Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ. ԼՂՀ ՊԲ

15:06 • 25.05.13

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ


Այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:


ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները կասեցվել են, և հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: