Մեծ Բրիտանիայում խորտակվող նավից հաջողվել է փրկել մոտ 50 ուղևորի

21:50 • 25.05.13

Մոտ 50 մարդ է փրկվել ուղևորատար նավից, որը վթարի է ենթարկվել Ուելսի ափերի մոտ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Sky News-ին:

 

Ըստ առափնյա անվտանգության ծառայության տվյալների` միջադեպը տեղի ունեցել Ուելսի հարավ-արևմուտքում գտնվող Պեմբրուկշիր կոմսությունում: Ոչ մեծ «Լեդի Հելեն» նավակն ուղևորություն էր կատարում դեպի Սկոմեր կղզի, երբ ուղևորներն ուժեղ հարված են զգացել, ինչից հետո այն սկսել է խորտակվել:

 

Հայտնի է, որ նավը, որում գտնվել են ծեր մարդիկ և երեխաներ, բախվել է ծովախութի, ինչի հետևանքով մեծ ճեղքվածք է առաջացել: Ողբերգական հետևանքներից խուսափել հնարավոր է դարձել միայն ժամանակին արված օգնության ազդանշանի շնորհիվ: Դեպքի վայր են ժամանել մի քանի մարդատար նավեր, որոնք փրկել են նավի ուղևորներին:

 

«Ներկայում բոլոր 48 ուղևորները գտնվում են անվտանգության մեջ»,-հայտարարել է առափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչ Բարի Յելանդը: