Իրադարձային
-ից
-ը
22:47 • 25.05.13Սիրիայում առևանգված հալեպահայ մտավորականն ազատ է արձակվելՕրեր առաջ առևանգված հալեպահայ մտավորական և գրող Հակոբ Միքայելյանն ազատ է արձակվել և այժմ գտնվում է հարազատների մոտ:Տարածված տեղեկությունը հաստատել է Բերիո թեմի ֆեյսբուքյան էջը:
22:41 • 25.05.13ՌԴ-ն նախազգուշացրել է Գերմանիային Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի ժամանակ հնարավոր ահաբեկչության մասինԻշխանությունների տեղեկացմամբ` ահաբեկիչները կարող են պայթյուններ իրականացնել Բեռլինում, Մյունխենում կամ Դորտմունդում տեղակայված տրիբունաներից մեկում:
22:18 • 25.05.13Հաքերները հարձակում են գործել Սաուդյան Արաբիայի պետական գերատեսչությունների կայքերի վրաՀարձակման «զոհ» դարձած կայքերում որոշ ժամանակ դրված է եղել Ալժիրի դրոշը, սակայն ալժիրյան կամ այլ հաքերական խմբերն իրենց վրա պատասխանատվություն չեն վերցրել կատարվածի համար:
21:50 • 25.05.13Մեծ Բրիտանիայում խորտակվող նավից հաջողվել է փրկել մոտ 50 ուղևորիՆավը, որում գտնվել են ծեր մարդիկ և երեխաներ, բախվել է ծովախութի, ինչի հետևանքով մեծ ճեղքվածք է առաջացել: Ողբերգական հետևանքներից խուսափել հնարավոր է դարձել միայն ժամանակին արված օգնության շնորհիվ:
20:58 • 25.05.13Մոսկվա գետի ծանծաղուտում հայտնված նավը խափանել է այլ նավերի տեղաշարժըՀաղորդվում է, որ խիճ տեղափոխող «Վոլգա-Դոն 201» նավը հայտնվել է ծանծաղուտում, ինչի հետևանքով այն բախվել է կամրջին: Նավը բարեբախտաբար չի վնասվել: Տուժածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում:
20:12 • 25.05.13ԱՄՆ-ում բեռնատար գնացքները բախվել են միմյանցԸստ ԶԼՄ-ների տվյալների` բախումից հետո գնացքներից մեկը դուրս է եկել գծերից և բախվել է էստակադայի հենասյանը, ինչի հետևանքով այն փլվել է: Այդ պահին դրա վրա գտնվել է 2 մեքենա:
19:58 • 25.05.13Նիգերի նախագահը բացահայտել է ուրանի հանքում տեղի ունեցած պայթյունների կազմակերպիչներինԶինյալների հարձակման հետևանքով զինծառայողներ և հանքավայրի աշխատակիցներ են զոհվել: Ահաբեկիչների ոչնչացման գործընթացին մասնակցել են ֆրանսիացի հատուկջոկատայինները:
19:07 • 25.05.13Իսլանդիայում սառույցի վրա ճաշել ցանկացող էքստրեմալ զբոսաշրջիկները հայտնվել են բաց ծովումԻնչպես տեղեկացնում է NBC News-ը, ամերիկացիներն իրենց հետ սեղան և աթոռներ էին վերցրել: Երբ արդեն պատրաստվել են ճաշել, քամի է բարձրացել և պոկել սառցեկտորը՝ նրանց քշելով դեպի ծով:
18:33 • 25.05.13Իննամյա ամերիկուհին McDonald's-ի ղեկավարին դասախոսություն է կարդացել առողջ սննդի մասինՎերջացնելով իր ելույթը՝ Հաննան տվել է իր գլխավոր հարցը՝ «Պարոն Թոմփսոն, մի՞թե Դուք չեք ցանկանում, որ երեխաները լինեն առողջ և կարողանան երկար և առողջ կյանք ապրել»։
18:26 • 25.05.13Երևան-Սևան ավտոճանապարհին վրաերթի են ենթարկել 83-ամյա քաղաքացուՏեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին Կ. Ալյանին պատկանող «ՎԱԶ-21015» մակնիշի 08 ՍՕ 070 պետհամարանիշով ավտոմեքենան ...
18:20 • 25.05.13Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացներում առաջընթաց գրանցելու հնարավորություններ են ստեղծվել. Մահմուդ ԱբասԲանակցություններն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հույս են ներշնչել, որ Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացներ կվերսկսվեն. այդ մասին այսօր հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը։
17:44 • 25.05.13Վիլնյուսում ավտոռալիի մեքենան թռել է հավաքված ամբոխի վրա. կա զոհՄարդիկ սկսել են վազել այս ու այն կողմ, երբ տեսել են, որ ավտոմեքենան սլանում է դեպի իրենց։ Մեքենան հարվածել է մի աղջկա, որը տեղում մահացել է։
16:57 • 25.05.13Պետդումայի մոտ գեյ-ակտիվիստներ են ձերբակալվելԲոլոր ձերբակալվածները պնդել են, որ պարզապես հերթական պիկետն են իրականացնում՝ կառավարության հրաժարականի պահանջով։
16:37 • 25.05.13Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանինԷդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեյցարիայի միջև հաստատված բարձր մակարդակի փոխհարաբերությունները՝ ընդգծելով, որ դեսպան Օբոլենսկին իր ուրույն ներդրումն ունի վերջին տարիներին երկկողմ …
15:06 • 25.05.13Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ. ԼՂՀ ՊԲՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները կասեցվել են, և հայ ...
