Իրադարձային
-ից
-ը
14:52 • 15.10.13Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 70-իԵրկրաշարժը տեղի էր ունեցել այսօր վաղ առավոտյան։ Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների՝ այն ունեցել է 7.2 մագնիտուդ ուժգնություն։
14:33 • 15.10.13Իրանը ներկայացրել է միջուկային խնդրի նոր լուծումԸստ Reuters գործակալության տվյալների՝ նոր առաջարկն արվել է Ժնևում «միջնորդ 6-յակի» հետ բանակցային գործընթացի շրջանակներում։
14:30 • 15.10.13Մոսկվայում երիտասարդի սպանած ադրբեջանցին սպանության համար հետախուզվում է նաև ԱդրբեջանումՌուս իրավապահները կապվել են իրենց ադրբեջանցի գործընկերների հետ և պարզել, որ կասկածյալն Ադրբեջանում ևս հետախուզվում է սպանության համար։
14:28 • 15.10.13Հինգ անհայտ փաստ կեղտոտ ձեռքերի մասին. այսօր աշխարհում նշվում է Ձեռքերը լվանալու միջազգային օրըՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ յուրաքանչյուր օր մոտ 5 հազ. երեխա մահանում է աղիքային վարակներից։ Այդ թիվը հնարավոր կլիներ կրկնակի կրճատել, եթե երեխաները և մեծահասակները հետևեին հիգիենայի պարզ կանոններին։
14:11 • 15.10.13Կարմիր խաչի ներկայացուցիչները Հակոբ Ինջիղուլյանից երկտող են փոխանցել հարազատներին«Հակոբը գրել էր` «Բարև, ոնց եք, իմ մասին մի անհանգստացեք, ես լավ եմ»: Նույնը բանը, ոչ մի նորություն»,- ասել է Հակոբ Ինջիղուլյանի հորեղբորորդին՝ Արման Ինջիղուլյանը:
13:59 • 15.10.13Բակո Սահակյանը մասնակցել է հայության 3-րդ համաժողովի նիստինԼՂՀ նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինության գործընթացին, ԼՂՀ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը …
13:48 • 15.10.13Ֆրանսիայում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարըՖրանսիայում ձերբակալվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Դավիդ Կեզերաշվիլին, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարված:
13:14 • 15.10.13Տասնյակ հազարավոր մուսուլմաններ տոնական նամազ են արել Մոսկվայում. երթևեկությունը սահմանափակվել էԱյսօր տասնյակ հազարավոր մուսուլմաններ Մոսկվայում տոնական նամազ են արել Կուրբան բայրամի առիթով:
13:07 • 15.10.13Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ-ին և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին ԻզմիրլյաններինՆախագահը բարձր է գնահատել Հայաստանում և Արցախում տարիներ ի վեր Իզմիրլյան հիմնադրամի կողմից տարբեր ոլորտներում իրականացված բազմաթիվ բարեգործական ծրագրերը, որոնց …
13:06 • 15.10.13Ծովակալ Նելսոնի նամակը վաճառվել է 11.000 դոլարովՆեապոլի վարչապետ սըր Ջոն Ակտոնին հասցեագրված նամակը գրվել է 1804 թ.։ Նախքան աճուրդի կայանալը փորձագետները ենթադրում էին, որ նմուշը կվաճառվի 6.9-9.5 հազար դոլարով։
13:02 • 15.10.13Սիրիայի նախագահն աղոթել է մզկիթում Զոհաբերության տոնի առիթովՊետական հեռուստատեսության փոխանցած կադրերի համաձայն` Ալ-Ասադն այցելել է Հասիբա մզկիթ, որտեղ աղոթքին միանալուց առաջ ձեռքով է արել իրեն սատարողներին:
12:55 • 15.10.13Shift։Tech նախաձեռնությունը փոքրիկ Հայաստանին դասում է համաշխարհային ՏՏ ոլորտի առաջատարների շարքին. HFԱմերիկյան հեղինակավոր The Huffinghton Post պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել բավական հետաքրքիր ONEArmenia կազմակերպությանն ու դրա վերջին նախաձեռնությանը, որը կոչվում է Shift:Tech։
12:09 • 15.10.13Մեկնարկում են միջուկային ծրագրի շուրջ Արևմուտք-Իրան նոր բանակցություններըԴրանք հնարավոր է հանգեցնեն Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների մեղմմանը, եթե Իրանը կոնկրետ քայլեր ձեռնարկի: Ավելի վաղ այս մասին ակնարկել էր ԱՄՆ-ն, ինչին Իրանը պատասխանել էր, թե դա ժամանակ կպահանջի:
12:00 • 15.10.13Ֆրանսիայում զբոսաշրջիկները ձերբակալվել են 1 եվրո մետաղադրամներով հյուրանոցի համար վճարելու համարԻրավապահ մարմնի աշխատակիցները նրանց հյուրանոցային համարում հայտնաբերել են 3,7 հազար եվրո արժողությամբ մետաղադրամներ:
11:29 • 15.10.13«Ռոսպոտրեբնադզոր»-ը ցանկանում է փակել տալ Բիրյուլևոյում բանջարեղենի պահեստըԾառայության ղեկավար Գենադի Օնիշչենկոն երեքշաբթի օրը հայտնել է, որ սանիտարական ծառայությունը մոտ ժամանակներս կդիմի դատարան, որպեսզի փակել տա Բիրյուլևոյում բանջարեղենի պահեստը։
