Իրադարձային
-ից
-ը
15:56 • 29.06.13«Արի տուն-2013» ծրագրի առաջին խարույկն Աղավնաձորում. առաջին փուլին մասնակցեց շուրջ 90 երիտասարդ աշխարհի 10 երկրիցՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց «արի տուն» կանչով հայրենիք եկած մասնակիցներին և հույս հայտնեց, որ նրանք կդառնան յուրօրինակ կենդանի կամուրջ Հայաստանի և Սփյուռքի միջև։
15:51 • 29.06.13Ղազախստանում ինքնաթիռ է կործանվել. զոհվել է օդաչունՂազախական ավիաընկերությանը պատականող Ан-2 ինքնաթիռը կործանվել է ավիաքիմիական աշխատանքների իրականացման ընթացքում՝ Ղազախստանի Կըզըլորդի շրջանում։
15:21 • 29.06.13Մոսկվայի երկինք «ծածկելու» համար կհերթապահեն նորագույն 4 ռադարային համակարգերՌուսաստանի օդատիեզերական պաշտպանության զորքերը ստացել են 4 նորագույն ռադիոտեղորոշիչ կայաններ և դրանք մարտական հերթապահություն են իրականացնելու՝ «ծածկելով» Մոսկվայի երկինքը չորս ուղղություններով։
14:25 • 29.06.13Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոցՊԲ առաջապահ զորամասերը կանխարգելիչ քայլեր են ձեռնարկել հակառակորդի ակտիվությունը կանխելու համար և մարտագծի ողջ երկայնքով իրականացրել են մարտական հերթապահություն:
13:40 • 29.06.13Մոսկովյան այգիներում արհեստական մառախուղ են ստեղծում՝ տապի դեմ պայքարելու համարՉափազանց տաք եղանակի պատճառով ՌԴ մայրաքաղաքի ղեկավարությունը որոշել է քաղաքային այգիներում «թարմության կղզյակներ» կառուցել՝ այնտեղ տեղադրելով սարքավորումներ, որոնք ջուր են ցողում՝ ստեղծելով մառախուղ։
12:51 • 29.06.13Կոնգոյում բռնկված խոլերայի համաճարակից 257 մարդ է մահացելՀամաձայն ՄԱԿ-ի հունամիտար հարցերի համակարգման վարչության տվյալների՝ տարվա սկզբից Կատանգա նահանգում գրանցվել է խոլերայով հիվանդանալու 11.100 դեպք։
11:13 • 29.06.13Ամերիկացի քաղծառայողները լքում են Եգիպտոսը՝ ԱՄՆ քաղաքացու զոհվելուց հետոԱՄՆ իշխանություններն արտոնել են ԱՄՆ քաղծառայողների և նրանց ընտանիքների անդամների ելքը Եգիպտոսից, նաև խորհուրդ են տվել զերծ մնալ այդ արաբական երկիր այցելություններից՝ պայմանավորված անկարգություններով։
10:55 • 29.06.13Բակո Սահակյանն ընդունել է Արտակ Շաբոյանի գլխավորած պատվիրակությանըՀանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության, փորձի փոխանակման հետ կապված հարցեր:
10:40 • 29.06.13Մոսկվայում հանրակացարաններից մեկում ներգաղթյալների մասնակցությամբ ծեծկռուտքից հետո 60 մարդ է ձերբակալվելԲախումը տեղի է ունեցել շենքում բնակվող ներգաղթյալների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև, որոնք եկել էին ստուգելու ներգաղթյալների բնակվելու օրինականությունը։
00:15 • 29.06.13Lufthansa-ի օդանավը ԱՄՆ-ում արտակարգ վայրէջք է կատարել կասկածելի հոտի պատճառովLufthansa ավիաընկերությանը պատկանող՝ Սան Ֆրանցիսկոյից Մյունխեն թռչող ինքնաթիռը ուրբաթ արտակարգ վայրէջք է կատարել Սիեթլի օդանավակայանում օդանավի սրահում տարածված կասկածելի հոտի պատճառով:
23:33 • 28.06.13Ոստիկանները ձերբակալել են Նելսոն Մանդելայի հիվանդանոցի մոտ հայտնաբերված տեսախցիկով անօդաչու թռչող սարքի սեփականատիրոջըՈստիկանները ձերբակալել են հեռակառավարվող ուղղաթիռի տիրոջը, որի վրա տեղադրված տեսախցիկը նկարահանումներ է իրականացրել Պրետորիայի հիվանդանոցի մոտ, որտեղ գտնվում է Նելսոն Մանդելան:
23:16 • 28.06.13Թուրքիայում անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 8-ը վիրավորվել ենՄիջադեպը տեղի է ունեցել Դիարբեքիր նահանգի գյուղերից մեկում, որտեղ բնակչության գերակշռող մասը քրդեր են:
22:43 • 28.06.13Գվատեմալայում ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվելՓրկարար ծառայությունների տվյալների համաձայն՝ պատահարը տեղի է ունեցել Գվատեմայա քաղաքից 300 կմ հեռավորության վրա գտնվող Սան Մարկոս շրջանում:
22:35 • 28.06.13Թուրքիայում հանգստացող բրիտանացի զբոսաշրջիկին մերկացրել և 17 անգամ դանակահարել են՝ թուրք աղջկա համբուրելու համարԹուրքիայի Մարմարիս քաղաքում երիտասարդները մերկացրել և դանակահարել են 17-ամյա բրիտանացի զբոսաշրջիկին:
22:18 • 28.06.13Եվրամիությունը որոշել է մեկնարկել Սերբիայի անդամակցության շուրջ բանակցություններըԵվրամիության անդամ երկրները որոշել առաջիկա ամիսներին պաշտոնական բանակցություններ սկսել Սերբիայի հետ, ում դիմումը Եվրամիությանն անդամակցելու համար հետաձգվում էր Կոսովոյի հարցի պատճառով:
