Իրադարձային
-ից
-ը
19:32 • 22.06.13ԱՄՆ-ն կաջակցի Սիրիայի ընդդիմությանը՝ ուժերի հավասարակշռությունը փոխելու համար. Քերի«Միացյալ նահանգները և այլ պետություններ, որոնք ներկա են այստեղ, յուրաքանչյուրը կընտրի իր մոտեցումը՝ մեծացնելու ռազմական և քաղաքական ընդդիմությանը տրամադրվող օգնությունը»,-հայտարարել է Քերին։
18:54 • 22.06.13«Փառք Ստալինին» կազմակերպությունը պահանջում է Գորիում վերականգնել Ստալինի արձանըԳորիի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած ակցիայի մասնակիցները պահանջել են տեղադրել հուշարձանը Ստալինի տուն-թանգարանի տարածքում, ինչպես խոստացել էին քաղաքային իշխանությունները։
18:35 • 22.06.13ԵԽԽՎ այս նստաշրջանում անդրադարձ կլինի Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը»Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի այս նստաշրջանի օրակարգում ի թիվս այլ նախագծերի ներառված է նաև «Կոռուպցիան որպես գերակայության հիմնական խոչընդոտ» զեկույցը, որի ...
18:12 • 22.06.13Ամուսինները մոլորվել են անապատում և մահացել ծարավիցԱմուսինները ծարավից մահացել են՝ մոլորվելով Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող ընդարձակ անապատում, որը հայտնի է Դատարկ թաղամաս անունով: Տվյալ տարածաշրջանում ջերմաստիճանը կարող է հատել 50 C-ի սահմանը:
18:10 • 22.06.13Գերմանիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով 20 մարդ է տուժելԱնցումի մոտ չի եղել արգելապատնեշ, սակայն այն հագեցած է եղել լուսացույցով և համապատասխան նշանով. ընդգծել են իրավապահ մարմինները։ Սկսվել է հետաքննություն։
18:00 • 22.06.13Սնոուդենը բրիտանական լրատվամիջոցներին մեղադրել է քաղաքացիներին զանգվածաբար գաղտնալսելու համարՍնոուդենի խոսքերով՝ գործակալությունը ակտիվորեն վերահսկել է միջազգային հեռախոսներն ու համացանցը։ Ընդհանուր առմամբ՝ վերահսկվել է 200 մալուխ, ինրը թույլ է տվել օրական 600 մլն հաղորդագրություն կարդալ։
17:00 • 22.06.13Կանադայում ջրհեղեղների զոհ է դարձել 3 մարդԲնական աղետի հիմնական հարվածը բաժին է ընկել Ալբերտա նահանգին, որտեղ, չդադաչող անձրևների հետևանքով հուներից դուրս են եկել գետերը։
16:08 • 22.06.13Վենեսուելայի նախագահը հուլիսի սկզբին կայցելի ՄոսկվաՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հուլիսի 1-2-ը կայցելի Մոսկվա՝ մասնակցելու գազ արտահանողն երկրների համաժողովին։
15:35 • 22.06.13Ֆուտբոլասերը Մխիթարյանի հարցին հնչեղություն տալու համար օգտագործում է Արմեն Աշոտյանի Facebook–ի «պատը»«Պարո՛ն Աշոտյան , Ձեր պատին եմ դնում, որովհետև հարցը հրատապ է, իսկ Ձեր պատը ընթերցվող ...»,- գրել է օգտատերը և Արմեն Աշոտյանի պատի վրա տեղադրել է՝ իր Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակը:
15:25 • 22.06.13Առնոլդ Շվարցենեգերը կխաղա զոմբի-ֆիլմումՖիլմը կառուցվելու է մի ֆերմերի շուրջ, որն ապրում է աշխարհում, որտեղ մարդկանց զոմբիների վերածող վիրուս է տարածված։ Նա փորձում է օգնել իր ավագ դստերը։
15:16 • 22.06.13Մեծ Բրիտանիան սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու հարցում դեռ որոշում չի կայացրել«Հարցը, թե արդյոք մենք պե՞տք է զենք տրամադրենք Սիրիային, դեռ քննարկվում է, և դեռևս ընդունված որոշում չկա»,-ասել է Հեյգը Դոհայում ընթացող «Սիրիայի բարեկամների» հավաքի ընթացքում։
15:10 • 22.06.13Ճապոնիայի Ֆուձի լեռը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկումՖուձին Ճապոնիայի ամենաբարձր լեռն է (3.776 մետր), և լավ եղանակի դեպքում այն հնարավոր է տեսնել Տոկիոյից, որը շուրջ 100 կմ հեռավորության վրա է գտնվում։
14:33 • 22.06.13Սիրիացի ապստամբների թվում «լավ տղաներ» չկան, և նրանց զինելը վտանգավոր է. ՄԱԿ-ի պաշտոնյաՆա զգուշացրել է, որ «լավ» համարվող զինյալներին զենք տրամադրելու որոշումը չի օգնի հակամարտության լուծմանը։ Հակառակը, դա միայն կհանգեցնի բռնության աճին և ռազմական հանցագործությունների ավելացմանը։
14:31 • 22.06.13Մոտ մեկ տասնյակից ավելի ճարտարապետներ հետաքրքրված են հրապարակի վերակառուցման մրցույթով«Մինչև օգոստոսի 20-ը մրցութային առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետն է, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը ժյուրին պետք է ամփոփի ներկայացված առաջարկները»,- ասաց Ա. Եսայանը։
13:57 • 22.06.13Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամՀայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:
