Պետդումայի մոտ գեյ-ակտիվիստներ են ձերբակալվել
Մոսկվայի ոստիկանության աշխատակիցներն այսօր ձերբակալել են մի քանի մարդու, ովքեր պաստառներով կանգնել են պետդումայի մուտքի մոտ, որտեղ սեռական փոքրամասնության ներկայացուցիչները ցանկացել էին միասեռականների շքերթ անցկացնել, ինչն արգելվել էր իշխանության կողմից։
Բոլոր ձերբակալվածները պնդել են, որ պարզապես հերթական պիկետն են իրականացնում՝ կառավարության հրաժարականի պահանջով։
Այս պահին Պետդումայի մոտ հավաքվել են մեծաթիվ ակտիվիստներ, ինչպես նաև գեյ-շքերթի մի քանի հակառակորդներ, ովքեր աղոթում են։
Մոսկվայի իշխանությունները մերժել էին միասեռական ակտիվիստների դիմումը՝ մայիսի 25-ին երթ անցկացնել քաղաքի տարածքում, սակայն փոքրամասնությունները համացանցում կոչեր են հնչեցնել չենթարկվել իշխանությունների որոշմանն ու մասնակցել շքերթին։










