Իրադարձային
-ից
-ը
09:55 • 15.10.13Վիետնամում թայֆունի պատճառով 122 հազար մարդ է տարհանվել«Նարի» թայֆունը մոտեցել է Վիետնամի կենտրոնական նահանգին հոկտեմբերի 15-ին վաղ առավոտյան։ Ավելի ուշ թայֆունը հասել է լողափին։ Քամու ուժգնությունը կազմել է 102 կմ/ժ։
09:49 • 15.10.13Ռուս գործարարը Նյու Յորքում գետնասունկ է գնել 95.000 դոլարովԳործարարը սունկը գնել է Նելո Բալանից, որը շքեղ «Նելո» ռեստորանի սեփականատերն է։ Նրա խոսքով՝ իր վաճառած գետնասունկն աշխարհում ամենամեծն է եղել և կշռել է ավելի քան 1.8 կգ։
09:45 • 15.10.13International Herald Tribune-ը փոխում է իր անվանումըԹերթը, որի առաջին համարը լույս է տեսել 126 տարի առաջ, կանվանափոխվի International New York Times-ի: Այն առաջին անգամ չէ, որ փոխում է իր անվանումը։
09:34 • 15.10.13Ուժեղ երկրաշարժ Ֆիլիպիններում. կա առնվազն 20 զոհՈւժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում. կա առնվազն 20 զոհ. տասնյակ վիրավորներ, խափանվել է էլեկտրամատակարարումն ու օդանավակայանների աշխատանքը:
09:18 • 15.10.13ԱՄՆ սենատորները բյուջեի հարցով առաջընթաց են արձանագրելՀանրապետականներն ու դեմոկրատները Սենատում փորձում են համաձայնության գալ պետական փոխառությունների հնարավորությունը մինչև փետրվար երկարաձգելու հարցի շուրջ, որը թույլ կտար խուսափել դեֆոլտից։
08:57 • 15.10.13Կորեայի հարցով բանակցությունների մասնակիցները Սեուլում կհանդիպեն առանց Հյուսիսային ԿորեայիՀարավային Կորեան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը և Ճապոնիան կհանդիպեն Cyberspace 2013 գիտաժողովի ժամանակ, որը կկայանա հինգշաբթի և ուրբաթ։ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հանդիպմանը չեն հրավիրվել։
08:43 • 15.10.13Չինաստանում շան ձագերին ներկել են և վաճառել որպես նոր ցեղատեսակ (լուսանկարներ, տեսանյութ)Չինաստանում ի հայտ եկած նարնջագույն բծավոր շնիկների վիճահարույց լուսանկարները մեծ իրարանցում էին առաջացրել համացանցում տարածվելուց հետո, երբ կենդանիներին փորձել են վաճառել որպես նոր ցեղատեսակ:
00:55 • 15.10.13Գլոբալ տաքացման պատճառով Մեծ Բրիտանիայում արագորեն տարածվում են կեղծ «սև այրի» սարդերըՄեծ Բրիտանիայում ապրող սարդերի ամենավտանգավոր տեսակը՝ կեղծ «սև այրին», արագորեն տարածվում է երկրի տարածքում: Խայթոցների դեպքեր են գրանցվել Լոնդոնում, Ուելսում, Նորֆոլկում և Բիրմինգհեմում:
23:00 • 14.10.13Բրազիլիայում մոտոցիկլավարի սաղավարտին ամրակցված տեսախցիկը ֆիքսել է նրա վրա կատարած հարձակումը (տեսանյութ)Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է մոտոցիկլավարի վրա կատարած հարձակումը, որից վայրկյաններ անց առևանգողը վիրավորվում է ոստիկանի արձակած կրակոցներից:
22:35 • 14.10.13Սարատովում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի բնակիչների և կովկասցիների միջևՌուսական Սարատովի կենտրոնում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել կովկասցիների և երիտասարդների միջև:
21:53 • 14.10.13Դանակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Բուկինգհեմյան պալատՍքոթլենդ Յարդը ձերբակալել է դանակով զինված 44-ամյա տղամարդուն, ով այսօր փորձել է ներխուժել Բուքինգհեմյան պալատ: Ոստիկանության աշխատակիցները կասկածել են տղամարդուն, երբ նա փորձել է մուտք գործել պալատ:
21:27 • 14.10.13Ռուսաստանին անհրաժեշտ են դաշնակիցներ. ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպանTert.am-ի հետ զրույցում ՌԴ-ում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, Հարկային տեսչության նախկին պետ Ս. Սահակյանն անդրադարձել է ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ հնչող հարցադրումներին:
20:34 • 14.10.13Ռուս գործարարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվելՌԴ-ում գործարար Սերգեյ Պոլոնսկուն մեղադրում են 5.7 մլրդ ռուբլի գումարի չափով յուրացումներ անելու գործով: Մեղադրանքը ներկայացվել է հեռակա կարգով, քանի որ վերջինս գտնվում է Կամբոջայում:
18:59 • 14.10.13Մեզ այսպիսի արդարադատություն պետք չէ, ո՛չ շնորհակալ ենք, ո՛չ գնահատելու ենք. Լևոն Զուրաբյան«Մեր բոլոր տղաները այսօր ազատության մեջ են ու շարունակելու են իրենց պայքարը: Իսկ դատարանը ոտնահարել է արդարադատության բոլոր նորմերը ու նորից մեղավոր ճանաչել տղաներին»,- ասաց նա։
18:49 • 14.10.13Սիրիայում առևանգողներն ազատ են արձակել Կարմիր խաչի 3 աշխատակիցներիԿարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում կազմակերպության 6 առևանգված աշխատակիցներից 3-ի ազատ արձակման մասին
