Իրադարձային
-ից
-ը
21:08 • 12.06.13Բրիտանացի երեխան Թուրքիա է մտել իր խաղալիքի անձնագրովՕդանավակայանի աշխատակիցներին չի զարմացրել նաև այն փաստը, որը անձնագրում երեխայի նկարի փոխարեն միաեղջյուրի նկար էր, իսկ Մեծ Բրիտանիայի զինանշանի փոխարեն՝ փափուկ արջուկ:
19:24 • 12.06.13Ես պետք է օգտակար լինեմ ներողամտություն հայցող մարդուն, ամեն ինչ կանեմ, որ պատիժը մեղմ լինի. Հայրիկյանն` ամբաստանյալներինԴատական նիստից հետո այն հարցին, թե արդյոք գո՞հ է դատավարական ընթացքից, Պարույր Հայրիկյանը նշեց. «Ես գոհ կլինեմ այն ժամանակ, երբ բոլորը լինեն ազատության մեջ»:
18:25 • 12.06.13Լենինի հեռագիրը լոնդոնյան աճուրդում վաճառվել է 78 հազար դոլարով«Մի քանի տարի առաջ այն վաճառվել էր, և այդ ժամանակվա գնորդներն էլ այժմ վերավաճառել են փաստաթուղթը»,-ասել է ներկայացուցիչը։
18:19 • 12.06.13Հայտնի բրիտանացի շեֆ-խոհարարները բացօթյա վարպետության դասեր կանցկացնենՓառատոնը կմեկտեղի համեղ սննդի սիրահարներին, պրոֆեսիոնալներին և նրանց, ովքեր յուրացնում են խոհարարական վարպետության գաղտնիքները։
18:00 • 12.06.13Գրոզնիում 115 հազար մարդ երգել է Ռուսաստանի հիմնըՉեչնիայի մայրաքաղաքում 115 հազար մարդ երգել է ՌԴ-ի պետական օրհներգը՝ զարդարված Պուտինի նկարներով:
15:49 • 12.06.13Աֆղանստանում վրացական ռազմաբազաներ են փակվել«Բազան, որի վրա վերջերս հարձակում տեղի ունեցավ, պետք է փակվեր 3-4 օրից, և մեր զորակազմը պետք է նոր վայր տեղափոխվեր։ Ցավոք, չհասցրեցինք»,-ասել է Ալասանիան։
15:43 • 12.06.13Սիրիացի ապստամբները հարձակման են ենթարկել հենակետերը՝ Ավստրիայի խաղաղապահների դուրս բերման պահինՍիրիացի զինյալները Գոլանի բարձունքների մոտակայքում հարձակում են սկսել երկրի կառավարական ուժերի վրա այն պահին, երբ ավստրիացի խաղաղապահների առաջին խումբը դուրս բերվելիս է եղել տեղանքից:
14:37 • 12.06.13Facebook-ի բաժնետերերը քննադատել են Ցուկերբերգին«Ցավոք, մենք չենք կարող վերահսկել բաժնետոմսերի գինը, հատկապես՝ կարճաժամկետ հեռանկարում։ Մենք բոլորս հիասթափված ենք արդյունքներից»,-ասել է Ցուկերբերգը։
14:21 • 12.06.13Ձերբակալվել է ՀՀ ՊՆ Քննչական ծառայության 1-ին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետը և փաստաբանՄայոր Վահան Հարությունի Հարությունյանը և փաստաբան Ազատ Վլադիմիրի Ավագիմյանը ձերբակալվել են կաշառք ստանալու պահին։ Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը վարում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը:
13:07 • 12.06.13Վերջին հինգ տարիներին ՀՀ-ում գրանցվել է մանկական թրաֆիքինգի 15 դեպք՝ սեռական բնույթի ու աշխատանքային շահագործման«Օրինակ՝ դեպքերից մեկում, շահագործողը եղել է տուժողի խորթ հայրը: Սրա մասին իրավապահներն իմացան միայն այն ժամանակ, երբ բուժհաստատությունից բացահայտել էին անչափահասի հղիության դեպք»,- ասաց նա:
11:49 • 12.06.13ԱՄՆ-ում ավելի քան 1000 տների բնակիչներ տարհանվել են հրդեհների պատճառովԿրակն արդեն ոչնչացրել է մի քանի բնակելի տուն։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ինչպես տեղեկացրել է շերիֆ Թերի Մաեթան, կրակն արագ տարածվել է քամու և չոր եղանակի պատճառով։
11:34 • 12.06.13Փհենյանում չեն պատասխանել Սեուլից հեռախոսազանգինԿորեայի միավորման նախարարությունը տեղական ժամանակով ժամը 09։00-ին փորձել է կապվել Հյուսիսի հետ, սակայն ոչ ոք չի պատասխանել։
11:25 • 12.06.13Վիլֆրիդ Մարթենսը Րաֆֆի Հովհաննիսյանին հասկացնել է տալիս, որ նա հրավիրված չէ ԵԺԿ գագաթնաժողովին«ՀՀԿ-ն ԵԺԿ-ի հավատարիմ գործընկերն է, և մենք լիարժեք վստահություն ենք տածում Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարության նկատմամբ»,- գրել է ԵԺԿ ղեկավարը:
11:19 • 12.06.13Երևան-Սևան ճանապարհին վրաերթի ենթարկված 53-ամյա կինը տեղում մահացել էԵրևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակչուհի, 53-ամյա Անգին Ջումայանին, ով տեղում մահացել է:
11:18 • 12.06.13Իրանի նախագահի թեկնածու Հասան Ռուհանիի կողմնակիցները դուրս են եկել փողոցՑուցարարների խոսքերով՝ նրանք աջակցում են Ռուհանիին, քանի որ նախկին նախագահներ Մոհամմադ Հաթանին և Ալիաքբար Հաշեմի Ռաֆսանջանին նույնպես աջակցում են նրան։
