթ Հարությունյանի ծննդյան տարեդարձը կնշեն Ազատության հրապարակում «Գինի լից» ակցիայի միջոցովԵրգահան Էդվարդ Զորիկյանը նշեց, որ ակցիան կոչվում է «Գինի լից», քանի որ մարդիկ պետք է ցույց տան, որ իրենք են տերը իրենց երկրի. «Գինի ենք լցնելու, քեֆ ենք անելու, թող գան՝ բռնեն»։
14:09 • 31.01.14Տոկիոյի բնակիչը ձերբակալվել է 450 զույգ կանացի կոշիկ գողանալու համարՔննիչները ենթադրել են, որ հանցագործն ինչ-որ մոլուցքով է տառապում, քանի որ գողանում էր բացառապես բարձրակրունկ կոշիկներ:
13:41 • 31.01.14Բնապահպանության նախարարը ներկայացրեց գերատեսչության 2014թ-ի գերակա ծրագրերն ու անելիքները«Լրացուցիչ միջազգային ծրագրերով իրականացնելու ենք նաև անտառտնկման ծրագրեր»,- ասաց նախարարը։
13:35 • 31.01.14Ուրուգվայում կանեփ աճեցնելու դասընթացներ են անցկացվումԴասընթացները մարիխուանայի օգտագործման և շրջանառության վերահսկողության ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած միջոցառումներից միայն մեկն են:
13:07 • 31.01.14Շումախերը բացել է աչքերըԱնգամ, եթե Շումախերի վերականգնումը բարեհաջող ընթանա, այն կարող է տևել 1 տարի։ Եթե մարզիկը կարողանա ապագայում ինքնուրույն քայլել, ուտել, հագնվել, ապա նյարդաբանների համար դա արդեն իսկ հաղթանակ կլինի։
13:00 • 31.01.14ԱՄՆ դատախազությունը Ջոխար Ցարնաևի համար մահապատիժ կպահանջի«Ուսումնասիրելով գործին առնչվող բոլոր նյութերը՝ ես որոշել եմ, որ ԱՄՆ-ն պետք է հասնի այս գործով մահապատժի»,- ասված է գլխավոր դատախազի հայտարարության մեջ։
12:40 • 31.01.14Սառնամանիք և ձնաբուք. Ուկրաինայի որոշ շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվելՍառցե անձրևը կանգնեցրել է Սիմֆերոպոլի օդանավակայանի աշխատանքը։ Հետաձգվել է առնվազն 8 թռիչք։ Թռիչքուղին պատվել է սառույցով։
12:38 • 31.01.14Բելառուսում առաջին անգամ աճուրդով վաճառվել է ոչ սթափ վիճակում վարելու համար առգրավված մեքենաԴատարանն ընդհանրապես հաշվի չի առնում, թե ով է մեքենայի տերը։
12:30 • 31.01.14Ռազմական ուղղաթիռով` սիրուհու մոտ. ֆրանսիացի պատգամավորները վրդովված են նախագահի արկածներիցՖրանսիայում նախագահը շարունակում է մնալ բուլվարային մամուլի ամենասիրելի հերոսը: Դա վրդովում է պատգամավորներին:
