Իրադարձային
-ից
-ը
11:07 • 24.06.13ԱՄՆ-ի իշխանությունները Սնոուդենին զրկել են անձնագրից, սակայն ոչ քաղաքացիությունիցԱնձինք, որոնց ձերբակալելու որոշում է կայացվում ծանր հանցագործությունների մեղադրանքով, ամերիկյան օրենքների համաձայն՝ զրկվում են ամերիկյան անձնագրից։
10:58 • 24.06.13Հայաստանում առկա գոյատևման մոդելը թույլ չի տալիս փոխել իրավիճակը. Ռուբեն Վարդանյան«Դա ոչ միայն իշխանության, այլև հասարակության, անհատ մարդկանց խնդիրն է: Նրանք, պատկերավոր ասած, կառուցում են փոքրիկ կրպակ, հետո դրան ավելացնում են ծածկապատշգամբ, հետո` պատշգամբ, ապա դրա տեղում ...»։
10:46 • 24.06.13Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի ՀանրապետությունՍերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի, վարչապետ Դոնալդ Տուսկի հետ:
10:34 • 24.06.13Ալ Կապոնեի առանձնատունը վաճառվել է մոտ 7.5 մլն դոլարով (լուսանկարներ)20-րդ դարի ամենահայտնի հանցագործներից մեկի՝ Ալ Կապոնեի շքեղ առանձնատունը վաճառքի հանվելուց 1 տարի անց վերջապես գտել է իր գնորդին։
10:19 • 24.06.13Ամերիկացի լարախաղացն անցել է Մեծ Կանյոնն առանց անվտանգության գոտու (տեսանյութ)Վալենդան 5 սմ հաստությամբ պողպատե մետաղալարի վրայով 427 մ տարածությունն անցել է մոտ 23 րոպեում։ Նա դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ով անցել է Մեծ Կանյոնը ճոպանի վրայով։
10:10 • 24.06.13Ռուսաստանում հայ, ադրբեջանցի, չինացի և ռուս ապօրինի անտառահատների խումբ է ձերբակալվելԲացահայտվել է խմբի կազմակերպիչը, ինչպես նաև ձերբակալվել են դրա երկու ակտիվ մասնակիցներ։ Եվս երկուսը ստորագրությամբ ազատ են արձակվել։ Այժմ քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը։
10:05 • 24.06.13Պատահար Իսակովի պողոտայում, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայումՀրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1988թ. ծնված Ա. Դավթյանին, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ:
09:37 • 24.06.13Բրազիլիայում ցուցարարները փակել են օդանավակայանի ճանապարհըՌիո դե-Ժանեյրոյի Կոպակոբանա լողափին հավաքվել են հազարավոր մարդիկ, որոնք դեմ են օրենսդրական փոփոխություններին, որոնցով սահմանափակվում են դատախազության լիազորությունները։
09:16 • 24.06.13Մահացել է «բլյուզի Սինատրա» Բոբի Բլենդը«Turn on Your Love Light» և «Further On Up the Road» հիթերի հեղինակը մահացել է 84 տարեկանում, երկարատև հիվանդությունից, Մեմֆիսում գտնվող իր տանը։
08:54 • 24.06.13Իսրայելը պատասխանել է պաղեստինցիների կողմից բացված կրակինՊաղեստինյան խմբավորումների կողմից Իսրայելի հարավային շրջանների ռմբակոծությանն Իսրայելը հակահարված է տվել։ Գազայի հատվածի ուղղությամբ բացված պատասխան կրակի հետևանքով երեք օբյեկտ մասնակի փլուզվել է։
08:31 • 24.06.13Վրաստանի վարչապետը մեկնում է Իսրայել՝ զենքի մատակարարումների շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուԻսրայելական մամուլի տվյալների համաձայն՝ վրացական պատվիրակությունը ծրագրում է նաև այցելել տեղի պաշտպանական ձեռնարկություններից մեկը և բարձրացնել զենքի գնման վերականգնման հարցը։
01:28 • 24.06.13Ալբանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է իշխող կուսակցությունըԸստ exit polls-ի Դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների 42%-ը, իսկ նրա հակառակորդ Սոցիալիստական կուսակցությունը հավաքել է 40%:
01:15 • 24.06.13Բժիշկները Նելսոն Մանդելայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր են գնահատելՀարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան, ով արդեն ավելի քան 2 շաբաթ գտնվում է Պրետորիայի հիվանդանոցում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
00:53 • 24.06.13Մալայզիայում մառախուղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելՄալայզիայի երկու հարավային նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կապված այն բանի հետ, որ օդի աղտոտվածության մակարդակը հասել է հերթական ռեկորդային ցուցանիշի՝ Ինդոնեզիայի հրդեհների պատճառով:
23:26 • 23.06.13Չերնոգորիայում ավտոբուսն ընկել է կիրճը. 50 ուղևորից 20-ը զոհվել էԱվտոբուսում եղել է մոտ 50 մարդ, որոնցից 20-ը զոհվել է: Մոտ 30 մարդ տուժել է, որոնցից 24-ը ստացել են ծանր վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոցներ:
