Իրադարձային
-ից
-ը
19:59 • 16.10.13Հարավային Կորեայում ստեղծվել է հատուկ զբոսաշրջային ոստիկանությունՀարավային Կորեայում ստեղծել են զբոսաշրջիկներին օգնելու համար նախատեսված ոստիկանական ստորաբաժանում:
19:49 • 16.10.13Պակիստանում պայթյունի հետևանքով բարձրաստիճան պաշտոնյա է զոհվելՊակիստանի հյուսիսարևմտյան Հայբեր-Պահտունհվա նահանգում մահապարտի իրականացրած պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, շուրջ 30-ը՝ վիրավորվել են: Զոհվածների թվում է նահանգի արդարադատության նախարարը:
19:24 • 16.10.13Տոկիոյում Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ է կազմակերպվելՏոկիոյի Գինզա կենտրոնի Օջի համերգասրահում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ:
18:40 • 16.10.13ԱԷՄԳ-ը կքննարկի Իրանի միջուկային կայաններում ստուգումներ անցկացնելու հարցը հոկտեմբերի 28-ինԱվելի վաղ Ժնևում միջազգային միջնորդ «վեցյակի» հետ բանակցությունների ժամանակ Իրանը հայտարարել էր, որ պատրաստ է թույլատրել ԱԷՄԳ-ի փորձագետներին իր կայաններում անակնկալ ստուգումներ անցկացնել:
18:07 • 16.10.13Փակ շուկայի ցույցն այսօր միակողմանի էր. «պաշտպանների» գլխարկները ցույցից հետո մի կերպ հետ վերցրին (տեսանյութ)Երևանի «Ծածկած շուկայի» մոտ անցկացվող ամենօրյա բողոքի ցույցին այսօր շուկայի վերակառուցման դեմ բողոքող ակտիվիստները չէին մասնակցում, փոխարենը բողոքի ցույցի էին դուրս եկել …
18:05 • 16.10.13ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպաններն այցելել են հիվանդանոցում գտնվող Յուլյա ՏիմոշենկոյինԴիվանագետների հանդիպումն Ուկրաինայի նախկին վարչապետի հետ տևել է երեք ժամ։
18:03 • 16.10.13ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը կանխել է 32-ամյա տղամարդու ինքնասպանության փորձըԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը փրկարարների հետ միասին բանակցությունների արդյունքում կարողացել է համոզել, որպեսզի 32-ամյա տղամարդը իրեն Դավիթաշենի կամրջից ցած չնետի:
17:52 • 16.10.13Մահվան ելքով ավտովթար Սյունիքի մարզում. Mercedes Benz միկրոավտոբուսը գլորվել է Որոտանի ձորըԵրևան-Մեղրի ավտոճանապարհին Mercedes Benz-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել Որոտանի ձորը: Վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են Գորիսի ԲԿ:
17:51 • 16.10.13Ֆրանսիական համալսարաններն անցնում են ուսուցման առցանց ռեժիմիՖրանսիայի կառավարության նոր որոշման համաձայն՝ մինչև 2017թ. երկրի բոլոր համալսարանների դասերի 20%-ը պետք է անցկացվի առցանց ռեժիմով։
17:37 • 16.10.13Լաոսում ավիավթարի զոհերի թիվը հասել է 44-ի (թարմացված)Lao Airlines ավիաընկերությանը պատկանող ATR 72 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Լաոսի մայրաքաղաք Վյենտյանից դեպի Պակսե քաղաքը, ընկել է Մեկոնգ գետը։
17:32 • 16.10.13Օմբուդսմենը հրատապ ընդունել է Կարո Եղնուկյանին իր անվտանգության հետ կապված խնդրովԿարո Եղնուկյանը պաշտպանին հայտնել է, որ «իրեն սպառնում և հետապնդում են, ինչպես նաև իր նկատմամբ սերմանում և հրահրում են ատելություն»:
17:25 • 16.10.13Չեբարկուլ լճից հանել են «Չելյաբինսկ» երկնաքարի ամենամեծ կտորը«Չելյաբինսկ» երկնաքարի ամենամեծ կտորը, որը կշռում է 570 կիլոգրամ, բարձրացրել են Չեբարկուլ լճի հատակից։
17:19 • 16.10.13Քեմերոն. Սնոուդենն անուղղելի վնաս է հասցրել ազգային անվտանգությանը«Անգամ The Guardian-ի ղեկավարությունը (թերթ, որը հրապարակել էր Սնոուդենի ներկայացրած գաղտնի փաստաթղթերը) չի բացառել, որ նշված ժամկետում կոչնչացնի բոլոր գաղտնի փաստաթղթերը»,- հայտարարել է Քեմերոնը։
17:13 • 16.10.13Արթուր Բաղդասարյանն ընդունել է Իրանի դեսպանինԱրթուր Բաղդասարյանն ու Մոհամմադ Ռեյիսին քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
17:05 • 16.10.13Մոսկվայում ադրբեջանցու են սպանելԳործակալության տվյալներով՝ տղամարդուն մահացած են գտել։ Ադրբեջանի քաղաքացու մահվան պատճառը եղել են դանակի բազմաթիվ հարվածները։
