Իրադարձային
-ից
-ը
10:36 • 01.06.13Ավստրալիայում հայտնվել են երրորդ սեռի մարդիկԵրրորդ սեռը հայտնվել է շնորհիվ 52-ամյա ակտիվիստ Նորրիի, ով իրեն անսեռ է համարում։ 2010թ.-ին նա գրանցվել էր իբրև մարդ, ում սեռը հայտնի չէ։
10:29 • 01.06.13ԱՄՀ-ն Հունաստանին վարկային նոր տրանշ է հատկացրել՝ 1.74 մլրդ եվրոյի չափովԱրժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հունաստանին նոր վարկային տրանշ տրամադրելու որոշումը՝ 1.74 մլրդ եվրոյի կամ 2.26 մլրդ դոլարի չափով։
09:42 • 01.06.13Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ (թարմացված)Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը։ Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:
08:54 • 01.06.13Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է. մայրաքաղաքում անվճար կարուսելներ և այլ անակնկալներ կլինենՀունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որը սահմանվել է 1925թ-ին` Ժնևում երեխաների պաշտպանությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:
00:39 • 01.06.13ԱՄՆ-ի դպրոցներից մեկում քիմիական նյութից 8 մարդ է թունավորվելԱյսօր ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օստին քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում անհայտ թունավոր նյութից ութ մարդ է թունավորվել:
00:27 • 01.06.13ԱՄՆ իրավապահները կանխել են հաշմանդամի սայլակում թաքցված թմրամիջոցների մուտքը երկիրՆյու Յորքի օդանավակայանում ձերբակալել են 58-ամյա կնոջ, ով հաշմանդամի սայլակով հերոին և կոկաին տեսակի թմրամիջոցներ էր տեղափոխում Միացյալ Նահանգներ:
23:56 • 31.05.13Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում և Անկարայում արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (լուսանկարներ, տեսանյութ)Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև, ովքեր իրենց բողոքն էին արտահայտում Ստամբուլի Թաքսիմ թաղամասում գտնվող Գեզի անտառը հատելու դեմ:
23:35 • 31.05.13Իտալիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Բեռլուսկոնիի մտերիմներին՝ մարմնավաճառության կազմակերպման համարԴատախազության տվյալներով՝ նրանք Բեռլուսկոնիի կազմակերպած երեկույթների համար աղջիկների են հավաքագրել, այնուհետև իրականացրել են նաև նրանց ծառայությունների դիմաց վարձավճարի փոխանցումը:
22:51 • 31.05.13Ֆրանսիայում ոստիկանությունը կողոպտչին հայտնաբերել է ականջի հետքերովԱկանջի հետքերը, ինչպես և մատնահետքերը, բոլոր մարդկանց մոտ տարբեր են լինում: Ոստիկանները հանցագործի ականջի հետքերը հայտնաբերել են դռան վրա, որին վերջինս մոտեցել է՝ լսելու համար:
20:41 • 31.05.13Ոսկու արդյունաբերության ազգայնացման պահանջը Ղրղզստանում հանգեցրել է բախումների (տարբերակ 3)Ղրղզստանում արտակարգ դրություն է սահմանվել ոստիկանների և ցուցարարների միջև բախումներից հետո:
20:16 • 31.05.13Հնդկաստանում գնացքի հարվածից 3 փիղ է սատկելՄիջադեպը տեղի է ունեցել Ջալպայգուրի շրջանում, որտեղ փղերը հաճախ են հայտնվում: Մեքենավարը փորձել է կանգնեցնել գնացքը, սակայն չի հասցրել և հարվածել է նրանցից չորսին:
19:45 • 31.05.1386-ամյա նախկին խորհրդային քննիչին դատապարտել են 60 տարվա վաղեմության հանցանքի համարԼիտվայի 86-ամյա քաղաքացի Լև Լեշիչինը մեղավոր է ճանաչվել 1951-ին չորս լիտվացիներին Տոմսկ արտաքսելու համար: Նա չպետք է լքի իր բնակության վայրը մեկ ու կես տարի և պետք է ներողություն խնդրել տուժածներից:
18:56 • 31.05.13Դաղստանում տղամարդը սպանել է կնոջն ու երեխային և ինքնասպան եղելԻր աղջկա, թոռնուհու և փեսայի մարմինները տանը հայտնաբերել է սպանված կնոջ մայրը: Նա պատմել է, որ իր դուստրը վերջին մեկ ամսվա ընթացքում թոռան հետ միասին ապրել է իր տանը, քանի որ վիճել էր ամուսնու հետ:
18:46 • 31.05.13Ֆրանկֆուրտում հարյուրավոր ցուցարարներ շրջապատել են Եվրոպական Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակըԵվրոպական Կենտրոնական բանկի մուտքը փակել են Blockupy շարժման մասնակիցները: Ոստիկանության տվյալներով 2.5 հազ. ցուցարարներ ցույցին մասնակցում են «Մարդիկ եկամուտից ավելի կարևոր են» կարգախոսը պատկերով:
18:23 • 31.05.13ԱՄՆ-ում փոքր օդանավը մխրճվել է տան մեջՄիացյալ Նահանգների Վիրջինիա նահանգում փոքր օդանավը «վայրէջք» է կատարել տներից մեկի հյուրասենյակում:
