Իրադարձային
-ից
-ը
10:46 • 26.10.13Նացիստական հանցագործ Պրիբկեի թոռը ցանկանում է փոխել իր ազգանունը«Ինչու կրել ազգանուն, որն ինձ տանջանքներ է պատճառում, մարդկանց վատություն անում, ես չեմ հասկանում: Դա պիտակ է, որը ոչ մի ընդհանուր բան չպետք է ունենա ինձ հետ»,- ասել է երիտասարդ Պրիբկեն:
10:13 • 26.10.13«Ջեբհաթ ան-Նուսրան» հերքում է իր առաջնորդի սպանության մասին սիրիական հեռուստատեսության լուրը«Այն, ինչ ասվել է հեռուստաալիքներից մեկով «Ջեբհաթ ան-Նուսրայի» առաջնորդի մահվան մասին, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է խմբավորման հայտարարության մեջ։
10:00 • 26.10.13Մակեդոնացի քահանաներին արգելել են օգտվել Facebook-իցՊաշտոնապես պատճառները, որոնց հիման վրա նման որոշում է կայացվել, չեն նշվում: Չի նշվում նաև, թե հոգևորականների հանդեպ ինչ պատժամիջոցներ են ենթադրվում արգելքը խախտելու դեպքում:
09:18 • 26.10.13Հրաձգություն Կալիֆոռնիայում. կա 1 զոհՈստիկանությունը հետապնդել է հանցագործին, ով ավելի վաղ սպանություն էր գործել: Տղամարդը, փորձելով փախչել, իր ավտոմեքենայից կրակ է բացել անցորդների և ոստիկանների ուղղությամբ:
01:09 • 26.10.13Մանչեսթրում գործարան են հայտնաբերել, որտեղ զենք են պատրաստել 3D տպիչների միջոցովԲրիտանիայի ոստիկանությունը Մանչեսթրում զինամթերքի և թմրանյութերի պահեստ է հայտնաբերել, ինչպես նաև ոչ մեծ գործարան, որտեղ 3D տպիչի միջոցով հրազենի մասեր էին ստեղծում:
23:30 • 25.10.13Femen շարժումն իր գրասենյակն է բացել Թուրքիայում«Femen-ը կգործի Թուրքիայում: Էրդողան, չփորձես կանգնեցնել մեր ակտիվիստուհիներին: Մենք վրեժ կլուծենք», - ասվում է շարժման ֆեյսբուքյան էջում:
21:57 • 25.10.13Բելառուսի ՊԱԿ-ին մեղադրել են Մոսկվայում մարդ առևանգելու մեջԲելառուսի Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցները փորձել են Մոսկվայում ձերբակալել քիմիական նյութեր արտահանող БКК ընկերության նախկին մենեջեր Իգոր Եվստրատովին, ով գտնվում էր հետախուզման մեջ:
20:51 • 25.10.13Սիրիայի իշխանությունները պարգևատրում են խոստացել օտարերկրացի վարձկաններին հայտնաբերելու համարՍիրիայում 500 հազար սիրիական ֆունտ պարգևավճար են խոստանում քաղաքացիական անձանց, ովքեր կաջակցեն զինյալների շարքերում կռվող օտարերկրացի վարձկաններին հայտնաբերելու հարցում:
20:11 • 25.10.13Հնդկաստանի արևելքում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 60-ըՀնդկաստանի արևելյան շրջաններում ավելի քան 60 մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով, որն առաջացել է արդեն 5 օր տեղացող հորդառատ անձրևների պատճառով: Այս նահանգները տուժել են «Ֆայլին» ցիկլոնի հետևանքով:
18:30 • 25.10.13Երթի ժամանակ ոստիկանությունը չի տիրապետել իրավիճակին. ՆախախորհրդարանՆախախորհրդարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այսօր Նորքի 2-րդ և 3-րդ զ.-ի տարածքում Երևան Սիթի սուպերմարկետների ցանցի բոյկոտի երթի ժամանակ ոստիկանությունը չի տիրապետել իրավիճակին:
17:56 • 25.10.13Հաճախ մեզ թվում է, թե նրանք սրիկա են, բայց չէ, նրանք իդիոտ են. Սերգեյ Դանիելյանը պաշտոնյանների մասին«Իրապես մենք խելոք մարդու, տնտեսվարի սրտացավ մարդու կարիք ունենք։ Մեզ մոտ կա՛մ պատրիոտներ են, անունները չեմ տալիս, սաղ գեներալներ են, կարող է գլուխս ուտեն, կա՛մ …»։
17:40 • 25.10.13Սիրիայում կռվող օտարերկրյա վարձկաններին բռնելու դիմաց կառավարությունը 30.000 դոլար է խոստանումՈչ պաշտոնական տվյալներով՝ Սիրիայում կառավարության դեմ կռվում են տասնյակ հազարավոր օտարերկրացիներ՝ աշխարհի 80 երկրներից։
16:59 • 25.10.13Մարոկկացի դեռահասն ազատազրկվել է Օբամային սպառնալու համարԴատարանում անչափահասը խոստովանել է, որ ինքն է գրել Բարաք Օբամայի հասցեին սպառնալիքները: Թե ինչն է նրան դրդել այդ հայտարարությունն անել, նա չի պատմել:
16:57 • 25.10.13Մեր պարտքն է միշտ հիշել մեր մարտիրոսների սխրանքը. Բակո Սահակյանը մասնակցել է հուշահամալիրի բացմանըՆախագահի խոսքով` այս հուշահամալիրը պետք է դառնա ուխտատեղի՝ անցյալը հիշելու, մեր հերոսներով հպարտանալու և, այսպիսով, ապագայի հանդեպ լավատեսությամբ ու հույսով լցվելու համար:
16:37 • 25.10.13Հարսնաքարի գործով տուժողներից Արտակ Բայադյանը բացառեց, որ Վահեին միայն մեկը հարվածած լինի (տեսանյութ)Արտակ Բայադյանն ասաց, թե նկատել է, որ Վահե Ավետյանը մի քանի հոգով էր շրջապատված, հետևաբար բացառեց նաև, որ Վահե Ավետյանին միայն մեկը հարվածած լինի:
