Նիգերի նախագահը բացահայտել է ուրանի հանքում տեղի ունեցած պայթյունների կազմակերպիչներին
Նիգերի նախագահ Մահամադու Իսուֆուն ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ անցյալ հինգշաբթի ֆրանսիական Areva ընկերությանը պատկանող ուրանի հանքի վրա հարձակման համար պատասխանատու են լիբիացի իսլամիստները, հայտնում է Russia Today-ը:
Զինյալների հարձակման հետևանքով զինծառայողներ և հանքավայրի աշխատակիցներ են զոհվել: Ահաբեկիչների ոչնչացման գործընթացին մասնակցել են ֆրանսիացի հատուկջոկատայինները:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, Ֆրանսիայի զինուժն իր ստորաբաժանումները Մալիից տեղափոխել է Նիգեր, որը հարուստ է ուրանի արտադրության համար անհրաժեշտ կոնցենտրատներով: Այստեղ են տեղակայված ուրանի համաշխարհային պաշարների մեծ մասը:










