Իրադարձային
-ից
-ը
19:58 • 09.01.14Բեռլինում երիտասարդները միզել են Եվրոպայում զոհված հրեաներին նվիրված հուշարձանի վրաԳերմանիայում մի խումբ երիտասարդներ սկանդալ են հրահրել՝ միզելով Եվրոպայում սպանված հրեաների հուշարձանի վրա:
19:20 • 09.01.14Թիվ 1 կլինիկայում ծանր վիճակում գտնվող երեխային չեն ընդունել, որովհետև մանկական բաժանմունք չունեն«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային կլինիկայում Ամանորի գիշերը ծանր վիճակում, ցնցումների մեջ գտնվող երեխային չեն ընդունել, քանի որ այս բուժհիմնարկում մանկական բաժանմունք չկա։
18:15 • 09.01.14Իտալիայում ձերբակալել են Եվրոպայում ամենախոշոր աղբանոցի սեփականատիրոջըԵվրամիության նորմերի համապատասխան՝ Չեռոնիին պատկանող Malagrotta աղբանոցը պետք է դադարեցներ աշխատանքը 2007 թվականին: Սակայն այն աշխատել է մինչև 2013 թվականի հոկտեմբեր:
17:52 • 09.01.14Մեծ Բրիտանիան մտադիր է աճուրդում վաճառել երկրում բնակվելու իրավունքըՆերկայում ցանկացած հարուստ օտարերկրացի կարող է ժամանակավորապես Մեծ Բրիտանիայում բնակվելու իրավունք ստանալ, եթե 1 մլն-ից 100 մլն ներդնի բրիտանական բիզնեսի մեջ։
17:49 • 09.01.14Կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված. նախարարը գոհ է զորակոչի նոր կարգից (տեսանյութ)«Տարեց տարի կբարելավենք այս համակարգը և ամեն ինչ կանենք, որ արդարությունը բարձունքում գտնվի, ինչպես նաև ծնողների մոտ վստահությունը բանակի նկատմամբ ավելի բարձրանա»,- ասաց նախարարը։
17:43 • 09.01.14Գերմանիան սիրիական քիմիական զենքի ոչնչացման պատրաստակամություն է հայտնելԳերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի խոսքով՝ երկրի զինված ուժերն ունեն տեխնիկական հնարավորություններ Մյունստերում գործողություններն իրականացնելու համար։
17:38 • 09.01.14Իրանում ձյունն ամբողջությամբ ծածկել է 17 մեքենաներից բաղկացած հարսանեկան ավտոշարասյունըՄեքենաներում գտնվել են հարսնացուն և հարևան գյուղերից բազմաթիվ բարեկամներ ու հյուրեր: IRNA գործակալության տվյալներով՝ «ձնե թակարդի» մեջ հայտնված հյուրերի թիվը գերազանցել է 50-ը:
17:23 • 09.01.14Շանթ Հարությունյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի բերումով «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ …
17:19 • 09.01.14Քոեն եղբայրները երաժշտական ֆիլմ կնկարահանենԻրադարձությունները կզարգանան Հին Հռոմում։ Ինչ-որ անսպասելի բան նկարահանելու ցանկությունը եղբայրներին ստիպել է ուսումնասիրել իրենց համար նոր և անհայտ մի աշխարհ։
17:00 • 09.01.14Իտալիայում առգրավվել է հաշիշից պատրաստված 10 iPhoneԵնթադրվում է, որ թմրանյութ-սմարթֆոններն իտալացու համար կապահովեին 10.000 եվրոյից ավելի գումար, եթե նա հասցներ դրանք վաճառել։
16:46 • 09.01.14Չինացի ռեժիսորին տուգանել են 1.2 մլն դոլարով՝ բազմազավակության համարԻմոուն 2013թ. դեկտեմբերին խոստովանել էր, որ խախտել է «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը. նրանք ունեն 2 որդի, 1 դուստր։ Այդ ժամանակ ռեժիսորը ներողություն էր խնդրել և խոստացել վճարել տուգանքը։
16:40 • 09.01.14ԱՄՆ-ում անոմալ ցրտերի հետևանքով սառել է անգամ Նիագարա ջրվեժը (լուսանկարներ)ԱՄՆ-ի տարածքում ցրտերն այնքան «հզոր» են գտնվել, որ սառեցրել են անգամ Ամերիկայի ու Կանադայի սահմանին գտնվող Նիագարա ջրվեժը՝ կանգնեցնելով դրա հոսքը։
16:28 • 09.01.14Իրանի հոգևոր առաջնորդը մեղադրել է ԱՄՆ-ին Թեհրանի և մուսուլմանների հանդեպ թշնամական վերաբերմունքի համար«Միջուկային հարցի շուրջ բանակցություններն արդեն ապացուցել են Իրանի, իրանցիների, իսլամի և մուսուլմանների նկատմամբ Ամերիկայի թշնամական վերաբերմունքը»,- ասել է նա:
16:25 • 09.01.14Ադրբեջանի խորհրդարանում արգելել են հեռախոսները«Պատգամավորների, լրագրողների և ընդհանրապես բոլոր նրանց հեռախոսները, ովքեր մտնում են Միլի Մեջլիս, մուտքի մոտ կվերցնեն»,- նշել է մամուլի ծառայության ղեկավարը։
16:11 • 09.01.14ԱՄՆ-ում անոմալ ցրտերը սկսել են նահանջել (լուսանկարներ)ԱՄՆ-ի արևմուտքում եղանակը փոքր-ինչ տաքացել է, չնայած ջերմաչափի սանդղակը շարունակում է 0-ից ցածր ցուցանիշ գրանցել։
