Իրադարձային
-ից
-ը
08:58 • 06.06.13Լուկաշենկոն արգելել է մշակութային միջոցառումներ անցկացնել՝ առանց գաղափարախոսների թույլտվությանԿազմակերպիչը պարտավոր է Բելառուսի հանրապետության տարածքում մշակութային-ժամանցային միջոցառում անցկացնելու համար հավաստագիր ստանա գաղափարական, մշակութային և երիտասարդության հարցերով կոմիտեից։
08:49 • 06.06.13Սլովենիայի նախկին վարչապետին դատել են կաշառակերության համարՍլովենիայի կառավարության նախկին ղեկավար Յանեզ Յանշան մեղավոր է ճանաչվել կաշառակերության հարցում՝ ֆինական Patria կոնցերնի հետ գործարքի ժամանակ
08:06 • 06.06.13Երևանի Դ. Անհաղթ փողոցում շենքի 4-րդ հարկում օձ է հայտնաբերվելԴեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 23.42-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
01:24 • 06.06.13ՃՏՊ Մասիս քաղաքի ուսումնարանի մոտակայքում. ուղևորը տեղում զոհվել էՀունիսի 5-ին, ժամը 22.33-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի ուսումնարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
01:22 • 06.06.13Շվեդական արքայադուստրը երթևեկության կանոնները խախտելու համար կվճարի 150 դոլար տուգանքՇվեդական արքայադուստր Մադլենը մեքենան վարել է ճանապարհային ուղով, որը նախատեսված է հասարակական տրանսպորտի համար և կանգնեցվել է ոստիկանության կողմից:
00:41 • 06.06.13Ֆրանսիայում վթարի է ենթարկվել «Միրաժ-2000» կործանիչըՖրանսիայի արևելքում այսօր վթարի է ենթարկվել «Միրաժ-2000» կործանիչ ինքնաթիռը: Օդաչուին հաջողվել է դուրս գալ ինքնաթիռից վթարային համակարգի օգնությամբ, սակայն վայրէջքի ժամանակ թեթև վնասվածքներ է ստացել:
00:31 • 06.06.13Մայքլ Ջեքսոնի դստերը տեղափոխել են հիվանդանոց՝ ինքնասպանության հնարավոր փորձից հետոՓոփ-երժշտության արքա Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ 15-ամյա Փերիսը հիվանդանոց է տեղափոխվել: Ընտանիքի անդամները հաղորդել են, որ նրա հետ ամեն ինչ կարգին է՝ չմանրամասնելով հիվանդության պատճառները:
23:52 • 05.06.13Իրաքի անցակետերից մեկում 14 մարդ է սպանվել զինյալի կողմիցԱրևմտյան Իրաքի անցակետում առնվազն 14 մարդ է սպանվել անվտանգության կեղծ աշխատակից ներկայացած զինյալի կողմից: Որոշ աղբյուրներ նշում են, որ սպանվածները ոստիկաններ են եղել:
23:30 • 05.06.13Թուրքիայում ոստիկանները կրկին արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառելԹուրքական ոստիկանությունը Անկարայում հակակառավարական ցույցերը ցրելու համար կրկին օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան սարքեր:
23:10 • 05.06.13Վենեսուելայի իշխանությունները լրտեսությամբ զբաղվելու մեղադրանքով երկրից արտաքսել են ամերիկյան ռեժիսորինՎենեսուելայի Ներքին գործերի և արդարադատության նախարար Միգել Ռոդրիգես Տորրեսը հայտարարել է, որ լրտեսության մեղադրանքով երկրից արտաքսվել է ամերիկացի Տիմ Թրեյսին:
22:19 • 05.06.13ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. վարորդը զոհվել էՍևան-Գավառ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 30SU668 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել քարերին և ջրով լի երկաթյա տարային:
21:33 • 05.06.13Ֆրանսիայի նախագահը ստացել է UNESCO-ի Խաղաղության մրցանակՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Աֆրիկայում կայունության և խաղաղության մեջ ներդրում կատարելու համար ստացել է Ֆելիքս Ուֆուե-Բուանիի անվան Խաղաղության մրցանակը:
21:27 • 05.06.13ԱՄՆ-ում փրկակարարները 11 մարդու են դուրս բերել փլուզված շենքի փլատակներիցԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում փրկարար ծառայության աշխատակիցները 11 մարդ են դուրս հանել փլուզված շինության փլատակներից: Ոստիկանության տվյալների համաձայն՝ առնվազն 8-ը տեղափոխվել են հիվանդանոց:
21:16 • 05.06.13Իտալիայում և Իսպանիայում ձերբակալվել են հանցագործ կլաններից մեկի 99 անդամներԻտալական և իսպանական ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողությունների շնորհիվ հաջողվել է ձերբակալել նեապոլիտանական ամենախոշոր հանցագործ կլաններից մեկի 99 անդամների:
20:42 • 05.06.13Սիրիական ուղղաթիռը հրթիռակոծել է լիբանանյան քաղաքըՍիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը 4 հրթիռ է արձակել լիբանանյան Ալսալ քաղաքի և նրա մերձակա տարածքների ուղղությամբ:
