Իրադարձային
-ից
-ը
21:45 • 28.06.13Ֆրանսիայում կփակեն Սարկոզիի դեմ գործը, իսկ նրա ընկեր գործարարի դեմ գործ կհարուցենՖրանսիական դատախազությունը մտադիր է փակել Սարկոզիի դեմ հարուցված գործը, իսկ նրա ընկերոջը խարդախության մեղադրանք է ներկայացվել:
21:26 • 28.06.13Իրաքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով 10 մարդ է զոհվելԻրաքի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվող Ռամադի քաղաքում այսօր երկու պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է: Զոհերի թվում մեծամասամբ ոստիկաններ են:
19:39 • 28.06.13Յոթ արվեստագետներ մեկական գույնով պատկերել են Երազանքների ԵրևանըԿազմակերպիչների խոսքով՝ սա բրենդինգի լայն կիրառում ունեցող տեխնոլոգիա է, որի նպատակն է ստեղծագործող հասարակայնության ուշադրությունը հրավիրել քաղաքի բրենդի ստեղծման գործընթացին։
19:36 • 28.06.13Սերժ Սարգսյանի կնքահայրությամբ ամուսնացել են շախմատիստ Գաբրիել Սարգսյանը և Լիանա Ավոյանը (լուսանկարներ)Պսակադրության արարողությանը ներկա են եղել նաև Լևոն Արոնյանը, ով հանդիսությանը մասնակցել է ֆիլիպինցի ընկերուհու՝ Արիաննա Կաոիլիի հետ, ինչպես նաև Հայաստանի շախմատի հավաքականի մյուս անդամները։
19:00 • 28.06.13Սիրիայի և Թուրքիայի քաղաքացիները անօրինական գործարքների միջոցով 7 մլրդ ռուբլի են լվացել ՌուսաստանումՌուսական հատուկ ծառայությունները վնասազերծել են Սիրիայի և Թուրքիայի քաղաքացիներից բաղկացած խմբավորման անդամներին, ովքեր հասցրել են կանխիկացնել 7 մլրդ ռուբլի գումար:
18:43 • 28.06.13Սիրիայի ընդդիմությունն առաջին անգամ խոստացել է հետաքննել զինյալների կողմից մահապատիժ իրականացնելու դեպքըԵթե փաստը հաստատվի, ապա Ազգային կոալիցիան Սիրիական ազատ բանակի հետ համագործակցությամբ կձերբակալի մեղավորներին և «կդատապարտի արդար դատարանով»։
17:34 • 28.06.13Բեռլինի ոստիկանները սպանել են ինքնասպանության պատրաստվող տղամարդունԲեռլինի շատրվաններից մեկում մերկ տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել: Այդ պահին ժամանել են ոստիկանները:
16:43 • 28.06.13Սնոուդենի հայրը պնդում է, որ որդին պատրաստ է վերադառնալ ԱՄՆ՝ որոշակի պայմանների ապահովման դեպքումԱՄՆ-ի գաղտնի փաստաթղթեր և ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեությունը գաղտնազերծած Սնոուդենի հայրը մտահոգ է, որ իր տղային նենգափոխում են, այդ թվում՝ Wikileaks-ի ներկայացուցիչները։
16:34 • 28.06.13Իրանում շահագործման է հանձնվել «Բուշեր» ատոմակայանըՄիջազգային համաժողովում իրանական պատվիրակության ղեկավարը հայտնել է, որ մի քանի օր առաջ շահագործման է հանձնվել «Բուշեր» ատոմակայանը:
16:04 • 28.06.13Իրանի նորընտիր նախագահը մեղադրվում է գրագողության համար. ԶԼՄ-ներԱկտիվիստները եկել են այն եզրահանգման, որ ամբողջական հատվածներ արտագրված են աֆղանցի տեսաբան Մուհամեդ Քամալիի «Իսլամական իրավագիտության սկզբունքները» գրքից։
14:44 • 28.06.13Վատիկանի եպիսկոպոսը ձերբակալվել է խարդախության կասկածանքովՍկարանոն հետաքննության տակ է առնված մի քանի կասկածելի գործարքների համար, որոնք իրականացվել են Վատիկանի բանկի միջոցով։
14:28 • 28.06.13Մարտակերտի շրջանում շփման գծի պլանային դիտարկում է անցկացվելԴիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
14:14 • 28.06.13Իվանիշվիլին մեկնաբանել է Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցների ձերբակալությունը«Քաղաքականապես դա մեզ ձեռնտու չէր, սակայն դա ցույց է տալիս, որ ես չեմ թելադրում իրավապահ մարմիններին, նրանք գործում են օրենքի շրջանակներում»,- ասել է Իվանիշվիլին։
13:36 • 28.06.13Վահագն Խաչատրյանը համոզված է, որ վարչապետի մասնակցությամբ է օֆշորային գործարքը տեղի ունեցել«ՀՀ-ում որևէ բանկ այսպիսի գումարի վարկ, եթե ոչ առանց պետական երաշխավորության, ապա գոնե լռելյայն համաձայնության կամ հանձնարարության, չէր տա։ «Ամերիա» բանկը այդպիսի գումար հենց այնպես չէր տա»,- ասաց նա։
13:24 • 28.06.13Մահացել է Մերիլին Մոնրոյի հայտնի լուսանկարների հեղինակ Բերթ ՇտերնըՆա լուսանկարել է այնպիսի աստղերի, ինչպիսիք են Օդրի Հեփբերնը, Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը և Բրիջիթ Բորդոն, սակայն ամենամեծ ճանաչումը նրան բերել են Մերիլին Մոնրոյի լուսանկարները։
